Արա Զոհրաբյան. Կոռուպցիայի մեջ ներգրավվելը ոչնչացնում է մեր մասնագիտությունը
Փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ անդամների միաձայն քվեարկության արդյունքում փաստաբանական դպրոցի 72 ունկնդիրների հանձնվել են փաստաբանի մասնագիտական գործունեության արտոնագրեր:
Պալատի մամուլի ծառայության հաղորդմամբ, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորելով ունկնդիրներին՝ խորհուրդ է տվել իրենց մասնագիտական գործունեության ընթացքում հավատարիմ մնալ փաստաբանի երդմանը և անդավաճան՝ մասնագիտությանը:
«Սկսած ուսման հենց սկզբից քարոզում ենք հեռու մնալ կոռուպցիայից: Մեր համայնք մուտք եք գործում ձեր գիտելիքներով, որը ապացույցն է այն բանի, որ Փաստաբանական դպրոցում ու Փաստաբանների պալատում կոռուպցիա չկա: Կոռուպցիայի մեջ ներգրավելը ոչնչացնում է մեր մասնագիտությունը»,-նշել է Արա Զոհրաբյանը:
Պալատի նախագահը խոսելով փաստաբանների մասնագիտական գործունեության դժվար, սակայն հետաքրքիր աշխատանքի մասին՝ նշել է, որ մասնագիտական գործունեության արտոնագիր ստացող փաստաբանները կբախվեն անօրինականությունների, բռնի ուժի, կոռուպցիայի ու կամայականությունների հետ, սակայն խորհուրդ է տվել պայքարել այդ բացասական երևույթների դեմ: Եզրափակելով ելույթը՝ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել որակավորման հանձնաժողովի անդամներին, փաստաբանական դպրոցի աշխատակազմին ու դասախոսական կազմին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ