Մշակույթ 18:00 24/05/2019 Հայաստան

Սանահինի վանքում կիրառվել է անասթիլոզի մեթոդը

Սանահինի վանական համալիրը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում», հաճախ է հայտնվում քաղաքացիների ուշադրության կենտրոնում՝ այնտեղ հայտնաբերված «ոչ մշակութային լուծումների» պատճառով։ 2012 թվականից համալիրում ընթանում են շինարարակական աշխատանքներ, սակայն պարբերաբար խնդիրներ են վեր հանվում։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ահազանգում է՝ Սանահինի վանքում պատերի տառագիր սալիկներն ընկել են ու դրանց  փոխարեն դրված են սովորական սալիկներ, վանքի տարածքում, եկեղեցուց 5 մետր հեռու,  ինչ- որ ընտանեկան գերեզման է, մեկ այլ օգտատեր էլ գրել է, որ վանքի հետնամաում գտնվող արքաների գերեզմանը մատնված է անտերության, ծածկված է փշով։  Մի քանի հարցով Panorama.am-ը դիմեց մշակույթի նախարարություն, մասնավորապես՝ արդյո՞ք  մշակույթի նախարարությունը տեղյակ է ներկայացված խնդիրներից։ Եթե այո՝ որևէ քայլ նախաձեռնե՞լ է կամ ծրագրե՞լ է, եթե ոչ՝ արդյո՞ք առաջիկայում որևէ քայլ կձեռնարկվի։ Արդյո՞ք այդ գերեզմանը եկեղեցու պահպանական գոտու մեջ է։ Եթե այո՝ ինչպե՞ս է թույլատրվել։  Վանական համալիրի վերանորոգման և  ամրակայման աշխատանքները ո՞ր փուլում են։

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից Panorama.am-ին պատասխանել են, որ  Սանահինի վանքի պատերի տառագիր սալիկների վերականգնումը հնարավոր չի եղել դրանց միատեղման միջոցով արձանագրության բովանդակային կապը ստանալու պատճառով և համաշխարհային պրակտիկայում կիրառելի անասթիլոզի մեթոդի կիրառմամբ պատի շարում տեղադրվել են սովորական սալիկներ։

Ինչ վերաբերում է եկեղեցուն մոտ գերեզմանին, հայտնում են. «Սանահինի վանական համալիրը ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 5-ի     N 98 որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերը պարտավոր է ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը, ինչը պարտավորեցնում է վանական համալիրի հոգևոր ղեկավարներին ապահովել վանքի տարածքի անաղարտ և անխաթար պահպանությունը: Այդուհանդերձ, հուշարձանի տարածքում կատարված թաղումները սեփականատիրոջ կողմից չեն կանխվել:

ՀՀ մշակույթի նախարարությունը 2017 թ. պարզելով հուշարձանի տարածքում՝  Զաքարյան իշխանների դամբարան-մատուռ-տապանատան (վանական համալիրի տարածքում արքաների գերեզման գոյություն չունի) մոտ կատարված նոր հուղարկավորության փաստը, դիմել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն թաղումը կատարած անձին պատասխանատվության ենթարկելու և գերեզմանը հուշարձանի տարածքից տեղափոխելու վարույթ իրականացնելու խնդրանքով: Հուշարձանի տարածքից ապօրինի գերեզմանը հեռացնելու համար միջոցառումներ իրականացնելու պահանջով դիմել ենք նաև ՀՀ Լոռու մարզպետին, Ալավերդու քաղաքապետին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործի քննության ժամանակ հաստատվել է քաղաքացու կողմից անօրիանական հուղարկավորության փաստը և 2018 թվականին Լոռու մարզի դատարանի որոշմամբ անձը հուշարձանին պատճառած վնասի համար ենթարկվել է դրամական խոշոր չափի տույժի:

Ներկայում նախարարությունը միջոցներ է ձեռնարկում ապօրինի նորակառույց գերեզմանը դամբարան-մատուռ-տապանատնից տեղափոխելու ուղղությամբ»:

Սանահինի վանական համալիրի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են 2011թ., որով հիմանականում նախատեսված է համալիրի ծածկասալերի փոխարինման-նորոգման, պատերից բացակայող և վնասված քարերի վերականգնման, վթարավտանգ հատվածների ամրակայման ինչպես նաև տարածքի ջրահեռացման՝ դրենաժային համակարգի իրականացման աշխատանքներ:  Վանական համալիրի տարածքում վերականգնման աշխատանքները սկսվել են    2012 թ. և շարունակվում են մինչ օրս: Շինարարական աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 180 մլն. դրամ (յուրաքանչյուր տարի տրամադրվել է միջինը 20 մլն. դրամ): Ներկայումս ընթանում են համալիրի գլխավոր եկեղեցու՝ Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները:

Լուսանկարները՝ ֆեյսբուքյան օգտատեր Արևիկ Գևորգյանի էջից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Նարինե Աբգարյան. Չէի ուզում Հայաստանի պատիվը գցել, բայց դե արդեն հնար չկա
Մոսկվաբնակ հայաստանցի գրող Նարինե Աբգարյանն այսօր Երևանում մասնակցել է հանուն Ամուլսարի պաշտպանության քայլերթին։ Նա մինչև սեպտեմբերի 25-ը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Բռնցքամարտի ԱԱ․ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեցին
Եվրոպական խաղերի չեմպիոններ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեցին Եկատերինբուրգում...
Աղբյուր` Panorama.am
20:16
«Հորդորում ենք Ձեզ՝ օր առաջ լուծել Ամուլսարի խնդիրը՝ դրանով կանխել սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները»
Երևանում ի պաշտպանություն Ամուլսարի իրականացվող երթի մասնակիցները հասան Ազատության հրապարակ: «Ամուլսարն առանց հանքի»...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սուրեն Սահակյան. Կարծես կառավարությունն իր գործառույթին հակառակ բան է անում
«Ամուլսարի հետ կապված  մի շարք վտանգներ կան։ Խնդիրն առաջ մենակ բնապահպանական էր,  դա էր պայմանի խախտումը, որ դուրս եկավ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Խաչվերացը՝ վաղը
Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Աղբյուր` Panorama.am
19:57
Արջի հարձակումից տուժած լեհը մահացել է
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին
«Բարսելոնան» հնարավոր է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապենին դարձնի իր նոր տրանսֆերային նպատակը նրա ակումբակից Նեյմարի փոխարեն։ ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Զեկույց․ «Իշխող կուսակցությունը Թուրքիան վերածել է լրագրողների բանտի»
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) պատգամավոր Ալփայ Անթմենը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո երկրում...
Աղբյուր` Panorama.am
19:21
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Գի Տեսսյեին, Վալերի Բուայեին, Գիյոմ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արվեստի գործ ոսկե զուգարանը գողացել են
Մեծ Բրիտանիայում փնտրում են ոսկե զուգարան. այն գողացել են Բլենհեմյան պալատից, որտեղ ծնվել է Ուինսթոն Չերչիլը։ Վեստի.ռու-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:10
«Միջազգային վարկանիշի հետ հենց հիմա պարոն վարչապետն է խաղում». գնդեվազցի
Երևանում մեկնարկել է ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթը։
Աղբյուր` Panorama.am
19:01
ԵՊԲՀ բժիշկները Վարդենիսի բուժհաստատությունում անվճար խորհրդատվություն են տրամադրել 200 քաղաքացու
Նեղ մասնագիտացումներ ունեցող պրոֆեսորներ, բժիշկներ այցելել են  Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բուժհաստատություն և անվճար...
Աղբյուր` Panorama.am
18:52
«Թատերական Գավառ»
Ներկայացումների մուտքն անվճար է:
Աղբյուր` Panorama.am
18:42
Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները
Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 67, 87 և 97 կգ քաշային ըմբիշներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին։...
Աղբյուր` Panorama.am
18:40
«Սեքյուրիթի դրիմի» հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը նախօրեին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:38
Արսեն Կարապետյան. Դեմ եմ, որ առաջնորդվենք տուրիստների համար լավ քաղաք ստեղծելով
«Բուն TV»-ի «Իմ ու քո քաղաքը» հաղորդման ժամանակ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Չինաստանը Թուրքիային 200 մլն դոլար վարկ է տրամադրել
Չինաստանի զարգացման բանկը (CDB) առաջին անգամ Թուրքիային խոշոր և երկարաժամկետ վարկ է տրամադրել։ Թուրքիայի Արդյունաբերական զարգացման բանկը (TSKB)...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ինչու է Թրամփը նարնջագույն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատարել է, թե ինչու են իր  մաշկն ու մազերը նարնջագույն երևում։ Գազետա.ռու կայքը, հղում անլով NBC-ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am
18:13
Երկրաշարժ Շիրակում
Այսօր տեղական ժամանակով ժամը 17:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:06-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) սեպտեմբերի 18-21-ը ելույթ կունենա Դուբայի...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սնոուդենը Ռուսաստանում գաղտնի ամուսնացել է
ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը  բրիտնական Guardian թերթին տված հարցազրույցում ասել է, որ երկու...
Աղբյուր` Panorama.am
17:48
Մարզերից ժամանած վարպետները Երևանում կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները
Սեպտեմբերի 28-29-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում մարզերից ժամանած վարպետները կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները: Երկօրյա միջոցառման...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մայր Աթոռի արձագանքը Հայոց Եկեղեցու վերաբերյալ «ԲիԲիՍի»-ի հրապարակմանը
Մայր Աթոռն արձագանքել է «ԲիԲիՍի» լրատվական գործակալության՝ Հայոց Եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը: Մայր Աթոռի տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ինչպես է Ղազախստանը նախապատրաստվել ԱԱ-ին
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը սեպտեմբերի 14-22-ը հյուրընկալելու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Նախաօլիմպիական ԱԱ-ն անցկացվելու է...
Աղբյուր` Panorama.am
17:27
Չեխովի փողոցի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում թիվ 10/1 շենքի 11-րդ հարկի...
Աղբյուր` Panorama.am
17:19
«Թաղիքագործության կենսունակությունը» ցուցահանդեսը՝ Սարդարապատի Հայոց ազգագրության ազգային թանգարանում
Հայաստանյան թանգարանների և մասնավոր հավաքածուների թաղիքե առարկաները՝ մեկ վայրում
Աղբյուր` Panorama.am
17:09
Փաստաբան․ «Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու համար բոլոր իրավական հիմքերը կան»
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը շուտով...
Աղբյուր` Panorama.am
16:59
Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիները ենթարկվել են արջի հարձակման
Այսօր ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը...
Աղբյուր` Panorama.am
16:55
«Հակոբ ջան տեղեկությունը խեղաթյուրված չէ»
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված «Առավոտ»-ի հրապարակման հետ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է
16:55 12/09/2019

Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}