Բրազիլիայի բնակչուհին կամուսնանա ինքն իր հետ
Բրազիլիայի բնակչուհին որոշել է ամուսնանալ իր հետ: Նա կլինի աշխարհում առաջին կինը, որն իր համար կյանքի նման յուրատեսակ ընկեր է ընտրել: mir24.tv-ն գրում է, որ պսակադրության արարողությունը ծրագրված է այս կիրակի Բելու-Օրիզոնտի քաղաքում: 38-ամյա հարսնացուն ծրագրում է արարողությունն ուղիղ եթերով հեռարձակել սոցցանցերում: Նա կարծում է, որ ամենաանկեղծ սերը ինքդ քո հանդեպ սերն է: Նրա խոսքով, շատ կանայք երազում են ամուսնանալ գեղեցիկ հարսանեկան զգեստով: Նման հարսանիքը տալիս է այդպիսի հնարավորություն և դրա համար զուգընկեր պետք չէ:
Բրազիլիայում նման ամուսնությունները պաշտոնապես չեն գրանցում: Աղջիկը ծրագրում է, որ դեպի եկեղեցու խորան իրեն կուղեկցի 21-ամյա դուստրը, իսկ արարողությունը կանցկացնի իր ընկերուհին: Մատանիներով փոխանակվելու փոխարեն հարսնացուն պատրաստվում է դաջվածք անել թիթեռի թևերով կնոջ տեսքով, որը անկախության խորհրդանիշ կլինի: Հարսանիքի ավանդական տարրերից հյուրերին կմատուցեն բարձրահարկ տոնական տորթ: Կինն ընդգծել է, որ հարսանիքից հետո բաց կմնա այլ մարդկանց հետ հարաբերությունների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ