Քաղաքական 13:00 21/05/2019 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Ինչպես օգտագործել թայմ-աութը

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Եռօրյա լարվածությունից հետո  կրքերը, կարծես թե  հանդարտվեցին։ Բայց մենք ունենք ընդամենը ժամանակավոր դադար։ Եթե այս փուլում շատ բաց չխոսենք, չքննարկենք, թե ինչ կատարվեց, ապա հաջորդ փուլերը լինելու են ավելի անկանխատեսելի և ավելի վտանգավոր։ Հերթով փորձենք հասկանալ կատարվածի հիմնական կետերը։

1. Մենք գործ ունեինք ակնհայտորեն արհեստական լարվածության հետ։ Հասարակությունն ապրում էր բնականոն կյանքով,  և դատարանի որոշումը՝ հայտնի գործով, իր մեջ անկայունության որևէ ռեսուրս չուներ։ Մի պահից սկսվեց ուղղորդվող լարվածություն երկու խողովակով՝ բովանդակային՝ սոցցանցերով  և փողոցային՝ մանր ագրեսիվ խմբերով։

2. Պետական համակարգերի աշխատունակության խնդիրը։ Դատարանները արգելափակելու կոչին հետևեց նորանշանակ մարզպետների, քաղաքապետների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների զարմանալի խանդավառությունը։  Սա մտահոգում է մի պարզ պատճառով. ստացվում է՝ նորակազմ պետական համակարգը չի ուզում և չի կարողանում աշխատել։ Նրան հոգեհարազատ է պիկետը, լայվը, ՖԲ գրառումը, ինչ-որ բանի պաշարումը,  բայց ոչ՝ ծանր, կիրառական նշանակության աշխատանքը՝ այն, ինչն իրականում ենթադրում է իր պաշտոնը։
Հետևաբար՝ մենք իրական կյանքում առաջիկայում առերեսվելու  ենք աշխատանքի ոչ ունակ համակարգի հետ՝ իր հետևանքներով։  Խնդիրները, հետևաբար, միայն խորանալու են։ 

3. «Ժողովուրդ» և « մենք ենք տերը երկրի» ձևակերպումները ստանում են նոր քանակական և բովանդակային պարամետրեր։ Դա նորանշանակ պետական համակարգն է, «Իմ քայլը և մերձիմքայլական շրջանակները» և ռադիկալ փողոցային խմբերը, որոնք բոլորը միասին ընդամենը մի քանի հազար հոգի են, բայց  փորձում են և, թերևս, դեռ կարողանում են մթնոլորտ ստեղծել։ Հարյուր հազարավոր մարդիկ, որոնք խոր շոկ էին ապրում այս երեք օրը, և որոնց պատկերացումները երկրի և աշխատանքի մասին լրիվ այլ են, տանն են։ Դեռ տանն են։ Բայց պատանդ են ակտիվ մի քանի հազարին։ Ակնհայտ է, որ ագրեսիայի իշխումը չի կարող անվերջ շարունակվել, և հարյուր հազարավոր պասիվների տրամադրությունները մի պահի ստանալու են կառուցվածքային տեսք՝ ձևավորելով նոր օրակարգ։

4. Առանձին քննարկման նյութ են բուն կարգախոսները։ Եթե դատական համակարգը համարվում է նախորդի մնացորդ և կատարել է նախորդ համակարգերի պատվերները (ինչը գուցե և այդպես է), ապա արդյո՞ք դատախազությունն ու քննչական մարմինները նույնը չեն։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք սևեռվում միայն դատարանների վրա։ Ինչ է, այս դատախազությունը և քննչական  մարմինները չե՞ն կատարել նախորդների ցուցումները։ Նույն դատախազը մի տարի առաջ չէ՞ր գալիս ԱԺ՝ կալանավորելու Փաշինյանին և այլոց։ Ստացվում է, որ եթե դատախազությունն ու քննչական մարմիններն այսօր կատարում են վարչապետի  ցանկությունը, ուրեմն նրանք արդեն «Նոր Հայաստան են», իսկ դատարանը,  եթե չի կատարում վարչապետի ցանկությունը, «Հին Հայաստան»։ Իհարկե, այս ամենը մատուցվում  է ժողովրդի անունից։ Ուրեմն՝ խնդիրը լրիվ այլ տեղ է։ Դրված նպատակը՝ բոլորովին այլ։

5. Արցախի մասով։ Այստեղ երկար բարակ քննարկելու հարց չկա. եթե վարչապետը ճիշտ է, և կան մարդիկ, ուժեր, որոնք պատրաստվում  էին դավադիր պատերազմական գործողություններ սկսել և նույնիսկ տարածքներ զիջել, ապա նրանք արդեն իսկ պետք է լինեին կալանավորված։ ԱԱԾ-ն նույն պահին պետք է աներ իր գործը։ Խոսքը պետական դավաճանության մասին է։ Իսկ եթե վարչապետը ճիշտ չէ ու պարզապես դարձյալ ինչ-որ բան ասեց իր օնլայն լսարանի համար, ապա ԱԱԾ-ն դարձյալ անելիք ունի։ Կանոնավոր բանակի, միասնական կառավարվող, գերժամանակակից զինված բանակի պարագայում այդ ի՞նչ սեպարատ պատերազմի և տարածքների կորստի մասին վարկած է։  Այս ելույթով մենք աննորմալ թանկ նվեր ենք մատուցել Ադրբեջանին։ Ուղղակի նայեք ադրբեջանական մամուլը և կհասկանաք, թե որքան կոպիտ սխալ է թույլ տրվել։ Մենք սրա համար կարող ենք շատ թանկ գին վճարել։

6. Չգնահատված նախադեպը ունենում է իր հետևանքները. Իրանում հնչեցրած ձևակերպումը՝ Հայաստանում գործող քաղաքական գործիչների՝ օտարերկրյա գործակալներ լինելու մասին, չստացավ պատշաճ շարունակություն, չպահանջեցինք շարունակություն, միասնաբար որոշեցինք մոռացության տալ, դատախազը գործ չհարուցեց, այնինչ դա բավականին լուրջ մեղադրանք պարունակող ձևակերպում էր։ Սա նախադեպ ստեղծեց հետագա այլ՝ լրջագույն մեղադրական ձևակերպումների համար. դարձյալ  չենք ճշտում ո՛չ դրա հիմքը, ո՛չ փաստը, ո՛չ մոտիվացիան։

7. Դեռևս խնդիր է մնում իշխանության ներսից առարկության ձայնի, սթափ ձայնի պահը։ Սա շատ կարևոր է՝ ծայրահեղ անկանխատեսելիություն թույլ չտալու և հանրային լայն կոնսոլիդացիան հետագայում սթափության և ադեկվատիզմի շուրջ ձևավորելու համար։ Սա մի օր, անկասկած, լինելու է։ Եվ այդ մարդը կամ այդ մարդիկ կարևոր են ղեր են խաղալու հեռանկարում։ Բայց այս պահին խնդիրը առկա է։

8. Դատարանները շրջափակելով և դատական համակարգի վրա նման հարձակումներով պաշտոնապես փակվեց լուրջ ներդրումների հնարավորությունը։

9. Անցումային արդարադատության թեման գեներացնելուց և գուցեև  ներդնելուց հետո,  շատ երկար ժամանակ մոռանալ է պետք ներդրումների մասին։ Հատկապես՝ ռուսական և չինական։

10. Այս պահին բաց է մնում մոտիվացիայի հարցը։ Մենք նույնպես  այս պահին չունենք դրա պատասխանը։ Ինչո՞ւ այս ամենը արվեց, ո՞րն է դրա պատճառը։ Արդյո՞ք այս ամենը ծրագրավորվել էր Երևանում, և ո՞րն է դեռևս չհրապարակված շարունակությունը։ Շատ կարևոր է հասկանալ այս հարցի պատասխանը։ Սրա շուրջ  է պետք ծավալել քննարկումը։ Ինչո՞ւ  է սա կարևոր. մենք մտնում են դժվար հաշվարկելի փուլ։ Գործնականում անհնար է հաշվարկել ոչ միայն առաջիկա զարգացումները, այլև  կարճաժամկետ ապագան։ Ցավոք, այն հիմնված է լինելու շոկերի վրա, որոնք մեզ սպասում են։ Գործող իշխանությունն ունի ընդամենը ևս 1-2 նման պոռթկման ռեսուրս, և նրանք սա շատ լավ հասկանում են։ Իսկ հետո՞։

11. Ես այս բոլոր 1-10 կետերի շուրջ ուշադրություն եմ հրավիրում՝ ունենալով մեկ համոզմունք. Հայաստանում բոլոր գիտակից մարդկանց խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, սիմպատիաներից, անկախ իշխանության մեջ լինել չլինելուց, խուսափել հետագա վատագույն սցենարներից, մթնոլորտը տանել հանդարտեցման, խուսափել անդառնալի սխալներից։ Դրա համար պետք է երկու պարզ բան՝ ինքնուրույն մտածել և չլռել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:11
Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել են հուլիսի 7-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր...
Աղբյուր` Panorama.am
16:50
22-ամյա երիտասարդը խոստովանել է՝ ինտերնետային կայքերի միջոցով թմրանյութ է իրացրել
Հանրապետությունում շարունակվում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում Արաբկիրի քրեական...
Աղբյուր` Panorama.am
16:39
Վահագն Վարագյան. Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը մեզ չազատել աշխատանքից
ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն  Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի գործընկերներ,...
Աղբյուր` Panorama.am
16:26
Շնորհավորում եմ բոլորիս այս դարակազմիկ իրադարձության տարեդարձի առթիվ. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել  ՀՀ անկախության հռչակագրի 29-ամյակի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արտակ Դավթյանը մասնակցել է ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին
Այսօր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դուշանբեում անցկացված ԱՊՀ...
Աղբյուր` Panorama.am
15:54
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել է 70 դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարո Փայլանը՝ Մարգար Եսայանին․ «1915թ․ Թալեաթ փաշային աջակցող հայեր կային։ Ցավոք, այսօր ևս կան»
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր,  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներակայացուցիչ Մարգար Եսայանը...
Աղբյուր` Panorama.am
15:17
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում և մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ
Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ Ջերմուկում նրան մոտեցավ Վայոց ձորի նախկին մարզպետ (2012-2014 թթ.), Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար...
Աղբյուր` Panorama.am
14:51
Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել խոշոր համալիրի կառուցման հայեցակարգը
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք...
Աղբյուր` Panorama.am
14:34
Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը
Օգոստոսի 23-ին, ժամը 04:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
14:20
Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը հնգօրյա հավաք կանցկացնի
Օգոստոսի 25-ից 29-ը Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը հերթական մարզահավաքը կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Օգոստոսի 29-ին...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել
Ոստիկանության Մարտունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Սևանի անշարժ հենակետում օգոստոսի 22-ին, ժամը 20.30-ին, ստուգման նպատակով...
Աղբյուր` Panorama.am
13:46
Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին: ՔԿ-ից...
Աղբյուր` Panorama.am
13:35
Քաղբանտարկյա՞լ, թե պատանդ. Մարինե Սուքիասյան
Իրավական համայնքը 2-րդ նախագահին համարում է քաղբանտարկյալ։ Գուցե զուտ իրավունքի տեսակետից և ՄԻԵԴ-ում սպասվող զարգացումների շրջանակներում դա ճիշտ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Որ նախարարությունն է պատասխանատու հայու «ծխացող օջախի» համար
Սառնարանների պահեստում բռնկված հրդեհի պատճառով օրեր շարունակ ծխապատված է Արշակունյաց պողոտան ու հարակից տարածքը։ Հրդեհը պահեստում բռնկվել էր...
Աղբյուր` Panorama.am
13:13
Ամուլսարի մասին ճիշտ զուգահեռները
«... էդ քառակուսի մտածելակերպով շատերը կողմ են Ամուլսարի շահագործմանը որովհետև, վիձիծե լի, իրանց ֆանտազիան չի հերիքում որ դեմ էղնին ու...
Աղբյուր` Panorama.am
12:49
Տպավորություն է՝ եկել եք ջերմուկցիներին համոզեք, որ հանքն աշխատի. ջերմուկցիները՝ վարչապետին
12:49 Նիկոլ Փաշինյանը բնակելի շենքերից մեկում մի քանի բնակիչների հետ հանդիպելուց հետո դուրս եկավ բակ, որտեղ նրան էին սպասում բողոքող...
Աղբյուր` Panorama.am
12:45
Նավալնին ազատ է արձակվել 30-օրյա կալանքից հետո
«Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի» հիմնադիր Ալեքսեյ Նավալնին դուրս է եկել Մոսկվայի թիվ 1 կալանավայրից, որտեղ նա կրում էր իր 30-օրյա...
Աղբյուր` Panorama.am
12:31
ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը
ԱՄՆ պաշտոնապես ետ է կանչել  ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիային վաճառելու առաջարկը։ 2018-ի նոյեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:16
«Մեր տունն այրվում է»․ Մակրոնն անդրադարձել է Ամազոնի հրդեհին
Ամազոնիան ապահովում է մոլորակի թթվածնի 20 տոկոսը։
Աղբյուր` Panorama.am
12:00
ԱԱ. Հայ թիավարողները կիսաեզրափակչում են
Հունգարական Ցեգետ քաղաքում մեկնարկել է թիավարության աշխարհի առաջնությունը: ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Արա Վիրաբյանը 1 տեղանոց կանոէ մրցաձևի 500...
Աղբյուր` Panorama.am
11:51
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է
Հոսոս, ինչպես ասում են նրա որդիները
Աղբյուր` Panorama.am
11:44
Սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից
Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի(լամպեր, ջերմաչափեր և այլն) շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրանց օգտագործումն...
Աղբյուր` Panorama.am
11:31
Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Քևին ՄքԱլենանի հայտարարությունը՝ ապօրինի ներգաղթյալներին անսահմանափակ ժամկետով ազատազրկման մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:21
ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ
Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Բորիս Ջոնսոնը Ելիսեյան պալատում Մակրոնի հետ հանդիպմանը ոտքը դրել է սեղանին
Համացանցում երեկվանից լայնորեն տարածվում է Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի նկարը,...
Աղբյուր` Panorama.am
11:07
Առաջարկվում է լուծարել չորս գիշերօթիկ հաստատություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ...
Աղբյուր` Panorama.am
11:05
Անահիտի «Անահիտը». 6 ամսական եփած հայ երեխեք եմ տեսել
«Մարաղան առաջին գյուղն էր, որտեղ կռվեցի: Մարաղայից հետո նորմալ մնալն անհնար էր: Սարսափ ֆիլմերից ավելի ահավորը ես իրականում եմ տեսել. ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է
Բրիտանական «Times» թերթը հրապարակել է Հունաստանի և  ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հավաքագրած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}