Տարոսը մնացածներին. Արամ Մանուկյան
«Բոլորիդ շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարականի առիթով»,- այսօր «Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումներին ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ սա գործնական կոնկրետ քայլ է այն խնդրի շուրջ, որի մասին խոսում ենք. «Տարոսը տարոսը սահմանադրականաին, մնացածներին, ովքեր ակնհայտ թիրախ են այս գործերում։ Եկեք իրար չխաբենք, իշխանափոխությունը դեռևս ավարտված չէ, և երրորդ իշխանությունն այսօր ակնհայտ սաբոտաժ է անում։ Փաստերով ասեմ՝ ունենք չորս գործ, ՄԻԵԴ-ից հետո դիմել ենք Վերաքննիչ դատարան, չորսն էլ վարույթ չի ընդունվել, ակնհայտ է՝ սաբոտաժ է։ Սաբոտաժ է և լկտի սաբոտաժ, անգամ կան լկտիներ, որոնք հայտարարում են, որ մարդկանց վախը չափելու համար սեփական մեզը պետք է խմել: Սա աներևակայելի բան է և սրա դեմը չառնելը հանցագործություն է»։
Արամ Մանուկյանի կարծիքով՝ խնդիրը հումանիստական է, նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է:
«Քաղաքական կամքը կա, բայց այս պահին քիչ է պրոցեսը մինչև վերջ հասցնելու համար։ Իմ առաջարկն այսօր հրատապ, արագընթաց, վիրահատական քայլեր անելն է, որոնք պարտադիր են, եթե ուզում եք՝ այդ համակարգը աշխատի։ Այս ամենի նպատակը համակարգի աշխատացնելն է, որևէ մեկին պատժելը որևէ նպատակ չի կարող լինել երկրի համար»,-ասաց Արամ Մանուկյանը։
Նա ներկայացրեց մեկ տարի առաջ իրենց կողմից հրատարակված գիրքը՝ նշելով, որ այնտեղ իրենք խոսել են վեթինգի մասին. «Այստեղ կգտնեք բոլոր այն մարդկանց մասին տվյալներ, որոնց ուզում եք ներկայացնել վեթինգի՝ 42 դատավորի անուն կա այստեղ, 27 դատախազի անուն կա: Դատավորները երեք ատյանից էլ ներկայացված են, որոնց նկատմամբ հարկավոր է ոչ թե վեթինգ իրականացնել, այլ դիմում եմ Սասուն Խաչատրյանին, որ անմիջապես այս մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնեն։ Նրանք այն մարդիկ են, որ մի ոստիկանի ցուցմունքով մարդկանց 6-7 տարի հոդված են տվել։ Այն դատախազներն են, որոնք՝ իմանալով մեղադրանք, կեղծիք չկա, ստիպել են դատավորին վճիռ կայացնել, որի արդյունքում 100-ի չափ մարդիկ հոդված են ստացել»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե պրոցեսը տանելու ենք «նովգորոդյան վեչե»-ի օրինակով, ավելի վատ արդյունք ենք ունենալու. Զոհրաբյան
- «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն»
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը չպետք է դիտարկել անցումային արդարադատության գործիք. փոխնախարար
- Անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման գործիք. փոխնախարար
- ԱԺ-ում մեկնարկել են անցումային արդարադատության թեմայով լսումները