Թուրքիան հայտնվել է ԻՊ-ի ահաբեկիչների թիրախում
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը ծրագրում է 36 մահապարտ ահաբեկիչ պատրաստել, որոնք պիտի ահաբեկչական ակտեր իրականացնեն 14 պետությունում:
Ըստ Էրմենիհաբերի, այս մասին հայտնի է դարձել հրապարակված մի փաստաթղթից, որի տակ ստորագրել է ահաբեկչական կառույցի այսպես կոչված արտաքին հարաբերությունների պատասխանատու Աբու Համզան:
Վերջինս նույն կառույցի մահապարտ ահաբեկիչների ուսուցման պատասխանատու Աբու Մալիքին հանձնարարել է 36 մահապարտ ահաբեկիչներ պատրաստել:
Ահաբեկիչներն Իրաքից պետք է ուղարկվեն թիրախավորված երկրներ, այդ թվում՝ Թուրքիա, Լիբիա ու Ալժիր: Հաղորդվում է, որ ցուցակում կան նաև ասիական ու եվրոպական երկրներ: