Քաղաքական 17:33 20/05/2019 Հայաստան

«Հանրապետություն». Քոչարյանին հիմքեր են տրվում հայտարարելու, որ իր դեմ գործում է ոչ թե արդարադատությունը, այլ անձնական վրեժխնդրությունը

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է.

«Անցած մեկ տարում «Հանրապետություն» կուսակցությունը սատարել է Հայաստանում թավշյա հեղափոխության ձեռքբերումները և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառուցողական գործողությունները: Մենք անցած մեկ տարում մշտապես բարձրաձայնել ենք նաև այն անընդունելի քայլերը, որ այս ընթացքում կատարվել են Հայաստանի Հանրապետությունում։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, հարկ է համարում արձանագրել.

1. Ոչ ոք չի ժխտում, որ դատական համակարգը Հայաստանի Հանրապետությունում կատարյալ չէ ու կա որոշակի անվստահություն թե՛ համակարգի, թե՛ անհատ դատավորների նկատմամբ, բայց դա ամենևին չի՛ նշանակում ոտնահարել Սահմանադրությունը, որով
երաշխավորված է պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
2. Հնարավոր չէ հաստատել դատական իշխանության անկախությունը՝ խոչընդոտելով դատարանների գործունեությունը: Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։
3. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն դրսևորում է իբրև ընդդիմադիր և ձեռնարկում գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունը խոցելի են դարձնում միջազգային հարթակում և ազդելու են պետության հեղինակության վրա՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը:
4. «Հանրապետություն» կուսակցությունը, առնվազն անընդունելի համարելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, միառժամանակ գտնում է, որ կալանքից ազատ արձակումը բնավ չի նշանակում արդարացում: Հակառակը, նա չի կարող պնդել, որ քաղաքական հալածյալ է: Նմանօրինակ գործողություններով Ռոբերտ Քոչարյանին լիուլի հիմքեր են տրվում հայտարարելու, որ իր դեմ գործում է ոչ թե արդարադատությունը, այլ անձնական վրեժխնդրությունը: Չի՛ կարելի նրան նման հաղթաթուղթ տալ, այն էլ վարչապետի ձեռքով:
5. Չափազանց վտանգավոր ենք համարում Արցախի իշխանության հասցեին դավաճանության ու դավադրության մեղադրանք-սպառնալիքները և կոչ ենք անում վարչապետին չտրվել հույզերին: Նրա ամեն խոսքին հետևում են ոչ միայն Հայաստանում, այլև, ու հատկապես, Ադրբեջանում: 2020 թվականի խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ Արցախում իրավիճակի սրումը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ՝ հաշվի առնելով արտաքին վտանգը:
6. «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է մասնակցել իրավիճակը լիցքաթափելու ու բնականոն գործունեության վերադառնալու բոլոր անհրաժեշտ քայլերին»։

Հայտարարությունից հետո արդարադատության նախարարությունից արձագանքեցին, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դե ֆակտո կասեցրել է կուսակցական գործունեությունը:

«Նախարարը ներկայացնում է Կառավարության դիրքորոշումը, և որևէ մասնակցություն չի ունեցել այսօր «Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարության մշակման աշխատանքներում»,-ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:40
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն
Թուրքիան  արտգործնախարարություն է կանչել Իրանի դեսպան Մոհամադ Ֆերազմենդին՝ Թեհրանի այն հայտարարությունների պատճառով, որ Անկարան խախտել է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Թուրքիան հայտարարել է Բայրաքթարների դեմ ռուսական «РЭБ»-ի «անարդյունավետության» մասին
«Baykar» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է «Bayraktar TB2» հարձակողական անօդաչուներին...
Աղբյուր` Panorama.am
10:25
ՄԱԿ-ը կոչ է անում հայկական և ադրբեջանական կողմերին համագործակցել միջազգային իր կառույցների հետ. ՄԱԿ-ի խոսնակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը:...
Աղբյուր` Panorama.am
10:18
2020 թ-ին սոցիալ-տնտեսական բոլոր հիմնական ցուցանիշներում անկում է արձանագրվել
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ամսի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
10:12
Երևան-Սևան ավտոճանապարհի ավտոմեքենան ընկել է ձորը
Մարտի 1-ին, ժամը 08։38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին ...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ձնաբուք, մառախուղ, մերկասառույց` ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հայտնի են դարձել համաճարակի ընթացքում ռուս աստղերի վարձավճարների չափերը
Պոլինա Գագարինան, Սվետլանա Լոբոդան և Դմիտրի Բիլանը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ դարձել են Ռուսաստանում ամենաբարձր վարձատրվող փոփ աստղերը:...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ադրբեջանը շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել, ինչին նպաստում է նաև ՀՀ իշխանությունների վտանգավոր վարքագիծը. Աբրահամյան
«Հենակետ»  վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց...
Աղբյուր` Panorama.am
09:45
Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ ԱԻ նախարարության փոխանցմամբ, փակ են...
Աղբյուր` Panorama.am
09:30
Սոֆյա Հովսեփյան. 2021 թ. սահուն մտնում ենք մերժված, արատավոր երևույթների տիրույթ
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը արձագանքելով վարչական ռեսուրսի կիրառմամաբ Նիկոլ Փաշինյանի հանրահավքին մարդ բերելու մասին բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
09:23
Երևանում ու Արարատում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը հակասում է միջազգային իրավունքի հիմքերին. ՄԻՊ
«Ողջ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ոչ թե մարդկանց համար առաջանան նոր խնդիրներ, այլ հակառակը՝ բոլոր անհարմարությունները հասցվեն ամենահնարավոր նվազագույնի»:
Աղբյուր` Panorama.am
23:15
«Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց» Տիգրան Աբրահամյան
«Հենակետ»  վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՊԲ նախկին հրամանատար, ներկայումս ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
23:06
«Կոնցեռն դիալոգ»-ը կօգնի հանրահավաքի չմասնակցելու համար գործատուի կողմից հետապնդումների ենթարկվող աշխատակիցներին
«Կարող եք դիմել մեզ՝ հանդիպման օրվա և ժամվա մասին պայմանավորվելով +060 27 8888 հեռախոսահամարով»
Աղբյուր` Panorama.am
22:10
«Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան»
«Այս ֆիլմը Արա Սաղաթելյանի մասին է: Այն մարդու մասին, ով հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի առաջնորներից մեկն է և որի մասին փաստերով...
Աղբյուր` Panorama.am
21:23
Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում վաղվա հանրահավաքի ու երթի համար. Մարուքյան
Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը գրել է. «Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է...
Աղբյուր` Panorama.am
20:43
Վաղը բռնի ուժով հրապարակ բերված ժողովրդին Նիկոլը կբերի նախագահի նստավայր. Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Նիկոլի ու սորոսական խունտայի հերթական մյուզիքլը...
Աղբյուր` Panorama.am
20:23
ԱԱԾ-ն առանց հիմնավորման Սաղաթելյանին արգելել է հանդիպել իր անչափահաս երեխայի հետ. Գոհար Մելոյան
«Գործ ունենք քաղբանտարկյալի դասական կարգավիճակի հետ, երբ ծանութանում ենք գործի հիմքում ընկած իրավաբանական և փաստական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայրենիքի փրկության շարժում. Մարտի 1-ի հանրահավաքը կկայանա ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում
«Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը»։
Աղբյուր` Panorama.am
19:30
Վատիկանում Գրիգոր Նարեկացուն նվիրված հիշատակի արարողություն է իրականացվել . Արևելք
«Արևելք»,- պարբերականը գրում է. «Երէկ Վատիկանի  մէջ տեղադրուած Սբ. Գրիգոր Նարեկացիի արձանին մօտ տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
19:22
Թուրքական ԶԼՄ-ները գալիս են Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու․Wargonzo
Wargonzo տելեգրամյան ալիքը, հղում անելով իր ստամբուլյան աղբյուրներին, գրում է, որ թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում են լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝...
Աղբյուր` Panorama.am
19:19
Սաղաթելյանի ձերբակալությամբ ծառայություն է մատուցվում Հայաստանի իշխանությունների ադրբեջանաթուրքական պարտնյորներին. Ռուբեն Մելիքյան
«Շատ մեծ հումոր կարելի է տեսնել այն մեղադրանքի մեջ, որն առաջադրվել է Արա Սաղաթելյանին, դա այն է, որ օգտվել է ինչ որ մի ծրագրից, սա...
Աղբյուր` Panorama.am
18:56
«Ուրեմն լսիր, իմ տված հարկերի հաշվին ֆռֆռացող նախարար»
Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. «Ուրեմն կապիտուլյացիան ստորագրելուց հետո էսպիսի մի կերպար է հայտնվել...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
Այսօր հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
Աղբյուր` Panorama.am
18:17
Հիմա ժողովներ են, որ վաղը՝ մարտի 1-ին, Նիկոլի համար գլխաքանակ ապահովեն. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կիրակի է, բայց կառավարությունը, նախարարությունները, պետական համակարգն այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:59
Արմեն Չարչյան. Իշխանությունը երեք տարում ձևավորեց միայն ապազգային գաղափարախոսություն
«Մեր հասարակությունը հիվանդ է, ցավ է ապրում, ցավ է ապրում դեռևս 2018 թվականի մայիսից, այդ ցավը պետք է ամոքել»,- Բաղրամյան պողոտայում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}