Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

11:14 Աշխարհում
Բարսելոնում փուչիկներով բողոքի ակցիա է անցկացվել

Հարյուրավոր մարդիկ պահանջել են ինքնավարության վարչության պետ Միկել Բուխի հրաժարականը։

11:00 Աշխարհում
Բանգլադեշում պատգամավոր կինը 7 նմանակ է գտել, որպեսզի նրանք իր փոխարեն քննություններ հանձնեն

Սուտը բացահայտվել է, երբ Nagorik TV- ի թղթակիցը եկել է քննության և ուղղակիորեն այդ մասին հարցրել կեղծ Նուսրատից։ Այժմ կինը հեռացվել է համալսարանից:

18:06 Հայաստան
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացը

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը, բարձրաստիճան զինվորականներ, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացին ներգրավված սպայակազմը: Դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կողմից՝ կրթօջախի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Հանդիսավոր արարողության ավարտին դասընթացի մասնակիցները ծանոթացել են ՊԱՀՀ-ում մշակված ուղեցույցներին, ծրագրի մոդուլներին ու թեմաներին, ՊԱՀՀ-ի լսարանների տեխնիկական հագեցվածությանը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:41 Հայաստան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանն ընդունել է ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի հարցերով գլխավոր տնօրեն Թ. Քրիստոֆիդոուի գլխավորած պատվիրակությանը

Անդրադառնալով կանանց ներգրավվածության հարցին՝ նախարարն ընդգծել է, որ հատկապես STEM առարկաների տեսանկյունից Հայաստանն առաջատար դիրքերում է, քանի որ տարեցտարի ավելի շատ կին ներկայացուցիչներ են նախընտրում այդ ուղղությունը, ի տարբերություն համաշխարհային միտումների։ Ա. Հարությունյանը կարևորել է նախարարության նախաձեռնած՝ նախադպրոցական կրթության, ինչպես նաև բարձրագույն կրթության ու գիտության մասին օրենքների փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան առաջիկա տարիներին ապահովել նախակրթարաններում երեխաների շուրջ 70 տոկոսի ընդգրկվածությունը և հետազոտական գործունեությունը և գիտությունը վերադարձնել բուհեր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

17:25 Հայաստան
Երևանում կմեկնարկի Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը, որը կանցկացվի ջութակ մասնագիտությամբ

Միջազգային այս ստուգատեսին մասնակցել ցանկացողները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ ուղարկելով իրենց փաստաթղթերը։ Հայտերն ընդունվում են մինչև 2020թ. մարտի 20-ը։ Կարող են դիմել 16-32 տարեկան (ներառյալ) ջութակահարներ` անկախ ազգությունից և քաղաքացիությունից: Առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Շնորհվում են նաև մի շարք հատուկ մրցանակներ:
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

 

16:42 Հայաստան
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հ. Թումանյանի թանգարանը կազմակերպել է համահայկական թումանյանական օլիմպիադա,

որին մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի շուրջ 300 դպրոցի ավելի քան 3300 աշակերտ: Գրողի թանգարանում տեղի է ունեցել թումանյանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Ողջունելով մասնակիցներին` նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր նախաձեռնության կազմակերպիչներին և մասնակիցներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարություն

16:20 Հայաստան
Մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովը, որը միավորել է այդ ցանցի ավելի քան 450 անդամի՝ շուրջ 75 երկրից

Համաժողովի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բազմաթիվ հյուրեր։ «Դասավանդի′ր, Հայաստան» ծրագրի մասնակից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանը 7 հարց է ուղղել վարչապետ Ն. Փաշինյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են այն խնդիրներին, թե հայոց պատմության մեջ ինչպիսի՞ն է եղել կրթության դերը, ինչպիսի՞ն կլինի կրթությունը Հայաստանում 10 տարի անց, ինչպիսի՞ գիտելիքներ են անհրաժեշտ առաջնորդության համար, աշակերտները կարո՞ղ են մասնակցություն ունենալ կրթության քաղաքականության մշակմանը և այլն:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

15:44 Աշխարհում
Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

14:04 Հայաստան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մեկնարկել է բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան

Նստաշրջանի մասնակիցներն իրենց զեկուցումներով վերլուծել են Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն ու գործունեությունը պատմագիտության, ազգագրության, արվեստաբանության և լեզվաբանության տեսանկյուններից: Գիտական նստաշրջանը կշարունակի աշխատանքը մինչև հոկտեմբերի 25-ը: Հոկտեմբերի 22-ին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, հոկտեմբերի 23-25-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Նստաշրջանի ընթացքում Թումանյանի կյանքի, գործունեության և ստեղծագործությունների վերաբերյալ կներկայացվի 71 զեկուցում:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

 

13:40 Հայաստան
ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է գնումների գործընթացի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կարգավորումների մասին որոշում,

որի մեջ ներառված են նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն ուղարկվել էին Վարչապետի աշխատակազմ, ապա Վարչապետի հանձնարարությամբ Ֆինանսների նախարարությունը մշակել էր կառավարության որոշման նախագիծը՝ անհրաժեշտ կարգավորումներով։ Պաշտպանը կարևոր է համարում Կառավարության հետ համագործակցության նման ձևաչափը: ՄԻՊ-ի առաջարկությամբ ամրագրվել է, որ գնումների գործընթացում հայտերի բացման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում անհամապատասխանություններ արձանագրվելու պարագայում մասնակցին այդ մասին տեղեկացնելիս հստակ նշել, թե կոնկրետ որ հարցին է վերաբերում անհամապատասխանությունը։
Աղբյուր՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

13:32 Աշխարհում
ԱՄՆ կատարած այցի շրջանակներում փոխվարչապետ Մ. Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ՀԲ գործադիր տնօրենների խորհրդի անդամի և ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահի հետ

Զրուցակիցներն անդրադարձել են «Երկրի համագործակցության շրջանակ» փաստաթղթի կարևորությանն ու համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին: Փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ մասնավորապես կարևորելով Համաշխարհային բանկի կուտակած փորձն ու գիտելիքները, որոնք բարձր են գնահատվում Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից:
Փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակ

13:00 Աշխարհում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում իրականացվել է լայնամասշտաբ համերգային ծրագիր,

որը նվիրված էր Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Երեկոյին հանդես է եկել Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ՝ երգչախումբն արտերկրի ունկնդրին ներկայացրել է կոմպոզիտորի խմբերգային ժառանգությունը:
Հոկտեմբերի 20-ին Վարդապետի հոբելյանի կապակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անց է կացվել հոգևոր երաժշտության համերգ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}