Լիտվայի նախագահն աշխատասենյակներում իր դիմանկարների քանակով ռեկորդ է սահմանել
Նախագահի դիմանկարները Լիտվայի պետական գերատեսչություններում ավելի հաճախ են հանդիպում, քան այլ ժողովրդավարական երկրներում: news.mail.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է փորձագետ Արմինաս Լիդեկան: Որպես օրինակ նշվում է երկրի ներքին գործերի նախարարությունը, որտեղ նախագահի ավելի քան 20 դիմանկար կա: Նախարարը վստահեցրել է, որ դիմանկարները միայն այն պաշտոնյաների սենյակներում են, ովքեր այդպես են ուզում, միաժամանակ նշել է, որ նախագահի դիմանկարը որոշ իմաստով միասնության խորհրդանիշ է, հատկապես դիվանագիտական ծառայություններում:
իաժամանակ նախագահի խորհրդականները դժվարանում են պատասխանել, թե երկրում ընդհանուր առմամբ պետության ղեկավարի քանի դիմանկար կա: Նրանց խոսքով, հաշվարկն անհնար է, քանի որ դրանք կան և դպրոցներում, և քաղաքապետարաններում, և գրախանութներում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները