Թուրքիայի նախագահականը 25 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել խորհրդարան
Թուրքիայի նախագահականից երկրի խորհրդարան միջնորդություն է ներկայացվել 25 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Թուրքիայի մեջլիսի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովին ներկայացված միջնորդության մեջ նշված են գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդի` Քեմալ Քըլըչդարօղլուի, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահների` Սեզաի Թեմելիի և Փերվին Բուլդանի անունները:
Ըստ Էրմենիհաբերի, անձեռնմխելիության իրավունքից զրկելու հիշյալ միջնորդության անվանացանկում կա քրդամետ HDP-ի 18 պատգամավորի, գլխավոր ընդդիմադիր ուժի 4, «Թուրքիայի աշխատավորական կուսակցության» (TİP-ԹԱԿ) 2 և ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցության 1 պատգամավորի անուն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում