12:45 22/05/2019 Հայաստան

Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը

«Այլընտրանքային նախագծեր խումբը»  սկսում է «Հարցեր, որոնք  գոյության իրավունք ունեն» խորագրով վերլուծական տեղեկանքների հրապարակումը՝ հայաստանյան և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Սա հրավեր է՝ իրադարձություններին նայելու ավելի սառը տեսանկյունից՝ շրջանցելով քաղաքական նախասիրությունները և մնալով վերլուծական մտքի ու Հայաստանի իրական շահերի տիրույթում։

Հարցը, թե ո՛վ է ձևավորում հայաստանյան օրակարգն այսօր, կրկին դարձավ քննարկման առարկա մի ուշագրավ իրադարձությունից հետո։ Մայիսի սկզբներին, առանց ավելորդ փիառի, Երևանում աշխատում էր ԱՄՆ պետքարտուղարության՝ բավականին ներկայացուցչական մի պատվիրակություն։ Ըստ պաշտոնական լրահոսի՝ պատվիրակությունը ոչ միայն ներկայացուցչական էր, այլև՝ մեծաթիվ։ Նախկինում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսության ձևաչափը U.S. –Armenian Joint Taskforce (USATF) կազմակերպվում էր ամենամյա սկզբունքով, բայց պատվիրակության կազմը երբեք այդքան ներկայացուցչական չէր լինում։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել կառավարության առանցքային անդամների և իրավապահ համակարգի ղեկավարների հետ։

Տեղ գտած լրահոսի համաձայն՝ քննարկվել են առավելապես Հայաստանի ներքին զարգացման խնդիրներ, և ոչ թե՝ երկկողմ համագործակցության կամ տնտեսական աջակցության։
Ուշագրավ է, որ այս այցին նախորդել էր ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Հայաստան, որի կորիզը Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (House Democracy Partnership)  ղեկավարությունն էր։ Այս հանձնաժողովի նպատակն է հետխորհրդային երկրների խորհրդարանականների հետ աշխատանքը, և հիմնական գործընկերներն են Վրաստանը, Ուկրաինան և Ղրղզստանը։

Ըստ այդմ՝ ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ը սկսում են ակտիվորեն ներգրավվել Հայաստանի ներքին օրակարգի ձևավորման մեջ՝ ներազդելով ներքաղաքական պրոցեսների վրա։ Եթե նախկինում այդ պրոցեսը գնում էր հայտնի մի քանի ֆոնդերի և հասարակական կազմակերպությունների միջոցով, ապա այժմ միացել է ԱՄՆ պետական մեքենան՝ Վրաստանի և Ուկրաինայի օրինակով։ Ընդունենք, որ սա նոր իրողություն է մեր պետության և հասարակության համար։ Հետևաբար՝ պետք է հաշվարկել ռիսկերը։

Հարց առաջին. ինչպե՞ս կազդի այս նոր իրողությունը Հայաստանի վրա՝ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների համատեքստում։
Հարց երկրորդ. ինչպե՞ս դա կազդի Հայաստանի ներքաղաքական դասավորվածության վրա։
Եթե վերցնում ենք որպես նախադեպ Վրաստանը և Ուկրաինան, ապա  Միացյալ Նահանգների ուղիղ միջամտությունը ներքին պրոցեսներին ունեցել է հստակ հետևանք՝ տարածքային կորուստներ։ Վրաստանի պարագայում՝ Աբխազիա և Հվ. Օսիա, Ուկրաինայի պարագայում՝ Ղրիմն ու Դոնբասը։ Հայաստանի դեպքում ակնհայտ է, որ խոսքը  վերաբերելու է ոչ միայն Արցախում լարվածությանը, այլև՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը։

Նոր իրողություններ, նոր գաղափարներ
Շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք ՀՀ կառավարությունը հաշվարկել է  բոլոր ռիսկերը այն դեպքի համար, եթե ԱՄՆ դառնա ուղիղ մասնակիցը մեր երկրի զարգացման ներքին օրակարգի ձևավորմանը։ Եվ, որն ավելի վտանգավոր է, արդյո՞ք այդ օրակարգը ձևավորվում է ամերիկյան կողմի հետ համատեղ, թե՞ ամերիկացիները դա անելու են մեր փոխարեն։

Նոր ռիսկեր
 Ձևավորելով Հայաստանի զարգացման ներքին օրակարգը, արդյո՞ք ԱՄՆ պատրաստ է մասնակցել և սատարել Հայաստանի զարգացման ծրագրերին և նախագծերին։ Դատելով Լիդիանի պատմությունից՝  դեռ երկար ժամանակ անիմաստ է ակնկալել ամերիկյան կամ եվրոպական լուրջ ներդրումներ Հայաստանում։ Այդ դեպքում ինչի՞ համար է այս պրոցեսը։
 Ձևավորելով ներքին օրակարգ՝ ամերիկացիները, ըստ էության, քանդում են կայուն տնտեսական զարգացման ինստիտուցիոնալ առկա մեխանիզմները։ Ուշագրավ էր Գլխավոր դատախազի հանդիպման դրվագը և հետագա հայտարարությունները բանկային գաղտնիքի վերաբերյալ։ Կան նախադեպեր՝ Լատվիա, Կիպրոս. ըստ էության՝ այս երկրների բանկային համակարգերի փլուզումը տեղի է ունեցել նույն սխեմայով։
 Պատահականություն է, թե ոչ, բայց ամերիկյան պատվիրակության այցից անմիջապես  հետո ԱԺ նախագահը կազմակերպում է լսումներ «Անցումային արդարադատության» թեմայով։ Ակնհայտ է, որ այս մեխանիզմի ներդրումն ուղղակիորեն կազդի ներդրումային միջավայրի վրա և հարցականի տակ կդնի սեփականության իրավունքը  Հայաստանում։
 Հասկանո՞ւմ են արդյոք ՀՀ կառավարության ղեկավարները, որ, մի պահից սկսած, ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություններից մի փոքր անգամ շեղվելու դեպքում, հենց իրենք են հայտնվելու սանկցիաների տակ։ Օրինակներ՝ որքան ուզեք, վերջինը՝ Ուկրաինայի ՍԴ նախագահը։ Այս տարվա փետրվարին ՍԴ-ն ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության ենթարկելը հակասահմանադրական էր համարել։ Դրանից հետո նա պաշտոնանկ արվեց։ Սա խոսում է ամերիկյան կողմի ուղիղ միջամտության հնարավորությունների մասին ո՛չ միայն գործադիր իշխանության, այլև դատական իշխանությանը։
 Գիտակցվո՞ւմ է արդյոք Հայաստանում, որ երկրի ներքին օրակարգին ամերիկյան կողմի ուղիղ միջամտությունը  անընդունելի կլինի ռուսաստանյան բիզնեսի պոտենցիալ գործընկերների և ներդրողների համար։ Այնպես, ինչպես և Չինաստանի և Իրանի։ 
 Կստացվի մի անհեթեթ վիճակ. ամերիկյան կողմը սահմանում է խաղի կանոնները, այդ թվում՝ մուտք ունենալով բանկային և կոմերցիոն գաղտնիքներին, իսկ Հայաստանի կառավարությունը  ակնկալելու է ռուսաստանյան ներդրումներ, դիմելու է, որ  ռուսական և ռուսահայ ներդրողները գան Հայաստան։ Սա նոնսենս է։
 Որպես մասնավոր օրինակ. թերևս կարիք կա խորհելու, թե ո՞ւմ էր պետք այս փուլում, այս ծավալներով տեղեկատվական արտահոսք կազմակերպել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ՝ հարվածելով ոչ միայն նրա գործարար հեղինակությանը, այլև ռիսկեր ստեղծելով Հայաստանում նրա  բիզնես գործունեության համար։ Շատ դժվար  է այստեղ գտնել Հայաստանի շահը։
 Իրատեսական չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի հարստացման լոզունգներով օրակարգի ձևավորմամբ ՀՀ իշխանություններին հաջողվի կապիտալի վերադարձ ապահովել. ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները երբևէ որևէ գումար չեն վերադարձնելու Հայաստան։ Դրանք վաղուց արդեն դարձել են  նրանց տնտեսության մասը և աշխատում են ի բարօրություն իրենց պետությունների։ Կա մեծ ռիսկ, որ գործող իշխանությունները, փորձելով ականջահաճո լոզունգներով «կաշառել» ներքին լսարանին, իրական դաշտում ընդամենը կվտանգեն իրական առաջընթացի, տնտեսության աշխատեցման իրական  մեխանիզմները։

Ամփոփում

Հայաստանյան փորձագիտական շրջանակներում այսօր բուռն քննարկման և բանավեճերի թեմա է հետևյալ հարցը. արդյո՞ք այն ինչ կատարվեց վերջին օրերին նախապես պլանավորված էր, թե՞ պահի ազդեցության տակ՝ հանպատրաստից։

Գործող իշխանությունը կամ չի գիտակցում, կամ գիտակցաբար է խթանում իրադարձությունների զարգացումը վերոնշյալ սցենարով։ Պետք  է փնտրել տրամաբանությունը, պետք է փորձել հասկանալ այդ տրամաբանությունը։ Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ  դրա նախորդ օրը վարչապետը հանդիպում էր «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի» / ICTJ/ և Բաց Հասարակության Հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետների հետ։ Հանդիպման հիմնական թեման՝ Հայաստանում անցումային արդարադատության հաստատումը և այդ գործընթացը արագացնելը։ Ամերիկյան փորձագետներն արդեն աշխատում են հայաստանյան պաշտոնյաների և հկ-ների հետ՝ այդ համակարգի ներդրումն արագացնելու ուղղությամբ։ Սրանք փաստեր են, որոնք հուշում են, որ թատերականացված պոռթկումների և հուզական գործողությունների ետևում կարող են լինել շատ սառը և նախապես համաձայնեցված ծրագրեր։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»
  Շարունակելի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:19
Գյումրի. ԱԻՆ աշխատակիցները ռետինե նավակներով օգնության են շտապում հեղեղից տուժածներին
«Իսկապես տարօրինակ 2020. Գյումրին է, երևի ԱԻՆ աշխատակիցներն են, ռետինե նավակներով օգնության են շտապում հեղհեղից...
Աղբյուր` Panorama.am
19:17
Սիսիանն ու Գորիսը խախտումների նվազման բարվոք պատկեր են գրանցում․ԱԱՏՄ
Սիսիանն ու Գորիսը ՀՀ առողջապահական  և  աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված անակնկալ ստուգայցերի այսօրվա օրակարգում էին․ համավարակի...
Աղբյուր` Panorama.am
19:08
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները:Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական բարեփոխումների...
Աղբյուր` Panorama.am
19:00
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին
Հուլիսի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հազարավոր մարդիկ կորանավիրուսով վարակված են, իսկ դուք ծիծաղո՞ւմ եք. Մարուքյանը՝ «Իմ քայլ»-ին
Մարդկանց պետք է փող տայինք, որ մարդիկ տանը մնային, չտվեցինք, բացեցինք, որ փող չտանք և ունենք այն, ին-որ ունենք»,- ԱԺ-ում հայտարարեց էդմոն...
Աղբյուր` Panorama.am
18:54
Մալյան. Նիկոլ Փաշինյանի իրական հենարանը ոստիկանության զորքերն են
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի համար անհասկանալի է, թե ինչու այսօր երկրորդ անգամ իրեն բերման ենթարկեցին։...
Աղբյուր` Panorama.am
18:52
ՄԻՊ-ը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների հետ.Ա.Թաթոյան
Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը:Այս մասին ֆեյսբուքյան իր...
Աղբյուր` Panorama.am
18:46
Հուլիսի 12-ի դրությամբ իրականացվել է 48917 ստուգում
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով՝  հուլիսի 12-ի դրությամբ իրականացվել է 48917 ստուգում, որից միայն 322-ը՝ նշված...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Եղեգնաձորի համայնքապետի կողմից առերևույթ չարաշահումների բոլոր...
Աղբյուր` Panorama.am
18:39
Չինարիի հրետակոծման պահին վնասված տանը եղել է չորս երեխա. Ն.Զոհրաբյան
Չինարիի հրետակոծման պահին վնասված տանը եղել է չորս երեխա:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
18:33
Իրավաբան. Իրականում տղաները ոչ թե ոստիկանի օրինական, այլ անօրինական պահանջը չեն կատարել
«Այսօր առավոտից ոստիկանության  կողմից կատարվող գործողությունները հերթական անգամ ցավալիորեն ցույց տվեցին, որ ոստիկանությունը ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
18:28
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարել է բաց մրցույթ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարել է բաց մրցույթ՝ նոր Պարեկային ծառայության ստեղծման շրջանակներում ուսուցումն անցկացնող դասընթացավարների...
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրք պաշտոնյան սպանված ադրբեջանցիների զինծառայողների համար «Ալլահից հանգստություն է խնդրել»
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրառում է արել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի ունեցած ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:18
Գյումրիի փողոցներում մեքենաները ջրածածկ են եղել
Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում քիչ առաջ տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը արտակարգ իրավիճակ են ստեղծել ։ Փողոցները, նույնիսկ դրանցով...
Աղբյուր` Panorama.am
18:11
Արսեն Բաբայան.Իշխանությունը սարսափած է բողոքի ակցիաներից
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը  գրում է. «Քաղաքական իշխանությունը մեր նախագիծը...
Աղբյուր` Panorama.am
18:08
Լավրովը Երևանին և Բաքվին կրակի անհապաղ դադարեցմեան կոչ է արել
Այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ...
Աղբյուր` Panorama.am
18:06
ԱԺ հատուկ նիստն ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկած որոշման նախագծի մերժմամբ
Ազգային ժողովի հատուկ նիստի վերջում ԱԺ-ն քվեարկության դրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ կառավարության 2020...
Աղբյուր` Panorama.am
18:03
ՊՆ. Զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը
Հայաստանի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը սահմանագոտում։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հայտարարում է ՊՆ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նարեկ Մալյանի պաշտպանը խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներին
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնում է, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի հետ Մասիսի բաժնում են:...
Աղբյուր` Panorama.am
17:42
Տիգրան Աբրահամյան. Չինարիի արկակոծությունը իրադրությանը նոր սրություն է հաղորդում
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վանեցյանի փաստաբան. ՀԺ-ն, չունենալով որևէ պատասխան մեր հայցին, փորձում է ուղղակի ձգձգել գործընթացը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ընդդեմ ՀԺ-ի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ պատասխանող...
Աղբյուր` Panorama.am
17:31
Հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ նիստը հետաձգվել է
Երևանի և Բաքվի միջև սրված իրավիճակի հարցով  ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստը հետաձգվել է միջոցառման ձևաչափը որոշելու համար: ՏԱՍՍ-ին այս...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հրապարակվել է լուսանկար խոցված ադրբեջանական ԱԹՍ-ից
Banak.info  կայքի տրամադրության տակ է հայտնվել բացառիկ լուսանկար խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքից։ Ըստ աղբյուրի, նախնական...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 16.7%-ով. Տիգրան Ավինյան
«Եթե համեմատություն անցկացնենք 2019-ի ապրիլի հետ, ապա 2020-ի ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 16.7%-ով, մայիսի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հնարավոր չէ՞ ներկայացնել զագսի թուղթը և չտուգանվել. Ռուստամ Բաքոյան
«Բոլոր դեպքերում բոլորս պետք է կրենք դիմակներ՝ անկախ նրանից ամուսիններ ենք, ընկերներ ենք, բարեկամներ ենք, թե ոչ»,-արտակարգ դրության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Չինարիում Ադրբեջանի արձակած արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում
«Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է...
Աղբյուր` Panorama.am
16:59
Կարեն Վարդանյանին վերջին հրաժեշտը՝ յարխուշտայով
ՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին այսօր Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցու բակում հրաժեշտ տվեցին երգու պարով։ Եկեղեցուց...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հայաստանին ուղղված ԵՄ-ի հատկացրած 92 մլն ԱՄՆ դոլարը, ԱՄՀ-ի 280 մլն դոլարի վարկը ի՞նչ նպատակով են օգտագործվել
«Մենք ունենք Հայաստանի Հանրապետության  573  հպարտ քաղաքացիներ, ովքեր մահացել են այս ստեղծված իրավիճակը սպառելով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Թանկարժեք բարձրակարգ հյուրանոցներ են ֆինանսավորվել մեկուսացում կազմակերպելու համար. Արմեն Եղիազարյան
«Տարօրինակ է, որովհետև ես ընդհանրապես չնշեցի, որ ինչ-որ մեկը դիմել և մերժվել է: Ինձ պարզապես հետաքրքրում է, թե ի՞նչ կարգով և ովքեր են...
Աղբյուր` Panorama.am
16:31
ՊՆ. Ադրբեջանը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ է արձակել Չինարիի ուղղությամբ
«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}