Հասարակություն 17:26 23/05/2019 Հայաստան

Քաղաքապետարան. Խնդիրները հաշվառված են, սակայն ֆինանսական միջոցներ չկան

Երևանի ծայրամասերում ապրող բնակիչների խնդիրներին Panorama.am-ը հետևողական անդրադառնում է։ 2012-ին հրապարակված «Երևանի ծայրամասեր. Մութ, փոշոտ փողոցներ, աղաղակող վերելակներ» վերնագրով նյութից հետո էլ խնդիրները չեն պակասել։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կազմում գտնվող Հաղթանակ թաղամասի բնակիչներն ահազանգում են՝ փողոցները սարսափելի վիճակում են, կոյուղատար համակարգ չկա։ 

Հաշվի առնելով քաղաքապետարանի պաշտոնյաների՝ Երևանի բյուջեն մի քանի  մլրդ դրամով ավելանալու մասին հայտարարությունները, փորձեցինք ճշտել, հնարավո՞ր է, թաղամասում բարձրացված հարցերը լուծվեն։ Պարզվեց՝ ոչ։

Panorama.am-ը հարցերն ուղղել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Հարց- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հաղթանակ թաղամասի վերջին փողոցները՝ 11-րդ, 13-րդ և այլն, ասֆալտապատված չեն։ 2019-ի բյուջեով դրանց ասֆալատապատման աշխատանքներ նախատեսվա՞ծ են։ Եթե ոչ, ինչո՞ւ, դրանցից ավելի վատ վիճակում գտնվող փողոցներ կա՞ն Երևանում։

Պատասխան-Երևանի քաղաքապետարանի 2019թ. գրունտային ճանապարհների հիմնանորոգման ծրագրերով նախատեսված ծավալները խիստ սահմանափակ  են  և  ծրագիրն  արդեն  հաստատված է: Հաղթանակ թաղամասի 11-րդ և 13-րդ հողային պաստառով փողոցներն ընդգրկված չեն այդ ծրագրում: Փողոցների հիմնանորոգման խնդիրը հաշվառվել է և հարցին հնարավոր կլինի անդրադառնալ լրացուցիչ ծավալների առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ 2018թ. Երևանի քաղաքապետարանի՝ փողոցների հիմնանորոգման ծրագրերի շրջանակներում Հաղթանակ թաղամասում իրականացվել են հողային պաստառով ճանապարհների շուրջ 22000 քմ ասֆալտապատման  աշխատանքներ:

Հարց- Նույն թաղամասի մի քանի փողոցներ չունեն կոյուղատար համակարգ։ Բնակիչները նախորդ տարիներին դիմել են թե քաղաքային իշխանություններին, թե վարչական շրջանի ղեկավարներին, թե «Վեոլա Ջուր» ընկերությանը։ Խնդիրը լուծում չի ստացել։ Դուք ունե՞ք վիճակագրություն, էլ որ թաղամասերում նման խնդիր կա, Երևանում քանի՞ տնտեսություն չունի կոյուղատար, ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումն ու ի՞նչ գործուն քայլեր եք կատարելու։ Բնակիչների խոսքով, խնդիրն ունի նաև առողջապահական նշանակություն, քանի որ հատկապես ամռան ամիսներին, ինչպես հաստատել են առողջապահության նախարարությունից, վարակի առաջացման ու տարածման վտանգ կա։ Կոյուղու համար փորված փոսերը փողոցում են, բնակիչների բակերում, որոնվ մոտ երեխաներ են խաղում։

Պատասխան-Ջրամատակարարման և ջրահեռացման ցանց կառուցելու խնդիրների վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Երևան քաղաքում հաշվառված են շուրջ 60 թաղամասեր, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ: Միայն Աջափնյակ վարչական շրջանում կան նմանատիպ խնդիրներով հաշվառված թվով 6  հասցեներ  (թաղամասեր):

Տեղեկացնում եմ, որ երկու նոր ձևավորված՝  Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող Դավիթ Բեկ փողոցին հարակից և Աջափնյակ վարչական շրջանի տարածքում գտնվող Փիրումյան նորակառույց թաղամասերում 2019թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրերով նախատեսված է կոյուղագծերի և ջրագծերի կառուցման աշխատանքներ, որոնց համար ընթացքի մեջ են նախագծա-նախահաշվային  փաստաթղթերի  պատվիրման  աշխատանքները:

Մասնավորապես, Դավիթ Բեկ թաղամասի հարակից տարածքում նախատեսված է կոյուղագծերի կառուցման, իսկ Փիրումյան թաղամասում՝ ջրագծերի կառուցման աշխատանքներ: 
Մնացած հաշվառված թաղամասերի՝ այդ թվում Հաղթանակ թաղամասի նմանատիպ աշխատանքները (ջրագծերի, կոյուղագծերի կառուցման) հաշվառվել են և համապատասխան  ֆինանսական  միջոցների  առկայության  դեպքում  կքննարկվեն:

Հարց- Թաղամասի փողոցներում մայթեր չկան։ Խնդիրն առավել մտահոգիչ է թաղամաս մտնող գլխավոր փողոցի դեպքում, որտեղ երթևեկությունն ակտիվ է, հետիոտնը՝ շատ։ Մայթերի բացակայությունը վտանգավոր է  հետիոտնի համար։ Նախատե՞սվում է մայթի կամ մայթերի կառուցում Հաղթանակում, եթե այո՝ ի՞նչ ժամկետներում, ո՞ր փողոցներում, եթե ոչ՝ ինչո՞ւ։

Պատասխան-Երևանի քաղաքապետարանի 2019թ. աշխատանքային ծրագրերով մայթերի կառուցման աշխատանքներ չեն նախատեսվել: Հաղթանակ թաղամասի մայթերի կառուցման խնդիրը հաշվառվել է և համապատասխան ծրագրերի առկայության դեպքում՝  կքննարկվի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}