Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գոյությունն արդեն իսկ իրողություն է
Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գործարկման սկիզբը։
«Կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված ուղով տանելու նպատակով կարևորովում է ռազամավարական և ինստիտուցիոնալ քայլերի զարգացումը, նաև զուգակցումը։ Չափազանց կարևորում եմ Ազդարարների ինստիտուտի ներդրումը։ Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գոյությունն արդեն իսկ իրողություն է»,- միջոցառման ժամանակ ասաց նախարարը։
Ա.Զեյնալյանի ներկայացմամբ, հարթակի միջոցով անձը հնարավորություն ունի անանուն եղանակով ներկայացնել հանցագործության մասին հաղորդում, ինչը հնարավորություն կտա կոռուպցիոն հանցագործների բացահայտումն որակական նոր փուլ տեղափոխել։
«Կառավարությունն ի դեմս արդարադատության նախարարության երաշխավորելու է անձի անանունությունը նրա համացանցային հաղորդարկի հասցեն ծածկելու միջոցով, իսկ հաղորդակման բովանդակության գնահատման և ստուգման երաշխիքները Գլխավոր դատախազությանն են»,- ասաց արդարադատության նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում