Մշակույթ 18:51 24/05/2019 Հայաստան

«Ոսկե ծիրանն» ու Մոնոպոլիի «Սուդեստիվալը» սերտացնում են համագործակցությունը

Այսօր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում փոխըմբռնման հուշագիր է կնքվել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և Մոնոպոլիի «Սուդեստիվալի» (Իտալիա) միջև: Հուշագիրը ստորագրել են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման:

«Ոսկե ծիրանի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուշագրով կողմերը մտադիր են սկսել կանոնավոր մշակութային համագործակցություն և փոխանակում: Երկու փառատոների կազմակերպչական կառույցները՝ ինքնուրույն, բայց մշտական կապի մեջ, աշխատելու են իրենց երկրներում համապատասխան ծրագրերում կինոյի բաժիններ բացելու ուղղությամբ՝ երաշխավորելու համար իտալական կինոյի բաժին «Ոսկե ծիրան»-ում և հայկական կինոյի օր «Սուդեստիվալ»-ում: Հուշագիրը ուժի մեջ կլինի երեք տարի ժամկետով՝ միչև փառատոնի 2023 թ. թողարկման ավարտը: Հուշագիրը ենթակա կլինի վերականգնման 2023 թ. թողարկումից հետո՝ պայմանով, որ կողմերը հավասարապես բավարարված կլինեն համագործակցություններից և դրանց մշակութային արդյունքներից:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հուշագրի կնքման արարողությանն ընդգծել է, որ Իտալիայում մասնակցել է «Սուդեստիվալին» և հիացած է եղել տեղի հյուրընկալությամբ: Հուշագրի ստորագրմամբ էլ երկուստեք կապն է՛լ ավելի կամրապնդվի, ինչը Հարություն Խաչատրյանը կարևոր է համարում: «Սուդեստիվալի» գեղարվեստական ղեկավար Միկելե Սուման ասել է, որ ինքը և Հարություն Խաչատրյանը կարծում են, որ կինոն յուրահատուկ հանդիպումների և միմյանց ճանաչելու լավագույն միջոցն է:

«Միմյանց ճանաչելու համար կարևոր է, որ Հայաստանն իր բաժինն ունենա «Սուդեստիվալի» շրջանակում, ինչը շատ կարևոր կլինի նաև Իտալիայում հայկական համայնքի համար»,-նշել է Միկելե Սուման՝ հավելելով, որ «Սուդեստիվալ»-ը հիմնականում զբաղվում է ժամանակակից իտալական կինոյով, այնպես որ իրենք կարող են հայկական փառատոնին ներկայացնել թարմացված իտալական ֆիլմեր:

Մայիսի 22-25-ը Հայաստանում Եվրոպայի օրվա շրջանակում անցկացվում է «Սուդեստիվալ» իտալական ֆիլմերի փառատոնը, որն արդեն երկրորդ անգամ, շնորհիվ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի, հյուրընկալվում է Հայաստանում: Փառատոնի շրջանակներում անցկացվում են վարպետության դասեր անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից, ինչպես նաև ցուցադրվում են ժամանակակից իտալական ֆիլմեր։

Երկու փառատոնների միջև հուշագրի ստորագրման գործում մեծ է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի ավանդը, ով ևս ներկա էր ստորագրման արարողությանը: «Հայաստանը և Իտալիան ունեն հարուստ կինո, և դա նպաստում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Մեծագույն հաջողություններ եմ մաղթում երկու փառատոններին, և պատրաստ եմ ցուցաբերել իմ օժանդակությունը»,-ասել է դեսպանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:32
Զինվորի տանը ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոն է բացվել
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոնի ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Մեր ուղերձն է հակառակորդին, եթե երրորդ անգամ փորձեն պատերազմով գալ, երրորդ անգամ են պարտվելու. Աղվան Վարդանյան
Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանի ելույթը՝ Հայկական բանակի կազմավորման օրվա կապակցությամբ, ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը արտասանել է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։
Աղբյուր` Panorama.am
18:00
Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար,...
Աղբյուր` Panorama.am
17:55
«Շտապօգնության» տնօրեն. Արթուր Դանիելյանը բողոքում է մեջքի ցավից
Ոստիկանության վեցերորդ վարչություն կանչով մեկնած շտապ օգնության բժիշկները Արթուր Դանիելյանի մոտ ձեռքի, ոտքի կոտրվածք չեն արձանագրել։...
Աղբյուր` Panorama.am
17:53
Մելիք-Շահնազարյան. Լուրեր կան՝ բերման ժամանակ վնասվածք է ստացել Արթուր Դանիելյանը
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ հաճախ են հավաքվելու ոստիկանության շենքի մոտ, քանի որ առանց որևէ լուրջ պատճառաբանության բերման...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրավապահների նման գործելաոճը անտրամաբանական է. Արծվիկ Մինասյան
«Ցավալի է, որ ականատես ենք լինում ապօրինի վարքագծի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կետո դիետայի բացասական հետևանքներն՝ ըստ գիտնականների
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ համաշխարհային կետո դիետիկ սննդակարգը (բացառվում է ածխաջրերի օգտագործումը) բերում է միայն կարճաժամկետ...
Աղբյուր` Panorama.am
17:11
«Օսկարի» հավակնորդների խմբակային լուսանկարը
Համացանցում է հայտնվել «Օսկար» մրցանակի հավակնորդների ավանդական լուսանկարը: Այն հրապարակվել է Ամերիկյան կինոակադեմիայի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սերժ Սարգսյանը Փաշինյանի հայտարարությունները հերյուրանք որակեց
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ մի քանի ներկայացուցիչների հետ  այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վարչապետ. Բանակի օրն առանձնահատուկ է հնչում «դուխով» կարգախոսը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք՝ մասնակցելու Հայկական բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումներին,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Նարեկ Մալյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին
«Բնականաբար, զենք չգտան, որովհետև ես չունեմ, միայն որսորդական հրացան ունեմ»,- ոստիկանության վեցերորդ վարչությունից դուրս գալուց հետո...
Աղբյուր` Panorama.am
16:19
Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին ուղիղ եթերում
Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են ուղիղ եթերում ելույթ ունեցող Արթուր Դանիելյանի մեքենան կանգնեցնում, ապա դիմակավորված անձինք նրան...
Աղբյուր` Panorama.am
16:18
Լիլիթ Թումանյան. Ագրեսիվ գործողությունները մատնում են ներկայիս իշխանությունների խուճապային իրավիճակը
«Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանը համարում է՝ միության մյուս անդամների նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ,...
Աղբյուր` Panorama.am
16:15
Լևոն Քոչարյան. Ամենակարևոր ձեռքբերումը հենց կայացած բանակ ունենալն է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Լրագրողների հետ զրույցում Ռ.Քոչարյանի որդին՝...
Աղբյուր` Panorama.am
16:01
Ղազինյան. Խորը կասկածներ ունեմ, որ այս ոստիկանական շոուն իրականացվել է ՀՀ բարձրագույն իշխանության ուղիղ հրահանգով
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը խստորեն դատապարտում է Նարեկ Մալյանի նկատմամբ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ուզում են վախեցնել, հա՞, վախեցող չկա. Քոչարյան
«Արդեն հինգ հոգի բերման է ենթարկվել»,- ոստիկանության վեցերորդ վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
15:36
Արթուր Դանիելյանին ևս ոստիկանները տարան
«Ձերբակալված են Մալյան Նարեկն ու  Կոնստանտին Տեր-Նակալյանը»,-մինչ այս վերնագրով ուղիղ եթերում խոսում էր «Ադեկվադ»...
Աղբյուր` Panorama.am
15:35
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Ո՞նց դաստիարակի եկեղեցին, երբ դաստիարակելու հնարավորություն չեք տալիս
«Հայ եկեղեցու պատմությունը ոչ ոք չի բաժանում հայ ժողովրդի պատմությունից: Դասագրքի նպատակն էլ հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի...
Աղբյուր` Panorama.am
15:31
Տեղեկություններ ունենք, որ Կոնստանտին Տեր-Նակալյանին ևս բերման են ենթարկել. Սամսոնյան
«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ռուբեն Մելիքյան. Մալյանի մոտ անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է. «Նարեկ Մալյանի մոտ եմ...
Աղբյուր` Panorama.am
15:13
Ոստիկանությունը հաստատեց. Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
Ոստիկանությունը հաստատում է՝ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ոստիկանությունում է։ «Համացանցում տեղեկատվություն է տարածվել,...
Աղբյուր` Panorama.am
15:09
Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու ձև է. Բաբայանը՝ Մալյանի ձերբակալության մասին
«Տեղեկություն ունեմ, որ Նարեկ Մալյանն այս պահին գտնվում է վեցերորդ վարչությունում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն...
Աղբյուր` Panorama.am
14:57
Լոռին ու Լոկոմոտիվն ընկերական խաղ կանցկացնեն
Վանաձորի «Լոռին» ընկերական խաղում կմցրի Առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվ» ակումբի հետ: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ռուբեն Մելիքյան. Կարծում եմ, Նարեկ Մալյանի՝ 6-րդ վարչություն բերվելու պատճառը քաղաքական է
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության դիմաց այս պահին բազմամարդ է, հավաքվել են ակտիվիստներ, քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:44
Պաղեստինը «դարի հարցը» կքննարկի Արաբական պետությունների լիգայում
Պաղեստինի իշխանությունները դիմել են Արաբական պետությունների լիգային՝ արտահերթ հանդիպում անցկացնելու, նպատակ ունենալով մշակել ընդհանուր արաբական...
Աղբյուր` Panorama.am
14:33
Փաստաբան. Նարեկ Մալյանի հետ կապված էժան շոուն ինչ-որ մեկին պետք է
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, Մալյանին առևանգելու լուրերին արձագանքել է ֆեյսբուքյան իր էջում....
Աղբյուր` Panorama.am
14:29
«Կարևորագույն կետ է համարվում մասսայական և մանկապատանեկան ֆուտբոլը». Արմեն Մելիքբեկյան
Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է մարզչական C դիպլոմի հերթական դասընթացը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ C դիպլոմը մարզչական...
Աղբյուր` Panorama.am
14:23
Իրինա Շեյքը առաջին անգամ խոսել է Բրեդլի Կուպերից բաժանման մասին
Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքն առաջին անգամ մեկնաբանել է ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերից բաժանման մասին:Այս մասին գրում է vogue-ը։...
Աղբյուր` Panorama.am
14:06
Իսլանդիայում սպասում են հրաբխի ժայթքմանը
Արդեն մեկ շաբաթ է իսլանդական Գրինդավիկ քաղաքը ցնցվում է: Ամենաուժեղ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 3,7: Ավելին, տեղի Թորբյերն լեռան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
14:55 24/01/2020

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}