Օսիպյանը եղբորորդու հետ չի շփվում, մինչև նա իր անմեղությունը չապացուցի
Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով 2014 թվականին եղբորորդու մասնակցության միջադեպի հետ կապված հարցին՝ ասաց, որ եղբորորդու հետ չի շփվում, մինչև նա իր անմեղությունը չապացուցի։
Նա նաև ասաց՝ տեղյակ չէ, թե իր եղբորորդին հարուցված քրեական գործով ինչ կարգավիճակ ունի. «Անկեղծ եմ ասում, որ տեղեկացված չեմ»։
Նշենք, որ Քննչական կոմիտեն վերաբացել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդու մասնակցությամբ 2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործը:
Դիտարկմանը՝ չի շփվո՞ւմ եղբոր ընտանիքի հետ, ոստիկանապետը պատասխանեց. «Եղբորս ընտանիքի հետ շփվում եմ, բայց իր հետ չեմ շփվում, քանի որ ասել եմ՝ մինչ դու չապացուցես քո անմեղությունը, դու իրավունք չունես ինձ հետ շփվելու։ Անցել է 5 տարի, առաջին օրվանից ինքն ինձ վստահեցնում է՝ ինքը չի և ունի բավարար ապացույցներ, որ կարող է իր անմեղությունն ապացուցել։ Այո, ինքը եղել է կռվի մասնակից, բայց ինքը չի եղել դանակահարողը»,-նշեց նա։
Վալերիյ Օսիպյանն ասաց նաև, որ չի խառնվի գործին, սակայն վստահ է՝ եղբորորդին իր անմեղությունը կապացուցի. «Որպես ոստիկանապետ, բարձրաստիճան սպա՝ ես այս գործին չեմ խառնվում, առնչություն չունեմ, սա իրեն պատիժ, մինչև ինքը չապացուցի իր անմեղությունը։ Վստահ եմ, որ ինքը կապացուցի իր անմեղությունը, ինքը ունի ձայնագրություն»։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին ժամը 22:45-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն համայնքում երիտասարդ են դանակահարել: Դանահակարության մասին ահազանգ ստացվել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից. Ըստ ահազանգի, Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը դանակից ստացած հարվածից վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության հաղորդմամբ, երիտասարդին դանակահարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 դովածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը դեռ փնտրում է Օսիպյանի եղբորորդուն
- Սեդրակ Օսիպյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Ոստիկանություն
- Նուբարաշենում երիտասարդի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրգործ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ