Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության լիազորությունների վերականգնման մտահոգությունները
Ռուսաստանի Դաշնության սենատոր Ալեքսեյ Պուշկովը բացատրել է որոշ եվրոպացի քաղաքական գործիչների բացասական արձագանքը ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության իրավունքների հնարավոր վերականգնման վերաբերյալ։ Այս մասին գրել է Ria-ն։
Մասնավորապես, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը դեմ է հանդես եկել նման քայլին ու բացատրել իր դիրքորոշումը՝ «Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի ու իր խոստումների խախտումով»:
«Ռուսաստանի հակառակորդները, ինչպես կրակից, վախենում են, որ ռուսաստանյան պատվիրակության ձայնի իրավունքը վերականգնվի ԵԽԽՎ-ում, քանի որ նրանք մտավախություն ունեն, որ դա կդառնա «շրջադարձային կետ. Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման առաջին քայլը», - թվիթերում գրել է Պուշկովը:
Ըստ պատգամավորի, նման սցենարը գոյության իրավունք ունի, քանի որ որոշ եվրոպական երկրներ զգալի վնասներ են կրում հակառուսական պատժամիջոցներից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հելսինկիում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի նախարարական ժողովի ժամանակ ընդունված փաստաթղթում նախադրյալներ էին ստեղծվել ԵԽԽՎ ՌԴ պատվիրակության վերադարձի համար, որտեղ նրանք զրկվել էին քվեարկության ու այլ իրավունքներից 2014թ.-ին Ղրիմի «բռնակցման» պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Ռուսաստանը չի ձգտում դուրս գալ Եվրոպայի խորհրդից
- Հելսինկիում ԵԽ անդամ երկրների ԱԳ նախարարները վերահաստատել են կազմակերպության կարևորությունը
- ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է՝ թույլ տալ Ռուսաստանին մասնակցել ԵԽ գլխավոր քարտուղարի ընտրություններին