Երևանի ավագանու նիստ. «Գնացեք «Հայոց պատմություն» կարդացեք»
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարագում ընդգրկված հարցերից էին՝ Երևան քաղաքի Մովսես Խորենացու փողոցը անվանափոխել Սուրբ Մովսես Խորենացու փողոցի, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտան անվանափոխել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցը անվանափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի։ Այս նախագծերից հաստատվեց միայն Գրիգոր Լուսավորչի փողոցի անվանափոխության նախագիծը, մյուս երկու նախագծերը չընդունվեցին։
Նախագծերը ներկայացրեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
«Իմ քայլ» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը հարցով դիմեց Թ. Վարդանյանին. «2015 թվականին եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության զոհերին, ունենք մեծեր, որոնք զոհ են գնացել Ցեղասպանությանը, իրենց անուններով ունենք փողոցներ, դպրոցներ, արդյոք ուսումնասիրել եք այդ փողոցները։ Խտրական վեաբերմուքն եմ տեսնում մյուս մեծերի հանդեպ, որ նման առաջարկով հանդես չեք եկել նաև նրանց անունները կրող փողոցների վերաբերյալ։ Կառաջարկեմ հանել այս հարցերը, «գույքագրել սրբերին», նոր բերել առաջարկը, կարող եմ մի քանի անուններ ասել՝ Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Դանիել Վարուժա և այլն»։
Թ. Վարդանյանն ասաց, որ նախագծերը հետ չեն կանչելու, խտրական մոտեցում էլ չկա, սրանք այն պատմական կերպարներն են, որոնք առաջնային էին իր համար, պատրաստ է քննարկել մյուս առաջարկները ևս։
«Լույս» խմբակցություն Դավիթ Խաժակյանն իր ելույթում ասաց. ««Իմ քայլից» տիկին Աբգարյանը հարցնում է իմ գործըներոջը՝ արդյոք գնահատել ենք դրա անհրաժեշտությունը, հանրային քննարկում եղել է, ճիշտ է արդյոք սուբյեկտիվ անել։
Ավագանին ներկայացուցչական մարմին է, մարդիկ ընտրել են ավագանու որոշումներ կայացնելու համար։ Դուք բերեք։ Եթե համարում եք, որ Եղեռնի զոհերի սրբադասվածության հետ կապված ավագանին անելիք ունի, դուք բերեք։ Մենք գնաատել ենք այս առաջնահերթությունը և այս քայլն այպես ենք արել։ Ձեր բոլոր հակափաստարկների մեջ մի հատ բովանդակային հակափաստարկ չկա»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն ասաց. «Չեմ հասկանում ի՞նչ ենք քննարկում, ի՞նչն է խնդիրը, որևէ մեկը կարծում է, որ Խորենացին, Մաշտոցը, Լուսավորիչը սրբեր չե՞ն։ Ազնվորեն, անկեղծորեն ասեք, որ մենք կարծում ենք, որ... ոչ թե իրավական չգիտեմ ինչը կամ սրբադասված 1,5 միլիոն զոհերը։
Մի բան ասեմ, որի մասին թերևս տեղյակ չեք. Մեսրոպ Մաշտոցը եղել է վարդապետ, Մովես Խորենացին՝ եպիսկոպոս, Գրիգոր Լուսվարիչը՝ քրիստոնեության տարածող, եպիսկոպոսապետ։ Եթե չգիտեք, գնացեք «Հայոց պատմություն» կարդացեք և Ցեղասպանության զոհերին մի խառնեք այս դեպքի հետ։ Սա բոլորովին այլ բան է։ Ի՞նչն է ձեզ տանջում, եթե այդ փողոցը լինում է, օրինակ, Սուրբ Մովսես Խորենացի»։
Թեհմինա Վարդանյանն իր ելությում ասաց, որ Լուսավորիչը, Մաշտոցն ու Խորենացին հայ ժողովրդի ինքնության կարևոր մասն են, կարծում է, որ որպես Երևանի ավագանի պարտավոր են հարգել և վերադարձնել պատմականորեն հայ ժողովրդի զավակների կարևոր և անքակտելի մասնիկը՝ «սուրբ» բառը։
Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբբ Չարենցի 4 և Տերյան 62 հասցեներում կտեղադրվեն ֆիզիկոս, դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեզիրգանյանի և ակադեմիկոս Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում