Դիտակում վեց թեկնածուներից հինգը կանայք են
Հունիսի 9-ին ավագանու անդամի հերթական ընտրություններ են անցկացվելու նաև Արարատի մարզի Դիտակ գյուղում։
ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, ավագանու հինգ տեղի համար առաջադրվել է վեց թեկնածու։ Բոլոր թեկնածուներն անկուսակցական են ու ինքնաառաջադրված։
Նրանցից հինգը կանայք են՝ Ազգանուշ Խաչատրյանը, ով գյուղի բուժկեըի բուժքույրն է, Մարիամ Նիկոլյանը, ով մանկապարտեզի դաստիարակներից է, Գայանե Պետրոսյանը, ով դպրոցի գրադարանավարուհին է, Մարիամ Հովհաննիսյանն ու Շուշանիկ Հովհաննիսյանը։
Առաջադրված միակ տղամարդ թեկնածուն գյուղի դպրոցի տնօրենն է՝ Սարգիս Հովհաննիսյանը։
Գյուղի գործող ավագանու հինգ անդամներից երկուսն են կանայք, առաջադրված թեկնածուներից երեքը գործող ավագանու անդամներ են։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին 14 համայնքում նշանակված են ՏԻՄ հերթական ընտրություններ, 9-ում՝ արտահերթ։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 9-ին ընտրություններ կանցկացվեն 14 համայնքներում
- «Փաստ». Առաջիկա ՏԻՄ ընտրություններին իշխանությունները լրջագույնս են նախապատրաստվում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ