Իրավունք 13:33 21/05/2019 Հայաստան

22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ անչափահասին սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու համար

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1996թ. ծնված երիտասարդին՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալուն, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու համար:

Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ  մայիսի 3-ին Երևանի բնակիչ անչափահասը, ծնողի ներկայությամբ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Համադասարանցիներ» սոցիալական կայքի անհայտ օգտատերը շանտաժի միջոցով հարկադրել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ և իր հետ ունենալ սեռական հարաբերություններ՝ տեղյակ լինելով իր անչափահաս լինելու հանգամանքի մասին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե և ընդունվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1996թ. ծնված երիտասարդ:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ երիտասարդը «Համադասարանցիներ» սոցիալական կայքում քողարկված անուններով գրանցել է երկու էջեր և դրանց միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել անչափահաս աղջկա հետ:

Փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 14 տարեկան է, սակայն շարունակելով կայքի միջոցով շփվել նրա հետ՝ համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Հիշյալ լուսանկարներն ստանալուց հետո երիտասարդը հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:

Ըստ աղբյուրի, բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ երիտասարդն աղջկանից պահանջել է նաև կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ, այդ ամենը տեսանկարել և տեսանյութն ուղարկել իրեն՝ սպառնալով հիշյալ պահանջները չկատարելու դեպքում նշված լուսանկարներն ուղարկել նրա ծնողներին և հարազատներին՝ այդկերպ անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ և կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով (անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ և 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

«Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է բոլոր ծնողներին՝ նմանատիպ և այլ վտանգներից երեխաներին պաշտպանելու համար խստորեն հետևել անչափահասների կողմից համացանցից օգտվելու գործընթացին»,-նշում են կոմիտեից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:30
Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը կարող է կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան
Սեպտեմբերի սկզբին կվերսկսվեն ՌԴ-ից հարևան երկրներ ուղևորափոխադրումներ իրականացնող օդային փոխադրումները, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:23
Beeline-ի 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում
Beeline-ը տեղեկացնում է, որ ընկերության 100 Մբիթ/վրկ գերարագ ինտերնետին կարող են միանալ Նորք-Մարաշ և Շենգավիթ համայնքների բնակիչները:...
Աղբյուր` Panorama.am
17:14
Միքայել Ադամյանն ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում օգոստոսի 13-ին անցկացվել է  հոգաբարձուների խորհրդի նոր...
Աղբյուր` Panorama.am
17:06
Defense News․ Կոնգրեսը 2 տարով սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
Ամերիկացի 4 կոնգրեսականների  (Ջիմ Ռիշ, Մայք Մքքոլ, Էլիոտ Էնջել, Բոբ Մենդերես )  նախաձեռնությամբ 2 տարով գաղտնի կերպով սառեցվել է ԱՄՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Մինսկում զինված անձինք արգելափակել են «Յանդեքս»-ի գրասենյակները
Մինսկում անհայտ զինված անձինք եկել են «Յանդեքս»-ի գրասենյակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։...
Աղբյուր` Panorama.am
16:38
Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 դրամի չափով
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում՝  այսուհետ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության լեյտենանտին ազատել են աշխատանքից
Ոստիկանության լեյտենանտ Հայկ Սարգսյանն ահազանգում է՝ իրեն  կադրերի ռեզերվ են ուղարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի էջում արված...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մեկ օրում ԱՄՆ-ում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 55 հազար դեպք
Անցած օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 55 հազար դեպք: Այս մասին վկայում են Ջոն Հոփկինսի...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վանաձոր ՔԿՀ դատապարտյալներին սովորեցնում են հաց թխել
Արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են դատապարտյալների համար...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ձերբակալվել են «օրենքով գող» և «զոն նայող»
Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:59
«Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել...
Աղբյուր` Panorama.am
15:51
Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը ավերել...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մինչև օգոստոսի 12-ը ջրահեղձման 16 դեպք է գրանցվել
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Բելառուսական ՏՏ ընկերությունները «ստիպում են», որ Լուկաշենկոն հեռանա
Բելառուսում ՏՏ ընկերությունների հիմնադիրները, գործադիրները և աշխատողները բաց նամակ են գրել՝ նախազգուշացնելով արդյունաբերության ոչնչացման մասին,...
Աղբյուր` Panorama.am
15:23
Անի Սամսոնյան. Ավինյանին առաջարկել եմ վերանայել հեռուստատեսային տաղավարում դիմակ կրելու վերաբերյալ որոշումը
ԱԺ «Լույս Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը եթերային տաղավարներում դիմակ կրելու հարցով դիմել է պարետին։ Նա գրում...
Աղբյուր` Panorama.am
15:15
Սկսվել են «Արջերի» քարանձավի հետախուզական հնագիտական պեղումները
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ սկսվել են Վայոց Ձորի մարզում գտնվող «Արջերի»...
Աղբյուր` Panorama.am
15:07
Լիբանանի խորհրդարանի 7 պատգամավորներ հրաժարական են տվել
Լիբանանի խորհրդարանի 7 պատգամավորներ հրաժարական են տվել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Al Mayadeen»-ին: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կառավարման փորձագետ. Հայաստանում հիմա քաղաքական քողարկված վակուում է
Կառավարման փորձագետ, ՀԽ նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը գրում է. «Նիկոլ, դու հաղթիր ճգնաժամին, քանի դեռ պարազիտ թիմդ վերջնականապես...
Աղբյուր` Panorama.am
14:58
Բրիտանական ապահովագրական ընկերությունները 117 միլիոն դոլար են ծախսել՝ COVID-19-ի զոհերին հուղարկավորելու համար
Բրիտանական ապահովագրական ընկերությունները մարտից մայիս ընկած ժամանակահատվածում հոգացել են կորոնավիրուսով վարակված հիվանդների մահվան հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ջերմաստիճանը դեռ կնվազի
Հանրապետության տարածքում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
14:28
Էլինար Վարդանյան. Ուկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար
Այլընտրանքային նախագծեր խմբի  անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է. «Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն...
Աղբյուր` Panorama.am
14:04
Չինաստանը Պոմպեոյին մեղադրում է «քաղաքական վիրուսի» տարածման մեջ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անընդհատ քննադատում և մեղադրում է Չինաստանին, որտեղ էլ որ գնա, նա ամենուրեք ապատեղեկատվություն և «քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
13:57
Փարիզում Ժաննա դ'Արկի հուշարձանի վրա բարձրացվել է Բելառուսի դրոշը
Երեկ՝ օգոստոսի 12-ին Փարիզի Ժաննա դ'Արկի հուշարձանի մոտ հայտնվել են «Ազատություն Բելառուսին» կոչը (Free Belarus) և...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հաստատում է, որ ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին։ Ընկերությունը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հափշտակության զոհ դարձած լրագրողի ահազանգից հետո հայտարարվեց՝ կասեցված քրգործի վարույթը վերսկսվել է
Օրեր առաջ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հափշտակության զոհ դարձած լրագրող Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր՝  փասթով...
Աղբյուր` Panorama.am
13:19
Արցախում կարող են 100 հոգանոց հարսանիք ու նշանդրեք անել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված...
Աղբյուր` Panorama.am
13:11
24-րդ միջոցառմամբ աջակցություն կտրամադրվի խաղողագործներին, գինեգործներին և կոնյակագործներին
«Առաջարկում ենք աջակցություն ցուցաբերվել խաղողագործներին, գինեգործներին ու կոնյակագործներին»,- այսօր Կառավարության նիստի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
13:07
Հանուն Ամուլսարի. Հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում
«Հեծանվորդները` ի պաշտպանություն Ամուլսարի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է՝ պատրաստվում են նոր ակցիա իրականացնել։...
Աղբյուր` Panorama.am
12:59
Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել
Սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը կառավարության շենքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Գարեգին Նժդեհի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}