Փորձել ենք հասկանալ ինչ խնդիրներ ունենք և ինչպես պետք է դրանք լուծենք. Վլադիմիր Վարդանյան
«Վարչապետը ներկայացրեց մոտեցումները, ասաց նաև, որ ֆեյսբուքյան ելույթով հանդես կգա ակցիայի հետ կապված հարցերի վերաբերյալ, մենք ընդհանուր առմամբ քննարկել ենք ՀՀ-ում հետագայում դատաիրավական բարեփոխումներ իրականցնելու հետ կապված հիմնական հեռանկաները։ Փորձել ենք հասկանալ ինչ խնդիրներ ունենք և ինչպես պետք է դրանք լուծենք»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ այլ մեկնաբանություն չի ցանկանում անել։
Այնուհետև դիմելով լրագրողներին՝ ասաց. «Մենք ունեցել ենք աշխատանքային քննարկում, որի հիմնական հատվածը ձեզ հասանելի է եղել։ Վարչապետի ելույթը հասանելի է եղել, դուք լսել եք դրա մոտեցումները, այն որ դատաիրավական համակարգում մենք ունենք խնդիրներ, ընդունում են բոլորը, այդ թվում նաև դատական իշխանության ներկայացուցիչները»։
Ինչ վերաբերում է դատարանների մուտքերը փակելու կոչին՝ ասաց. «Այդ գործընթացն ուղղված չէ դատարաններին, այս գործընթացն ուղղված է ցանկացած արտաքին միջամտությանը»։
Անցումային արդարադատության հետ կապված Վարդանյանն ասաց, որ մայիսի 24-ին կազմակերպվում են հանրային լսումներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ