ՄԱԿ. Վաղ է խոսել աշխարհում մարիխուանայի օրինականացման ալիքի մասին
Մի շարք երկրներում մարիխուանայի (պաշտոնական անվանումը` կաննաբիս) օրինականացումը մտահոգիչ է, բայց վաղաժամ է խոսել աշխարհում դրա օրինականացման ալիքի մասին։ Ռիա նովոստիին հայտնել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տնօրեն Յուրի Ֆեդոտովը:
Նա ընդգծել է, որ մարիխուանայի օգտագործման օրինականացումը բժշկական նպատակներով Ուրուգվայում և Կանադայում, անկասկած, ամբողջովին հակասում է միջազգային հակաթմրամիջոցային կոնվենցիաների ոգուն և տառին, ԱՄՆ որոշ նահանգներ ընդունել են համապատասխան օրենք, բայց դաշնային մակարդակով ԱՄՆ-ն հայտարարում է կոնվենցիաներին նվիրվածության մասին:
«Այդ իսկ պատճառով օրինականացման ալիքի մասին խոսելը վաղաժամ է, բայց և այնպես խոսքը միջազգային վերահսկողության տակ գտնվող 275 հոգեներգործուն նյութերից մեկի մասին, որոնք գտնվում են միջազգային հսկողության տակ։ Այդ իրավիճակը չի կարող մտահոգություն առաջացնել»,- հայտարարել է Ֆեդոտովը։
Հարակից հրապարակումներ`
- Մարիխուանայի օրինականացման միջոցառման հեղինակը Նիկոլայ Բաղդասարյանի հարազատ եղբայրն է
- Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին