Շարունակվել է դատավորի թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, շարունակվել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացվող հարցազրույցի փուլը:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հարցազրույցին մասնակցել է դատավորների թեկնածուների քաղաքացիական մասնագիտացման 6, քրեական մասնագիտացման՝ 7 հավակնորդ:
Վաղը՝ մայիսի 24-ին, հարցազրույցի փուլին կմասնակցի դատավորների թեկնածուների վարչական մասնագիտացման 6 հավակնորդ: