Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը կալանավորման որոշում է կայացրել Թուրքիայի արտգործնախարարությունում 2010թ, 2011թ, 2012թ, և 2013թ. աշխատանքի ընդունված 249 աշխատակցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։ Ըստ աղբյուրի՝ անվտանգության աշխատակիցները պարզել են, որ վերոնշյալ մարդիկ օգտվել են գյուլենական համայնքի գաղտնի հավելվածից՝ Bylock-ից։
Այս պահին արդեն իսկ կալանավորվել են 78 հոգի, մյուսներին կալանավորելու համար աշխատանքները շարունակվում են։
Թուրքիայի բանակի մի շարք զինվորականների նկատմամբ ևս կալանավորման որոշում է կայացվել գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեղադրանքով։ Մասնավորապես 23 զինվորի նկատմամբ արդեն կալանավորման որոշում է կայացվել ։ Այս պահին կալանավովել է 15-ը, մնացածին բերման ենթարկելու աշխատանքները շարունակվում են։