Բորտ-ուղեկցորդուհիները ուղևորների կողմից երբեմն ենթարկվում են ֆիզիկական և սեռական բռնության
Մեծ Բրիտանիայի ապահովագրական ընկերությունը հետազոտություն է անցկացրել 100 բորտ-ուղեկցորդների և 2000 ուղևորների շրջանում, որպեսզի պարզի, թե կա՞ խնդիր օդանավի անձնակազմի և ուղևորների միջև: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ ներկայացնելով Direct Line ընկերության հետազոտության արդյունքները:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարցված բորտ-ուղեկցորդների գրեթե կեսին վիրավորել են ոգելիցի ազդեցության տակ գտնվող ուղևորները, բացի այդ, բորտ-ուղեկցորդները դառնում են ֆիզիկական և սեռական բռնության զոհ:
Մասնավորապես, բորտ-ուղեկցորդուհիներն ասել են, որ թռիչքի ժամանակ որոշ ուղևորներ այնքան շատ ալկոհոլ են օգտագործում, որ հետո դժվարանում են առանց օգնության ինքնաթիռից դուրս գալ: Այսպիսով, հարցվածների 68 տոկոսը հայտնել է, որ տեսել են, թե ինչպես են ուղևորները չարաշահում ալկոհոլը. նրանք հաճախ աչքի են ընկնում կոպիտ վարքով: 38 տոկոսն էլ ասել է, որ ենթարկվել են ֆիզիկապես բռնության, իսկ 7 տոկոսին էլ բռնաբարել են:
Ըստ հարցումների՝ 46 տոկոս հարցվածների հասցեին էլ ուղևորները վիրավորական խոսքեր են հնչեցրել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը