Քաղաքական 16:13 22/05/2019 Հայաստան

Խոսենք փաստերով. Էլինար Վարդանյան

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաև քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետև քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միևնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները՝ հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով»:

Դատական համամակարգի վիրահատական փոփոխություններին վերաբերող ելույթի ընթացքում վարչապետի այս հայտարարությունը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան հիմնավորում դատական համակարգի վերաբերյալ մտահոգությունները:

1.Այդ ո՞ր կոռուպցիոն բացահայտումն է հասել դատարան, որ դատարան էլ ջուրն է նետել:  Տասը տարի շարունակ մամուլը հեղեղված էր երկրի հիմնական կոռուպցիոներների մասին տեղեկատվությամբ, տարբեր կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ լրագրողական հետաքննություններ էին անցկացվում, հանրահավաքներում և ԱԺ ամբիոնից կոնկրետ կոռուպցիոն մեղադրանքներ էին ներկայացվում,  բայց այդ գործերից որևէ մեկը դատարան այդպես էլ չի հասել, բացեք դատալեքսը և փնտրեք: Այդ դեպքում որտեղի՞ց ծագեց բացահայտումները ջուրը նետելու վերաբերյալ անհանգստությունը: Ինչու՞ ենք խեղաթյուրում իրականությունը։

2. Տասը տարի շարունակ ընդդիմադիր  մամուլը ներկայացնում էր շուրջ մեկ տասնյակ կոռուպցիոներների անուններ: Ու՞ր են այդ մարդկանց վերաբերյալ քրեական գործերը: Պարզվեց, որ մեր երկրի ամենամեծ կոռուպցիոներները դպրոցների տնօրենները, պահակներն ու  էլեկտրիկներն են կամ պոլիկլինիկաների բուժքույրերը: Իսկ մարդիկ, ում մասին խոսում էր մամուլը,  որոշակի «պայմանավորվածությունների» արդյունքում հանգիստ շրջում են օտար պետություններում, հանգիստ լքում են երկիրը, վերադառնում՝ հաջորդ պայմանավորվածությունների համար:

3. Անընդհատ հայտարարվում է, որ այս կամ այն անձը պետությանը գումարներ է նվիրաբերել: Բայց այդպես էլ հասկանալի չէ, թե դա ինչ գումար է, ինչպես է բյուջե մուտք արվել, և արդյո՞ք բյուջե է մուտք արվել,  ինչ հիմնավորմամբ, ի՞նչ գործի շրջանակներում կամ դատական ինչպիսի ակտի հիման վրա: Դա էլ է քննչական մարմինների այն կանխավարկածից ելնո՞ւմ, որ իրենց գործը դատարանները ջուրն են նետելու և ավելի լավ է «պայմանավորվածությունների» և «մուծվելու» արդյունքում հեշտ ճանապարհով հարցը լուծել:

4. Թե՞ դատարանների նկատմամբ քննչական մարմինների անվստահության արդյունքում է, որ կոռուպցիոն սխեման դեռ ամբողջությամբ չբացահայտված տարբեր պաշտոնյաներ ամենաբարձր ամբիոններից լուրջ դեմքով հայտարարում են դեռևս մինչև վերջ չբացահայտված հանցանքի մասին, արդյունքում գլխավոր կոռուպցիոներները հանգիստ թաքնվում են քննությունից, հայտնվում Հայաստանից դուրս: Չես իմանում՝ նախապես պայմանավորված,թե ուղղակի։  Այսինքն այս դեպքում էլ է քննչական մարմինների աշխատանքի անարդյունավետությունը, անհեռատեսությունը «բացահայտումները ջուրը նետելու» կանխավարկածից ելնո՞ւմ:

5. Դատարան հասած հանրային հնչեղություն ունեցող միակ կոռուպցիոն «բացահայտումը» Սիլվա Համբարձումյանի իրարամերժ, անլուրջ  ցուցմունքների հիման վրա հարուցված գործն է: Ու այստեղ համոզվում ենք, որ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետության վրա իսկապես ինչ-որ բան ազդում է: Հակառակ դեպքում օբյեկտիվության և միակողմանիության տեսակետից կասկածներ հարուցող այդ գործը դատարան չէր հասնի:

Եվ գլխավոր հարցը. այդ որ օրվանից նախաքննության մարմինները դարձան ավելի վստահելի, քան դատարանները: Կամ ո՞ր օրվանից քննչական մարմինները դարձան դատական համակարգից բողոքողներ: Երկար տարիներ դատարանները հանդիսացել են նախաքննության մարմինների և դատախազության գործերը դակող կառույց: Եվ եթե մեկ-երկու գործի քննություն դուրս եկավ նախաքննական մարմինների վերահսկողությունից, դա դեռ չի նշանակում, որ նախաքննական մարմինների «որակյալ» քննած գործերը  դատական համակարգի կողմից ջուրն են նետվել: Դա նախաքննության մարմինների ոչ պրոֆեսիոնալ, ձախողված աշխատանքին տրված օբյեկտիվ գնահատական է, ինչը պետք է վաղուց արվեր:

Իսկ ով է ասում, որ նախաքննական մարմիններն ավելի վստահելի են, քան դատարանները, և նրանց կայացրած որոշումներն ավելի օբյեկտիվ են, քան դատարաններինը: Եվ ի՞նչ, հիմա քաղաքական անհրաժեշտությունից դրդված մեզ նորից վերահսկելի և «դակող» դատարաններ են պետք:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 12:00-ն Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում)...
Աղբյուր` Panorama.am
19:49
Ամենահարուստ ռեփերները
Forbes  ամսագիրը  հրապարակել է 2019 թ. աշխարհում ամենահարուստ ռեփեր-կատարողների ցուցակը։ Առաջին հորիզոնականում է  է Jay-Z-ին,...
Աղբյուր` Panorama.am
19:37
Մադոննայի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է
Ամերիկացի երգչուհի Մադոննան չորս տարի առաջ վաճառել էր Նյու Յորքում իր համերգի բոլոր տոմսերը,  իսկ ներկա պահին փորձում է վաճառել Բրուկլինում...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պլանային ջրանջատում Սյունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնով ձայնագրություն
Մեքսիկայի ազգային գրադարանի աշխատակիցները հնարավոր է գտել են մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի (1907-1954 թթ.) ձայնով միակ ձայնագրությունը։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
19:04
Մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է Զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում. Դոյդոյան
«Անհանգստացնող վիճակագրություն. Ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է Զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում՝ 2018թ մայիսից...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հնդկաստանում ռեկորդային շոգ է
Օրեր առաջ գնացքում, որում չի եղել օդորակիչ, շոգից չորս մարդ է մահացել։
Աղբյուր` Panorama.am
18:46
«Համբուրգեր՝ ապագայից»
Համբուրգեր, որին մարդկային ձեռք չի կպնում մինչև մատուցումը։ Սան Ֆրանցիսկոյում «Creator» ռեստորանը գնալով մեծ ճանաչում է ձեռք բերում։...
Աղբյուր` Panorama.am
18:31
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում` հունիսի 16-20-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Ադեկվադ»-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն
«Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման»,- այս մասին նշված է «Ադեկվադ»...
Աղբյուր` Panorama.am
18:18
Վրաստանում ստեղծվել է «ջղային մարդկանց» կուսակցություն
Ջղային վրացիներն արդեն ունեն իրենց քաղաքական կուսակցությունը, որը պատասխանատվություն է ստանձնում ներկայացնել իրենց զգացմունքները հանրային...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ֆրանսիացի քաղաքապետը բողոքարկում է Արցախի հետ բարեկամության հռչակագրերի չեղարկման որոշումը
Ֆրանսիայի  Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է վարչական դատարանի որոշման բողոքարկման մասին, որով դատարանը չեղարկել էր...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նաոմի Քեմպբելը մերկացել է անապատում
Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմպբելը մերկացել է Քենիայի անապատում Vogue հանդեսի հուլիսյան համարի նկարահանումների համար: Մոդելը լուսանկարնեից...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին
Կյանքի 97-րդ տարում մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Իտալացի լեգենդար ռեժիսոր,...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Լիվերպուլը» հնարավոր է վաճառի Սալահին
Անգլիական «Լիվերպուլ»  ֆուտբոլային ակումբը հնարավոր է վաճառի թիմի առաջատար եգիպտացի Մոհամեդ Սալահին։ news.ru-ն, հղում անելով Le...
Աղբյուր` Panorama.am
17:17
Պոգբան սպառնում է ՄՅՈՒ-ին
Նա ուզում է տեղափոխվել «Ռեալ»։
Աղբյուր` Panorama.am
17:07
Բակո Սահակյանն Ասկերանում և Մարտակերտում ծանոթացել է մի շարք ծրագրերի իրականացման հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ, տեղում ծանոթացել մի շարք ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Բրեդլի Կուպերը կփոխարինեի Դի Կապրիոյին
«Սարսափների ծառուղի» ֆիլմում  դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի փոխարեն  խաղալու է Բրեդլի Կուպերը։ Գազետա.ռու կայքը, հղում...
Աղբյուր` Panorama.am
16:43
Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։ ՊՆ-ից հայտնում են, որ մարտական դիրքում նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:30
Շնորհավորում են Թրամփին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 73-ամյակի առիթով շնորհավորել են Սպիտակ տան այգում։ Նա չէր պատրաստվել այդ առիթով հատուկ արարողություն կազմակերպել։...
Աղբյուր` Panorama.am
16:16
Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` ԱԺ-ում
Հունիսի 15-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում՝ «Դեմոկրատիան այսօր» կազմակերպության կողմից տարբեր երկրներից հրավիրած կանանց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Վանեցյան. Քաղաքական ղեկավարության կողմից ԱԱԾ-ի առջև նման խնդիր առհասարակ չի դրվել
«Կոռուպցիոն բացահայտումներ միշտ են սպասվում։ Դա անխուսափելի է, քանի կան մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք խախտում են օրենքը, Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:49
ՀՖՖ-ն պարգևատրել է դափնեկիրներին
Հունիսի 14-ին կայացել է Հայաստանի 2018-19թթ․ ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։ Դափնեկիրները պարգևատրվել են ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։...
Աղբյուր` Panorama.am
15:38
Արթուր Վանեցյան. Ես շատ ամաչում եմ գաղտնալսման փաստից
«Ովքեր թիրախում են Ազգային անվտանգության ծառայությունը, բացասական բաներ են խոսում  ազգային անվտանգության մասին, մեծ դեպքերում ակնհայտ...
Աղբյուր` Panorama.am
15:32
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և 6 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
15:17
Եվրոպական խաղերն անվճար կհեռարձակվեն ՄՕԿ-ի ալիքում
Հայաստանը 37 ներկայացուցիչ կունենա 9 մարզաձևերում:
Աղբյուր` Panorama.am
15:01
Ոչ սովորական նկարիչը
Երվանդ Քոչարի ծննդյան օրն է
Աղբյուր` Panorama.am
14:45
Ռոնալդուն և Կասիլյասը չեն մասնակցի Ռամոսի հարսանիքին
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուն և Իկեր Կասիլյասը բաց կթողնեն մադրիդցիների պաշտպան Սեխիո Ռամոսի հարսանիքը։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Մեգան Մարքլն ուզում է նոր հաղթանակ տոնել Միդլթոնի նկատմամբ
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը և բրիտանացի արքայազն Հարրին սոցցանցերում առաջմղման միջոցով նոր լսարան ներգրավելու հատուկ մասնագետ են վարձել։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
14:57 14/06/2019

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}