Քաղաքական 12:09 22/05/2019 Հայաստան

Անտեղի կոչ եղավ՝ դատարանների մուտքը փակելու. Թևան Պողոսյան

«Իմ պատկերացմամբ, անտեղի կոչ եղավ,  դատարանների մուտքը փակելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Հայաստանի նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ իրականցված ակցիային ու ներքաղաքականա իրավիճակին։

Նա ուրախալի համարեց այն փաստը, որ այդ կոչից հետո և շատ փորձագետներ, և քաղաքական միավորումներ, կուսկացություններ մտահոգ մարդիկ արտահայտեցին այն միտքը, որ չի կարելի դա անել և այն չի նպաստելու որևէ դրական բանի, նույնիսկ երկրին կարող է հարվածներ հասցնել։

«Միգուցե հենց դա է եղել, որ հայկական հասարակությունը, լսելով այդ բոլոր կոչերը, քննարկումները, մարդկանց մասնակցությունն այնպիսին չէր՝ սպասելիքների համեմատ։ Այնուամենայնիվ հասարակությունը սկսեց լսել ոչ թե մեկ ձայն, այլ տարբեր կարծիքներ և իր համար գնահատել»,- ասաց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը նշեց՝ կարևոր է, որ Փաշինյանի կողմից ներկայացված քայլերը մտնեն մեր օրակարգ՝ քննարկման և ճիշտ գործընթացով։

Նրա կարծիքով՝ ցանկացած ոք պետք է դառնա մասնակից բարեփոխումների, որ հետո վստահություն ունենա համակարգի նկատմամբ։

«Ուղղակի որևէ երկրի փորձը վերցնել և քոփի-փեսթ անել՝ չի աշխատելու։ Հայաստանն ունի իր նրբությունները, մշակութային խնդիրները, տրադիցիաները։ Մենք պետք է գիտակցենք, որ սա ոչ միայն դատական համակարգին է վերաբերում, այլ ցանկացած բարեփոխման։ Իսկ դատական իշխանության հանդեպ եղած գործողությունները, շատ ուրախ կլինեի, որ կարողանայինք բոլորս միասին քննարկել, ուրախ կլինեի, որ ԱԺ-ում համաձայնություն ունենային և նիստը արտահերթ կայանար ու բոլոր հարցերը քննարկվեր։ Սխալն ուղղել ամոթ չէ, չուղղելն է ամոթ»,- ասաց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը՝ Թևան Պողոսյանն ասաց. «Հարցն այսպես է պետք տալ՝ մենք գիտակցում ենք նախագահի լիազորությունների շրջանակում ինչ է մեզ ասվել և արդյոք դա տեղին է, թե ոչ։ Քաղաքական կուսկացությունները քաղաքական հայտարարություն են անում՝ հասկանալի է, ՄԻՊ-ը և այլ պետական ինստիտուտներն իրենց հայտարարությունը պետք է անեն։ Հիմա ինչ լիազորություններ ուներ նախագահը՝ բացի սահմանադրությունում ձևակերպումից՝ կյանքի կոչելու գործիքակազմով։ Նախագահն ունի երկու գործիքակազմ՝ ուղերձով դիմել և դիմել ՍԴ։ Ինչ վերաբերում է ուղերձի բովանդականությանը՝ համաձայն սահմանադրության նախագահը քաղաքական չէ, նա բոլորի շահերը պաշտպանելու համար է։ Կար ուղիղ կոչ՝ բոլոր քաղաքացիներին, կապ չունի պաշտոնը և դերը, հարգել Սահմանադրությունն ու օրենքները։ Դրանից հետո կա նախադասություն՝ մշտական կապի մեջ է բոլոր պետական մարմինների հետ։ Սա նշանակում է, որ խոսում են, քննարկում են, որ թույլ չտան ճգնաժամեր»։

Հարցին, թե ամեն դեպքում այս ամենը ինչ ազդեցություն ունեցավ Հայաստանի վարկանիշի վրա միջազգային դաշտում՝ հաշվի առնելով առկա արձագանքները, նա ասաց. «Եթե մենք սրանից հետո քաղենք համապատասխան դասեր, գործընթացները ճիշտ տանենք, մեկ, երկու տարի կունենանք բարձ վստահություն ունեցող անկախ դատական համակագ: ԵԽԽՎ-ի հայտարարության տեքստի մեջ ամեն մարդ կարող է մի բան տեսնել: Մենք ձևավորեցինք մի դաշտ, որ միջազգային հանրությունը ունի մի ձեռքում մի հատ ճիպոտ, որով ասում է, թե՝ չեք պահել իշխանության ճյողեր միջև հավասարությունը, մյուս ձեռքում ունի ուրիշ ճիպոտ և ասում է, որ մենք պատրաստ ենք բարեփոխումնեին աջակցել և հնարավոր է այս երկրորդ ճիպոտը դառնալ կոնֆտետ: Եթե մենք բարեփոխումները ճիշտ անենք կստանանք դրական արդյունքը և մեր իմիջի վրա բացասական չի ազդի»,-ասաց նա։

Թևան Պողոսյանը կարևորեց, որ ձևավորենք այնպիսի հասարակություն, որը ունակ է միասին լինել, հարցեր քննարկել և լուծումներ գտնել:

«Մեր առաջ կանգնած են  մեծ մարտահրավերներ, հատկապես անվտանգության ոլորտում։ Հակառակորդը իր քաղաքականությունը չի փոխում: Նախկին տարինների փորձը ցույց է տալիս որ մայիսի քսանյոթին և քսանութին ավելի ագրեսիվանում է: Բանակցային գործընթացում ոչ մի փոփոխություն չի եղել,պարզապես Ադրբեջանը այն խաղն է խաղում, թե իբր ինքը  կոնստրուկտիվ է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:44
Իռլանդական ավիաընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա
Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է առաջնահերթություն, ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, և այս համատեքստում կարևոր քայլերից...
Աղբյուր` Panorama.am
15:30
Երևանում տեղի ունեցավ կանադական ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը
Այսօր Երևանում տեղի ունեցավ Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Կանադայի Յորքի ձեռներեցության...
Աղբյուր` Panorama.am
15:17
Օմարի լեռնանցքում ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
Այսօր, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կոմիտասում տեղի ունեցած վրաերթի հետևանքով տուժածի վիճակը կայուն ծանր է
Օգոստոսի 20-ին, ժամը 21:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Իսպանիայի օլիմպիական կոմիտեն էլեկտրոնային գրադարան է ստեղծել
Իսպանիայի օլիմպիական կոմիտեն Եվրոպայի ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներին հրավիրում է Մադրիդ ՝ ծանոթանալու CONPaaS-ի պիլոտային...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմեն Սաղաթելյան. Հենց Լիդիանի փաստաթղթերում՝ հանքավայրի տարածքում գտնվող Բենիկ լիճ թափվում են բարձր թթվայնության ջրեր. «Հետք»
«Հետք»-ում 2016թ-ի դեկտեմբերի 23-ին հրապարակված «Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա»  հոդվածում ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային...
Աղբյուր` Panorama.am
14:26
Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ
ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ: Հիշեցնենք՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
«Մի ամբողջ ուժ փորձելու է ապացուցել, որ մածունը սև է»
ՔՈ  կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը վերաբերում է Ամուլսարի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:17
Կառավարությունը «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ կառավարության աշխատակազմը «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
14:12
Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անցկացնում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ակցիա են անցկացնում ՀՀ-ում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց: Նրանք նույնաբովանդակ...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում. Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ամուլսարի քրեական գործով համալիր փորձաքննության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Կարո Փայլան. «Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանը քիչ առաջ խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ քիչ առաջ խորհրդակցություն  է անցկացրել «Ամուլսարի» հարցով:...
Աղբյուր` Panorama.am
13:39
Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ դիմում նախարարին
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Դիմումի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Բակո Սահակյանը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին` ծննդյան oրվա...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Լիդիան Արմենիա»-ն պարտավորվում է չմաքրված կոնտակտային ջրերը բաց չթողնել շրջակա միջավայր. ՔԿ
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնում է. «Հաշվի առնելով հանրության  հետաքրքրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր...
Աղբյուր` Panorama.am
13:20
Հիշողության մթագնումներ
Հաճախ մտածում եմ ՝ ինչո՞վ է պայմանավորված հայության ինչ-որ մի մասի  կույր ատելությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։...
Աղբյուր` Panorama.am
13:14
Sinquefield Cup․ Մրցաշարի չորրորդ տուրում Արոնյանը պարտվել է
Լևոն Արոնյանը պարտվել է Ֆաբիանո Կարուանային ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի չորրորդ տուրում։ ՀԱՕԿ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Աշնանն ընդառաջ ազգը բաժանվել է 5 մասի. Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Աշնանն ընդառաջ ազգը բաժանվել է 5 մասի. 1. Նրանք, ովքեր դեմ են և...
Աղբյուր` Panorama.am
12:53
ԱԱԾ-ն բացահայտել է ՊՆ գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
12:48
Պուտինը հաճոյախոսել է Բրիջիթ Մակրոնին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ժամանակ հաճոյախոսել է Ֆրանսիայի առաջին տիկնոջը՝  նկատելով նրա դեմքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Քննչական կոմիտեն՝ Ամուլսարի մասին
Ամուլսարի գործով  փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
12:31
Բացատրություն ներկայացնելիս շատ կոնկրետ փաստական հագամանքներ եմ ներկայացրել. Արթուր Գրիգորյան
Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ այս անգամ արդեն պատասխանելով վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահը աշխատավարձերից հափշտակություններ է կատարել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
12:16
Անիի ոստիկանները փայտով բարձված մեքենա են հայտնաբերել
Օգոստոսի 12-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում ոստիկանության Անիի բաժնի պարեկապահակետային ծառայողները շրջիկ ծառայության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
12:00
Հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման. ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Ամուլսարի հանքի շահագործման առնչությամբ։ «Ամուլսարի շահագործման առնչությամբ...
Աղբյուր` Panorama.am
11:54
«Անկախ Արցախ 28»
ֆլեշմոբ
Աղբյուր` Panorama.am
11:50
«Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն»
Արայի լեռան ստորոտում տեղի ունեցած հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: ԱԻՆ-ից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, այրվել է մոտ 1800 հա...
Աղբյուր` Panorama.am
11:40
Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 մլն խմ ջուր պակաս ենք բաց թողել. Փաշինյան
Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Քաղաքապետը դատական հայց է ներկայացրել Սոնա Աղեկյանի դեմ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը
14:23 21/08/2019

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}