Հասարակություն 14:57 22/05/2019 Հայաստան

Արզումանյան 4/1 հասցեի խաղահրապարակում շինարարական աշխատանքները կասեցվել են

Panorama.am-ի խմբագրությունն ահազանգ էր  ստացել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 4 և Հալաբյան 13 շենքերի բնակիչներից, ըստ որի Արզումանյան 4/1 հասցեում՝ երեխաների համար նախատեսված խաղահրապարակում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Քաղաքացիները դեմ են խաղահրապարակը շինություն դարձնելուն։ 

Նրանք օրեր առաջ նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նամակի պատճենն ուղարկել էին ՀՀ նախագահին, քաղաքապետին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին։ Բնակիչները պահանջում են, որ այդ տարածքում լինի կանաչ գոտի, դեմ են ցանկացած կառույցի, պնդում են, շինության դեպքում կունենան խնդիրների կապված արևի լույսի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և այլնի հետ։

Նրանք իշխանության ներկայացուցիչներից հետաքրքրվել էին՝ ե՞րբ և ո՞ւմ որոշմամբ է հանրային տարածքի նշանակությունը փոխվե՞լ, նոր նշանակությունը համապատասխանո՞ւմ է Երևանի գլխավոր հատակագծին, ի՞նչ հիմքով է տրամադրվել հաղահատկացման որոշումը, ի՞նչ է կառուցվելու այդտեղ, որդյո՞ք հաղահատկացման, շինարարության իրականացման վերաբերյալ եղել է քննարկում հարակից շենքերի բնակիչների մասնակցությամբ։

Panorama.am-ը բնակիչներին մտահոգող հարցերն ուղղեց քաղաքապետարանին։

Մայիսի 15-ին ուղարկված հարցմանն ի պատասխան  այսօր քաղաքապետարանից հայտնեցին, որ ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006թ. հ.912-Ն որոշման շրջանակներում, կայացվել է Երևանի քաղաքապետի 20.12.2007թ. հ.5739-Ա և 01.12.2008թ. հ.5614-Ա որոշումները, ըստ որոնց Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, ք.Երևան, Արզումանյան փողոց հ.4/5 հասցեում գտնվող հասարակական նշանակության ինքնակամ կառույցը համարվել է Երևան քաղաքի սեփականություն, օրինականացված կառույցը  և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով վաճառվել է կառուցապատող հանդես եկող Վարդան Առաքելյանին: Գույքի նկատմամբ վերջինիս իրավունքները ստացել են պետական գրանցում:

Ինչ վերաբերում է շինարարության իրականացնելու թույլտվությանը, ապա քաղաքապետարանից մանրամասնում են, որ ներկայում իրականացվող շինարարական աշխատանքների համար առկա է  գոյություն ունեցող շինության քանդման և հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից 28.10.2011թ. համաձայնեցված հ.01/18-05/1-Ա-5192-898 աշխատանքային նախագիծը և կառուցապատող Վարդան Առաքելյանին 28.10.2011թ. տրված հ.01/18-Ա-5307-906 շինարարության թույլտվությունը /15.05.2018թ. երկարաձգվել է՝ հ.18-08/1-Ա-3109/:
«Աշխատանքային նախագիծը համաձայնեցվել է հիմք ընդունելով «ԼԱՎՈ» ՍՊ ընկերության կողմից տրված հ.163-10 դրական փորձագիտական եզրակացությունը, որի շրջանակներում փորձաքննություն անցկացնող լիցենզավորված կազմակերպությունը դիտարկել է նախագծի համապատասխանությունը Հայաստանում գործող նորմատիվա-տեխնիկական պայմաններին և  երաշխավորել համաձայնեցման»,-ասում են  քաղաքապետարանից։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հարակից շենքերի բնակիչների մասնակցությամբ քննարկում  չի եղել, քաղաքապետարանից հիմնավորում են՝ նման քննարկման վերաբերյալ տրամադրված  քաղաքաշինական փաստաթղթերում որևէ տեղեկատվություն առկա չէ։

«Սակայն հարկ ենք համարում նշել, որ նման օբյեկտների կառուցման համար քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգում իրազեկում չի նախատեսվում»,-ասված է քաղաքապետարանի պատասխանում։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 11-ին նշված հասցեում կառուցապատողի կողմից սկսված շինարարական աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 19.03.2015թ. թիվ 596-Ն որոշման  Հավելված N 1-ով հաստատված կարգի VI բաժնի 129-րդ կետը՝ շինարարական աշխատանքների սկսման վերաբերյալ ծանուցում Երևանի քաղաքապետարան չներկայացնելու հիմքով:

«Հաշվի առնելով նաև Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարով ստացված ահազանգերը և հարակից շենքերի բնակիչների դժգոհությունը, վերը նշված քաղաքաշինական փաստաթղթերի օրինաչափության և բարձրացված հարցերի պարզաբանման նպատակով նախապատրաստվում է վարչական վարույթի իրականացում»,-նշում են քաղաքապետարանից։

Բնակիչները գործադիր, օրենսդիր մարմինների անդամներին, քաղաքապետին ուղղված նամակում հույս էին հայտնել, որ 2019-ին խնդիրը վերջնականապես լուծում կստանա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:50
Եվրոպայի խորհուրդը նոր գլխավոր քարտուղար ունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր պատգամավորները Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար Մարիա...
Աղբյուր` Panorama.am
20:40
ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր քննարկումից հետո ընդունեց բանաձև, որով հաստատեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գորշ արջին Հրազդանից տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի
Հունիսի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ Հրազդանից Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխվել գորշ արջ: Այգու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղվանից ջերմաստիճանը կնվազի
Հուլիսի 1-ի կեսօրից հետո հանրապետության հյուսիսային շրջաններում, հունիսի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-30-ն...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ռեստորանում թքել են Թրամփի որդու վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, հայտարարել է, որ Չիկագոյում ռեստորանում   աշխատակիցները մեկը թքել է իր վրա։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:02
Մինսկ-2019․ Հրաչիկ Բաբայանը 33-րդն է 50 մետր օդամղիչ հրացան վարժությունում
Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը մասնակցեց 50 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարին։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Netflix-ի նոր սերիալի թրեյլերում են նաև Խոր Վիրապն ու Արարատը
Հուլիսի 3-ից Netflix ծառայությունը կսկսի ցուցադրել «Վերջին կայսրերը» (The Last Czars) սերիալը, որը պատմում է Նիկոլայ 2-րդ կայսեր...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հավաք-պարապմունք՝ պաշտպանության փոխնախարարի համակագմամբ
ՀՀ մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում այսօր, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ), անցկացվել է...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վաղը ցերեկը մի շարք համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:34
Մինսկ-2019․ Լիլիթ Պողոսյանը չհաղթահարեց խմբային փուլը
Եվրոպական խաղերի բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը հունիսի 26-ին անցկացրեց խմբային փուլի վերջին հանդիպումը։...
Աղբյուր` Panorama.am
19:27
ԵՄ հատուկ ներկայացուցչիը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:...
Աղբյուր` Panorama.am
19:22
8 տարվա դադարից հետո վերագործարկվել է Թեհրան-Վան գնացքը
Վանում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո ուղևորափոխադրումները դադարեցրած Թեհրան-Վան գնացքը կրկին դուրս է եկել ռելսերի վրա: Վերագործարկումից...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ախալքալաքի շրջանում կկառուցվի 4 և կվերանորոգվի 6 ամբուլատորիա
«Այսօրվա դրությամբ մեր գյուղերում փաստացի ամբուլատորիաները մարդկանց տներում է»։
Աղբյուր` Panorama.am
19:01
Մալիշկայում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
18:56
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է մատչելի սակագնային պլան՝ «Z» սերնդի համար. թոփ 5 մեսինջերներ, ինտերնետ, րոպեներ և ավելին
Կանխավճարային սակագնային «Z» պլանը բաժանորդին հնարավորություն է ընձեռում օգտվել «Viber», «WhatsApp»,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Չհանգցրած ծխախոտը կամ էլեկտրականության հետ կապված խնդիրները դիտարվում են որպես Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հնարավոր պատճառ։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
18:35
Մինսկ-2019․ Բարեղամ Հարությունյանը պարտվեց 1/4 եզրափակիչում
52 կգ քաշային բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը պարտվեց Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 1/4 եզրափակիչում։ Հարությունյանի մրցակիցն...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սոցհարցում. Ստամբուլում 10%-ով նվազել է նախագահական համակարգի կողմնակիցների թիվը
Թուրքական հասարակության շրջանում նվազում է աջակցությունը կառավարման նախագահական համակարգին: Թուրքական «Metropoll» սոցիոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Հուլիսի 9-ից Դոնի Ռոստով-Երևան չվերթ կլինի ամեն օր
«Ազիմուտ» ավիաընկերությունը հուլիսի 9-ից ամենաօրյա չվերթներ կսկսի Դոնի Ռոստով-Երևան և հակառակ ուղղությամբ։ «ՏԱՍՍ»-ի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մինսկ-2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը և Սարգիս Հովսեփյանը պարտվեցին մեկնարկում
Ազատ ոճային ըմբիշներ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ) պարտվեցին Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մեկնարկում։...
Աղբյուր` Panorama.am
18:02
Արագածոտնի կին փոխմարզպետն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անահիտ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը
«Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավել մնա մանկապարտեզում»։
Աղբյուր` Panorama.am
17:42
Մատենադարանի մոտ գտնվող բարդիներից մեկի փչացած բնում բենզին է լցվել և վառվել
Մատենադարանի հարևանությամբ գտնվող բարդիների հետման  մասնագիտական եզրակացություն է եղել,  մասնագետները հեռացրել են՝ ապահովելու տարածքի...
Աղբյուր` Panorama.am
17:33
Խեղված մտորումների շարքը շարունակելու դեպքում կարող է վիճարկվել նաև 2018թ. ապրիլի 9-ից հետո ընտրված ՍԴ երկու դատավորների լեգիտիմությունը
«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում «Պառլամաենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, իրավաբան Գոհար Մելոյանը։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ազատությունից զրկման վայրերում առկա են համակարգային բազմաթիվ խնդիրներ. Պաշտպան
«Մեր երկիրն այս պահին կանգնած է լրջագույն բարեփոխումների շեմին, և Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես ներգրավված է լինելու...
Աղբյուր` Panorama.am
17:12
«Լոռի» ակումբը նոր՝ իսպանացի խաղացող ունի
Իսպանացի ձախ պաշտպան Պեդրո Խուան Ագիլար Մորիլյոն տեղափոխվել է «Լոռի» ֆուտբոլային ակումբ։ Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:50
ՏՄՊՊՀ անդամների թեկնածուները հանդիպել են ԱԺ խմբակցությունների հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ այսօր  հանդիպումներ են ունեցել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում  հայտնաբերվել է 19 ամյա ժամկետային զինծառայողի դի: Panorama.am-ին Քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը
Beeline-ը և Նիկիտա Մոբայլ ՍՊԸ հայտարարում են Mobile ID ծառայության գործարկման մասին, որը բջջային հեռախոսի օգնությամբ անձի նույնականացման և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը
14:27 26/06/2019

Վանեցյան. Բոլոր հարցերը միտված են ֆուտբոլի զարգացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}