Իրավունք 19:31 20/05/2019 Հայաստան

Փաստաբան Երվանդ Վարոսյանն ահազանգում է հնարավոր հետևանքների մասին

Փաստաբան Երվանդ Վարոսյանի համար այդպես էլ հասկանալի չի դարձել  դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի իմաստը։

«Ի՞նչ կարիք կար փակել դատարանների դռները, եթե այդ հայտարարությունը կարող էր հնչել նաև բաց դռների պայմաններում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։

Խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած անելիքներից մեկ կետի հետ է համաձայն։ Այն վերաբերում է դատավորների ունեցվածքի ստուգմանը։

«Ես միշտ դրա կողմնակիցն եմ եղել, կարծում եմ, այն դատավորը, որ աշխատել է մաքուր, այդ առումով, վախենալու բան չի ունենա և ավելի անկախ կարող է լինել»,-ասաց փաստաբանը։

Վարոսյանը չի հասկանում, օրինակ, թե ինչ տրամաբանությամբ պետք է դատավորները հրաժարական տան կամ չտան, ինչպե՞ս է կատարվելու զտումը։ Այստեղ նա վտանգավոր միտում է նկատում՝ կապված շաբաթ օրը Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշման հետ։

Հիշեցնենք, որ այս դատավորի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց։

«Խիստ բացասական եմ գնահատում այն, որ ամեն ինչ տեղի ունեցավ այդ որոշման ֆոնին։ Եթե ամեն ինչ կապում ես մի որոշման հետ, ապա ստացվում է այնպես, որ դատական համակարգին տրվող կամ տրվելիք գնահատականը կապված է այն բանի հետ, թե տվյալ որոշումը իր սրտով է, թե ոչ։ Սա անթույլատրելի որոշում է, ամբողջ պրոցեսի վրա կարող է ստվեր նետվել։ Ստացվում է այնպես, որ ամիսներ շարունակ նույն դատական համակարգը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում էր, խնդիր, կարծես թե, տեսնող չկար, մինչդեռ այդ խնդիրը պետք էր տեսնել իշխանության գալու առաջին իսկ օրից և դրա լուծման ուղիներն արդեն սեղանին պետք է լինեին դրված»,-ասաց Վարոսյանը։

Կառավարությունում անցկացված խորհրդակցությունից հետո էլ փաստաբանի համար պարզ չէ, թե ինչ է արվելու, ինչ է լինելու։ Նա ուրախությամբ նշում  է  նախորդ իշխանության ժամանակ անկախությամբ, կոռումպացված գործարքների մեջ թաթախված չլինելով աչքի ընկած դատավորների արձագանքը։

«Այն վճռականությունը, որով նրանք պատրաստվում են պաշտպանել իրենց իրավունքները մինչև վերջ, ինձ հույս է տալիս, որ նրանք այլ անձանց իրավունքները ևս ի վիճակի կլինեն  պաշտպանել։ Ես համոզված եմ, եթե իրականում ցանկություն կա ձևավորել անկախ դատական համակարգ, ապա այն պետք է խարսխված լինի անկախ, վճռականություն, ինքնասիրություն ունեցող դատավորներից։ Եթե փորձ արվի դատական համակարգը ձևավորել պատեհապաշտ, մորթապաշտ անձանցից, ապա մենք ունենալու ենք շատ ավելի վատ իրավիճակ, քան ունեինք»,-ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է  դատարանների վրա ստվերային ճնշումների առկայության մասին գործադիրի ղեկավարի հայտարարությանը, ապա փաստաբանի համար խիստ զարմանալի է, թե ինչու մեկ տարվա ընթացքում չեղավ կոռուպցիոն որևէ սխեմայի բացահայտում, որոնք նախկինում ենթադրաբար գոյություն են ունեցել և դրանցում, պետք է որ, ներքաշված լինեին ոչ միայն դատավորներ։

«Ո՞ւր են այդ բացահայտումները։ Կարծում եմ, որ ստվերային ճնշման մասին չպետք է խոսի մարդը, ում ենթակայության ներքո են գտնվում իրավապահ մարմինները։ Այդ ստվերային ճնշումները, նաև նախկինում տեղի ունեցած, պետք է բացահայտվեն ու ներկայացվեն հանրությանը։ Բայց այն հանգամանքը, որ այդ ամենը չի բացահայտվում, ինձ մտահոգում է՝ արդյոք մենք ուզո՞ւմ ենք այդ ամեն ինչից ձերբազատվել, թե պարզապես փորձ է արվում այդ ամենը վերցնել հսկողության ներքո։ Այսինքն, գնաց նախկին հսկողը, հիմա մենք վերցնենք հսկողությունը։ Եթե չկան բացահայտումները, դա խիստ մտահոգիչ ու կասկածելի է, պետք է դրանց մասին ոչ թե հայտարարություններ անել, դատարանների դռներ փակել, այլ բացահայտել, դատավորներին մեղադրանք առաջադրել ու քրեական պատասխանատվության ենթարկել. սա է ճիշտ ճանապարհը»,-ընդգծեց իրավաբանը։

Նա համաձայն չէ նաև այն հայտարարության հետ, ըստ որի դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաև   քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միևնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները։

Վարոսյանն ասաց, երկար ժամանակ դատական համակարգը կուրորեն դակում էր այն ամենը, ինչ իրեն հրամցրել է նախաքննական մարմինը կամ դատախազությունը։

«Այո, վերջին շրջանում չնչին տենդենց կա, որ նախաքննական մարմինների հրամցրած ամեն նեխած բան չէ, որ դատական համակարգը հաճույքով ճաշակում է։ Եվ սա այն ծիլերն են, որոնց մոտ պետք է նստել ու պահպանել, որ հանկարծ չթոռոմեն և ոչ թե ասել՝ նախաքննական մարմին...Նախաքննական մարմինը թող որակով ու օրենքով աշխատի, նախաքննական մարմինը թող չծանրաբեռնեն անիմաստ գործերով»,-նշեց Վարոսյանը։

Փաստաբանի համոզմամբ, վարչապետի կոչը, դրան հետևած ակցիաները, խորհրդակցության ընթացքում հնչեցրած հայտարարությունը չեն կարող ազդեցություն չունենալ դատավորների վրա։

«Այսպես ասած՝ Հին Հայաստանից եկած դատավորների մեծ մասը չունեն այն վճռականությունը, ինչ նրանք, որոնք հրապարակային ելույթներ են ունենում։ Այն դատավորները, որոնք միշտ աչքի են ընկել իրենց վախկոտությամբ, մտավախություն ունեմ, որ նրանք էլ ավելի են վախենալու ու կաշկանդվելու։ Փոխարեն, մենք նժարը թեքենք վճռական ու անկախ աշխատող դատավորների կողմը, անում ենք, հակառակը և կստացվի, որ մենք կունենանք վախկոտների համակարգ, ինչը սարսափելի կլինի»,-ահազանգեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}