Հայաստանի և Ջիբութիի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ջիբութիի Հանրապետության (Republic of Djibouti) միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։
ԱԳՆ մամուլի և հանրային դիվանգիտության ծառայությունից հայտնում են, որ համատեղ հայտարարության ստորագրմանը հաջորդած զրույցի ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի և Ջիբութիի մշտական ներկայացուցիչներ Մհեր Մարգարյանը և Մոհամեդ Սիադ Դուալեն (Mohamed Siad Doualeh) անդրադարձան երկու երկրների միջև միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Աֆրիկյան մայրցամաքի երկրների միջև գործընկերության ընդլայնմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ