Եթե պրոցեսը տանելու ենք «նովգորոդյան վեչե»-ի օրինակով, ավելի վատ արդյունք ենք ունենալու. Զոհրաբյան
«Միանշանակ պնդում եմ, որ այո, դատական համակարգը պետք է առողջանա, պիտի բարեփոխվի, բայց բացառապես օրենքի և օրինականության սահմաններում»,- այս մասին այսօր «Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը։
«Եթե մենք այս պրոցեսը տանելու ենք «նովգորոդյան վեչե»-ի օրինակով, որտեղ Նովգորոդի հրապարակում իշխանի հրահանգով ժողովրդի անունից գիլյոտիններ էին կախվում քաղաքական, ապա մենք շատ ավելի վատ արդյունք ենք ունենալու»,- ասաց նա։
Զոհրաբյանը հիշեցրեց, որ ինքը քանիցս ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ չի հավատում հին արժեհամակարգով գործող դատավորների ռեստարտին, բայց ուզում է, որ ցանկացած պրոցես գնա փոխադարձ հանրդուրժողականության մթնոլորտում։
«Երբ հասարակությունը բաժանված է սևի և սպիտակի, երբ մի կողմից հնչում են հրապարակում գիլյոտիններ տեղադրելու կոչեր, մյուս կողմից փորձում են զտել միջազգային կառույցների հայտարարությունները, այս միջավայրում, ուզում եմ շատ անկեղծ լինել, մեծ թերահավատություն ունեմ, որ այն լավ խնդիրը, ազնիվ և բարի նպատակը, որը դրել ենք մեր առջև, կարող ենք դրանք հասնել»,- եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն»
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը չպետք է դիտարկել անցումային արդարադատության գործիք. փոխնախարար
- Անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման գործիք. փոխնախարար
- ԱԺ-ում մեկնարկել են անցումային արդարադատության թեմայով լսումները
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին