Իտալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
Այսօր Իտալիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Վթարի հետևանքով կան նաև տուժածներ։
Ըստ աղբյուրի՝ ավտոբուսը, որը Սիենայից ուղևորվել է Ֆլորենցիա, ճանապարհին շրջվել է։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 9:30-ի սահմաններում:
Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ։
eadaily.com-ի փոխանցմամբ էլ, ավտոբուսում եղել է 60 ուղևոր։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ