Հասարակություն 18:51 23/05/2019 Հայաստան

Ուրիշի համար փոս մի՛ փորիր

Ինչ  ջերմեռանդությամբ որ  ամերիկացիք ու Փաշինյանն  արագացնում  են անցումային արդարադատության ներմուծումը Հայաստանում, այնքան ավելանում են կասկածները, որ  դրա տակ  շա՜տ մեծ կեղտ կա։ Միամտորեն հավատա՞նք, թե  շատ մտահոգ են  ամերիկացի  տղերքն ու տիկնայք  մեզանով, որ այդքան  շտապում են արդարության լույսը բերել Հայաստան, ինչպես որ տարան Վրաստան և Ուկրաինա։ Հիշենք, որ ամերիկյան «սրտացավության»  հետևանքով Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ Ուկրաինան ՝ Ղրիմն ու Դոնբասը։  Դե, իսկ թե ինչ կկորցնենք մենք, պարզից էլ պարզ է։

«Այլընտրանքային նախագծեր խումբը»  մայիսի 22-ին հրապարակել էր «Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը»  խորագրի տակ տեղադրված «Հուզակա՞ն էր, թե՞ պլանավորած վերջին պոռթկումը»։ 

Չվերաշարադրելով այն, կարծում եմ պետք է պարզապես կարդալ՝ սեփական կարծիք կազմելու համար։   

Նշենք միայն, որ հոդվածում վերլուծված են մայիսի սկզբից  Երևանում ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչական և մեծաթիվ  պատվիրակության  աշխատանքի հնարավոր հետևանքները։ 

«Տեղ գտած լրահոսի համաձայն՝ քննարկվել են առավելապես Հայաստանի ներքին զարգացման խնդիրներ, և ոչ թե՝ երկկողմ համագործակցության կամ տնտեսական աջակցության»։ Այսինքն կարող ենք մտածել, որ սա միջամտություն է մեր երկրի ներքին կյանքին։ Անշուշտ, դա նորություն չէ։ Այդ մասին խոսվում էր դեռևս անցյալ տարվանից՝  ելնելով  ապրիլյան հեղաշրջման սկզբնական շրջանում ԱՄՆ դեսպան Միլզի անթույլատրելիության աստիճանի ակտիվացումից, այնուհետև  Բոլթոնի այցից,    «գունավոր-ծաղկավոր»  անցյալով Սաակաշվիլու ոգևորությունից  և շատ այլ երևույթներից։  Այդուհանդերձ,   աչքի առաջ ունենալով այն հանգամանքը , որ այս մեկ տարվա ընթացքում  Վաշինգտոնը գորգերը  փռած  չի ընդունել Փաշինյանին, կարելի է եզրահանգել, որ վերջինս լիովին չի արդարացրել սպասումները։ Եվ ահա  Հայաստան է շտապում ամերիկյան դեսանտը․․․

Ինչո՞վ են  պայմանավորված  են  ներկայումս  բացահայտորեն  արագացված տեմպերով անցումային արդարադատություն ներդնելու  մղումները։  Փաշինյանն արդեն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) և Բաց հասարակության հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետներին։ Միայն  սորոսի բաց հասարակության հիմնադրամի  հիշատակումը  բավական է հասկանալու համար, որ ոչ մի լավ բանի պետք չէ սպասել։ Երևան է շտապել Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան (Ruben Carranza), ում  «մտահոգություններից»  դատելով պետք է մտածել , որ   կամ սխալ է տեղեկացված, կամ էլ արդեն հստակ ծրագրով է գալիս․․․  Ահա մեջբերում նրա խոսքից․ «Հայաստանի դեպքում կարող է բարձրանալ «պետությունը զավթելու» մասին խնդիրը, այսինքն, այն, որ նախկին իշխանավորները զավթել էին պետությունը»:   Միգուցե հայաստանցիների կարծիքն էլ հարցնեք՝ թե որ իշխանավորներն են «զավթել պետությունը»՝ նախկին թե՞ ներկա․․․ մեր կարծիքով՝ ներկաներն են զավթել պետությունը և տանում են կործանման։

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ կառույցը։ Քաղվածք Վիքիպեդիայից․ «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն (ԱԱՄԿ) (անգլ.՝ International Center for Transitional Justice (ICTJ)), զանգվածային վայրագությունների և մարդու իրավունքների խախտումների մեղավորներին անցումային արդարադատության մեխանիզմներով պատասխանատվության ենթարկելու հարցով զբաղվող հասարակական կազմակերպություն»։

Ուրեմն,  օտար երկրի մի սովորական հասարակական կազմակերպություն այնքան իրավունք ունի մեր պետությունում, որ կարո՞ղ է մեր ճակատագիրը որոշել։ Հիմա՞  էլ կասեն, թե «թավշյա հեղափոխությունը»  միայն ու միայն մեր ներքին պայքարն էր, եթե նույնիսկ  ամերիկյան ՀԿ-ներն են երիտկառավարիչներին դաս տալիս։ 

Եվ հետո՝ ի՞նչ  «զանգվածային վայրագությունների» մասին է խոսքը։ Եթե  նշյալ կազմակերպության գործունեության հասցեատերը  «զանգվածային վայրագություններն» են,  ապա թող հենց հիմա Սիրիա գնան ․․․ Կամ  որտե՞ղ էր այդ ՀԿ-ն 1988-ի փետրվարին, երբ Սուգայիթում իրականացավում  էին իսկական  զանգվածային վայրագություններ։  2015թ-ին էլ  Օբաման  Հայոց Եղեռնը  բնորոշեց որպես «զանգվածային վայրագություններ»։  Համեմատության եզրեր անգամ չկան, ախր։  Հնարավոր է, որ մեկը կարող է  չսիրել իր  երկիրը, բայց նսեմացնել սեփական պետությունն այս աստիճանի՝ պարզ  դավաճանություն է։ Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել համագործակցությունը նման կազմակերպությունների հետ․․․ նրանք անելիք չունեն մեր երկրում, քանի որ  «զանգվածային վայրագություններ» մեզ մոտ չեն կատարվել։  Այս պարագայում՝ «Yankee go home!»․․․ սորոսին էլ չմոռանաք տանել ձեզ հետ։ Արդյո՞ք պատահականորեն զուգադիպեցին Պարսից ծոց ամերիկյան  ռազմանավեր  ուղարկելը  և անցումային արդարադատության անվան տակ  մեր  երկրում  ներքին  ցնցումներ  հրահրելը։  Պատմությունը ցույց է տվել, որ պատահական ոչինչ չի լինում  մեծ տերությունների հաշվարկներում։

Փաստորեն, դատական համակարգի դեմ  մայիսյան հարձակումը ոչ թե սոսկ վարչապետի սարսափն էր Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատվելու առումով,այլ դա որպես պատրվակ օգտագործվեց  «թավշյա հեղափոխության»  հերթական հարվածը՝ անցումային արդարադատությունն արագ ներմուծելու համար։  Անհնար է  չհամաձայել «Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը»  վերլուծության ամփոփման հետ՝ «․․․թատերականացված պոռթկումների և հուզական գործողությունների ետևում կարող են լինել շատ սառը և նախապես համաձայնեցված ծրագրեր»։

Բայցևայնպես, չմոռանանք նաև, որ բազմաթիվ միջազգային  լուրջ կազմակերպություններ և ազդեցիկ  կառույցներ ևս հետևում են մեր երկրում կատարվող իրադարձություններին, որոնք զարգանում են արագ ու անկանխատեսելի ՝ կապված հասարակության տրամադրությունների փոփոխման  հետ։ Եվ չի բացառվում, որ անցումային արդարադատությունն առաջին հերթին փորձարկվի հենց այն ներմուծողների դեմ։ Ժողորդական առածն ասում է «Ուրիշի համար փոս փորողը ինքն է ընկնում մեջը»։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:16
Մուշում 15 օրով արգելել են հավաքներն ու ցույցերը
Թուրքիայի Հանրապետության Մուշի նահանգապետարանը հայտարարություն է տարածել նահանգի տարածքում 15 օր հավաքների և ցույցերի կազմակերպումն արգելելու...
Աղբյուր` Panorama.am
11:15
Պոմպեո․ Իրանի միջուկային ծրագիրն ու գործողությունները սպառնալիք են Մերձավոր Արեւելքի համար
Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, Իրանը մեծ սպառնալիք է Մերձավոր Արևելքի անվտանգությանն ու կայունությանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի իր...
Աղբյուր` Panorama.am
11:04
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սառնարանների պահեստում 3 օր առաջ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են
ԱԻՆ-ից հայտնում են, որ շարունակվում են օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան»...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ծիծեռնակաբերդի զբոսայգում այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ և 100 ծառ
Օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
10:46
ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացու
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների...
Աղբյուր` Panorama.am
10:39
Բացահայտվել է Մասիվցի Անդիկի սպանության դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կթողնի զբաղեցրած պաշտոնը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն կազատվի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
10:25
Կյանք և ազատություն
(Հայաստանի և Ղարաբաղի էքս-նախագահի ինքնակենսագրությունը)
Աղբյուր` Panorama.am
10:20
Պուտին. Ռուսաստանը չի ներխուժում Եվրոպայի խորհուրդ, եթե նրան այնտեղ չեն ցանկանում տեսնել
Ռուսաստանը և Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) պետք է լինեն բաց և միասին լուծեն առաջացող խնդիրները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝...
Աղբյուր` Panorama.am
10:07
Սյունիքի մարզում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ
Շարունակվում են օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: ԱԻՆ-ից...
Աղբյուր` Panorama.am
09:58
ՃՏՊ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհին, կա տուժած
Օգոստոսի 21-ին, ժամը 17:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի Բերդ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժամանակ». Ի՞նչ ճանապարհով է ձեռք բերվել Սեյրան Սարոյանի առանձնատունը
«Ժամանակ» թերթը գրում է. ««Որ պապաս գյուղվարչության պետն էր, երբ որ ցրեցին գյուղվարչությունները, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». «Արմեն Սարգսյանի հետ 87-ից ունենք ընկերական շփումներ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություններ կան, թե Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժամանակ». Արցախի նախագահի ընտրապայքարում ևս մեկ թեկնածու է նշմարվում
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում կարող է առաջադրվել ԱՀ խորհրդարանի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Ռևազյանի և ռուսական «Պոբեդա» ընկերության միջև հարաբերությունները լարված են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Տիգրան Ավինյանն իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ Սևանի ափին, Նկարիչների միության...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Հրապարակ». Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը կարող է «Իմ քայլի» տրոհման պատճառ դառնալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը տրոհել է երկու...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժամանակ». Թիկունքում անձնազոհ աշխատանք կատարած անձինք ինչո՞ւ որևէ կարգավիճակ չունեն
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է սոցիալական արտոնություններ և պատվո վճար սահմանել նաև Հայրենական...
Աղբյուր` Panorama.am
09:21
Եվս մի ֆլեշմոբ՝ #ԻմՀերոսնԻմՀայրնԷ #ՄերԱրցախ
Հայրեր ու որդիներ: Հայրերը միշտ են որդիների համար հերոս, իսկ Արցախյանի ազատամարտիկ-հայրերը կրկնակի հերոս են։ Արցախի անկախության 28 ամյակի և...
Աղբյուր` Panorama.am
09:17
Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում ելույթ կունենա «Խազեր» երգչախումբը
Այսօր ժամը՝ 19։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կրկին  ելույթ կունենա «Խազեր» երգչախումբը։ ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնի սիրեցյալին մերժել են Միացյալ Նահանգներ մուտքը
ԱՄՆ-ը մերժել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ընկերուհուն՝ Քերի Սայմոնդսին, վիզա տրամադրել՝ երկիր մուտք գործելու համար։ Այս մասին, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Ֆրեսկո»-ն կմեկնարկի «Բարձունքի հատակից» ֆիլմով
Օգոստոսի 23-ից օգոստոսի 30-ը Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը:...
Աղբյուր` Panorama.am
20:18
Իտալիայում կառավարության հրաժարականը հանգեցրել է քաղաքական ճգնաժամի
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ընդունել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հրաժարականը՝  հանձնարարելով նրան շարունակել կատարել...
Աղբյուր` Panorama.am
20:02
Թրամփը և Մակրոնը պայմանավորվել են Ռուսաստանին հրավիրել G7- ի գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը` Ռուսաստանին հրավիրել 2020թ․-ին ԱՄՆ-ում անցկացվելիք G7...
Աղբյուր` Panorama.am
19:49
Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող...
Աղբյուր` Panorama.am
19:34
Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա
Սաուդյան Արաբիայում հրատարակվող, իշխանամետ «Okaz» թերթը նյութ է հրապարակել, որտեղ զբոսաշրջիկներին զգուշացրել  է չայցելել...
Աղբյուր` Panorama.am
19:20
Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը կնկարահանվեն «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասում
Ամերիկացի դերասաններ Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը «Մատրիցա» գիտաֆանտաստիկ կինոսագայի չորրորդ մասում գլխավոր դերերը կկատարեն:...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանում Եվրամիության դեսպանի կարգավիճակում պաշտոնավարումը կարևոր փորձառություն էր. Սվիտալսկի
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ։
Աղբյուր` Panorama.am
19:09
Վաղը ցերեկը Գավառի մի շարք փողոցներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային  աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ալումյան. Բողոքարկվել է հօգուտ Նիկոլ Փաշինյանի 200 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ որոշումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հօգուտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 200 հազար դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ դատական ակտը բողոքարվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը
14:23 21/08/2019

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}