Հասարակություն 12:31 24/05/2019

Հայաստանն այն երկիրն է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի և խղճի ազատությանը. վարչապետ

Կրոնի ազատությունը ամենակարևոր ազատություններից մեկն է։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող Հայաստանում, Վրաստանում և Աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գոնե ես համոզված եմ, որ մարդն Աստծուն հավատալով առաջին հերթին հավատում է ինքն իրեն: Հետևաբար, կրոնի ազատությունը, Աստծուն հավատալու ազատությունը, իմ պատկերացմամբ, առաջին հերթին ամեն մարդու ինքն իրեն հավատալու ազատությունն է»,- ասաց վարչապետը։

Նա միաժամանակ նշեց, որ ժամանակակից աշխարհում և դրանից առաջ էլ կան մարդիկ, որոնք իրենք իրենց հավատում են, ընդհակառակը, Աստծուն չհավատալով, բայց միևնույնն է, այս պարագայում էլ մարդն ինքն իրեն հավատալու գործընթացում առանցքային դերակատար է դարձնում մարդուն:

«Սա չափազանց կարևոր է: Նկատի ունեմ, որ կրոնի ազատությունը, իհարկե, մարդու ազատությունն է: Կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է և դա առնչվում է ուղիղ այն բոլոր արժեքների հետ, որոնք համընդհանուր կերպով այսօր ճանաչված են մարդկության կողմից՝ լինի դա ժողովրդավարությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքները, ազատությունները, արդարությունը և այդպես շարունակ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այն երկիրն է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի ազատությանը, խղճի ազատությանը: Ըստ նրա՝ Նոր Հայաստանն առավել ևս,  լիարժեք հավատարիմ է այս արժեքներին:

«Կարծում եմ՝ այսօր  Հայաստանի ազգային և կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարևորագույն ապացույցներից մեկն է: Մեզ համար սա սկզբունքային հարց է, որ ազգային կրոնական փոքրամասնությունները Հայաստանում պետք է երաշխավորված լինեն, իրենց զգան լիարժեք, իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու և իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն պետք է ունենան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հաջորդ ամենակարևոր թեման համարեց կրոնը և միջկրոնական հարաբերությունները, քանի որ, ըստ նրա, երկար ժամանակ ընդունված է եղել մտածել, որ կրոնը և կրոնական պատկերացումների տարբերությունները սովորաբար բաժանում են մարդկանց իրարից:

«Մենք այս իրավիճակը բավականին տարօրինակ ենք համարում նաև այն առումով, որ հանրահայտ կրոնների կամ ամենատարածված կրոնների մեծ մասն, ըստ էության, բխում են միևնույն Աստծուց: Եվ սա մեզ ստիպում է ասել, որ բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ, քանի որ մեր հավատքը և համոզմունքն այն է, որ կրոնն իրականում մարդկանց միավորելու համար է, կրոնն իրականում խաղաղություն և ներդաշնակություն հաստատելու համար է, կրոնը երջանկության հասնելու համար է, մարդկանց օգնելու համար է, և եթե բաժանարար գծերը կառուցվել են այս կամ այն կրոնի տեսության բերումով, այսինքն՝ մարդկանց տարբեր մեկնաբանությունների բերումով, դա նշանակում է, որ այդ բաժանարար գծերը կարող են վերացվել նաև նույնպիսի մարդկանց նոր մեկնաբանություններով, նոր մոտեցումներով, իրենց իսկ կողմից քաշված և ստեղծված բաժանարար գծերը վերացնելու միջոցով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ուստի, ըստ վարչապետի, դրա ամենակարևոր նախապայմանը փոխադարձ հարգանքն է միմյանց ունեցած համոզմունքների, զգացմունքների, հավատքի, պատկերացումների և ընկալումների վերաբերյալ:

«Ես հատկապես այս առումով եմ կարևորում այսօրվա համաժողովը, քանի որ այս համաժողովում փոխադարձ հարգանքն առավել ևս ընդգծվում է, և այսպիսի համաժողովները պետք է օգնեն, որ մենք կրոնի խաղաղության, ազատության, սիրո և ներդաշնակության կրոնական պատկերացումների մասին հասնենք ընդհանուր մեկնաբանության, ընդհանուր հայտարարի: Ես հավատում եմ, որ սա հնարավոր է, թեև նաև գիտեմ ինչքան դժվար է, բայց դժվարությունները, հատկապես նոր Հայաստանում, երբեք և ոչ մեկին չեն վախեցնում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:15
«Պեպոյի» փնտրտուքով
«Մեզ համար հայտնություն էր՝ Ռուսաստանի «Գոսֆիլմ» հիմնադրամում պահվում է 1935 թվականին նկարահանված «Պեպոյի» 12 մաս։ Ամենասկզբանական տարբերակն է»։
Աղբյուր` Panorama.am
12:00
Խոստումներից հրաժարվելը Ձեր սովորա՞կան գործելաոճն է. Հարցեր Վահե Գրիգորյանին
Իրավաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մի քանի հարց է ուղղել Սահմանադրական դատարանի թեկնածու Վահե Գրիգորյանին։...
Աղբյուր` Panorama.am
11:51
ԱԳ փոխնախարար․ Արցախի ու Ֆրանսիայի քաղաքների միջև հռչակագրերի չեղարկումը մասնավոր դեմարշ է եղել
«Ֆրանսիան շարունակում է մնալ մարդու իրավունքների, համերաշխության, ճնշված ժողովուրդների պաշտպանը»,-այսօր Ազգային Ժողովի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
11:40
Փարաջանովին նվիրված Ռոտերդամի փառատոնի ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանում
«Նռան գույնը» ֆիլմի վերականգնվող կադրերով վավերագրական ֆիլմ են անելու «Անհայտ Փարաջանով» վերնագրով, որն արդեն ընթացքի մեջ է։
Աղբյուր` Panorama.am
11:35
Փրկարարները բռնել են գյուրզա, շահմար, սահնօձ տեսակի օձեր
Հունիսի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի...
Աղբյուր` Panorama.am
11:23
ԱԺ լսումներ՝ կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների թեմայով
Այսօր Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի  մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ...
Աղբյուր` Panorama.am
11:11
Վարդան Բալայանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝  գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Պարույր Սևակին նվիրված միջոցառում՝ տուն-թանգարանում
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է: Այդ օրը մեծ շուքով նշվելու է նաև բանաստեղծի ծննդյան 95-ամյակը:
Աղբյուր` Panorama.am
10:47
Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հրաժեշտ է տվել վիրահայությանը
Նախօրեին  Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր հրաժեշտի խոսքն է...
Աղբյուր` Panorama.am
10:33
ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախօրեին կայացած համագումարի ընթացքում փակ վարկանիշային քվեարկությամբ ընտրել է...
Աղբյուր` Panorama.am
10:20
Կյանքից հեռացել է վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը: Այս մասին հայտնում  են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
10:07
Հալիձորի հարակից տարածքում սողանքի հետևանքով հողազանգվածը փակել է Որոտանի հունը
Հալիձոր գյուղին հարակից մոտ 1 հա տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Այդ մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:00
Մտորումներ նիստերից հետո
Տհաճ, շատ տհաճ նստվածք թողեց հունիսի 14-ի դատական նիստը, որտեղ Վերաքննիչ դատարանի դատավոր Ա․Դանիելյանը մերժելով նախորդ նիստում Ռ․Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
09:45
Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ:
Աղբյուր` Panorama.am
09:30
Պեդրո Ալմոդովարը կստանա պատվավոր «Ոսկե առյուծ»
Հանձնման արարողությունը կկայանա Վենետիկի 76-րդ կինոփառատոնի շրջանակում։
Աղբյուր` Panorama.am
20:00
Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 12:00-ն Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում)...
Աղբյուր` Panorama.am
19:49
Ամենահարուստ ռեփերները
Forbes  ամսագիրը  հրապարակել է 2019 թ. աշխարհում ամենահարուստ ռեփեր-կատարողների ցուցակը։ Առաջին հորիզոնականում է  է Jay-Z-ին,...
Աղբյուր` Panorama.am
19:37
Մադոննայի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է
Ամերիկացի երգչուհի Մադոննան չորս տարի առաջ վաճառել էր Նյու Յորքում իր համերգի բոլոր տոմսերը,  իսկ ներկա պահին փորձում է վաճառել Բրուկլինում...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պլանային ջրանջատում Սյունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնով ձայնագրություն
Մեքսիկայի ազգային գրադարանի աշխատակիցները հնարավոր է գտել են մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի (1907-1954 թթ.) ձայնով միակ ձայնագրությունը։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
19:04
Մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է Զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում. Դոյդոյան
«Անհանգստացնող վիճակագրություն. Ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է Զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում՝ 2018թ մայիսից...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հնդկաստանում ռեկորդային շոգ է
Օրեր առաջ գնացքում, որում չի եղել օդորակիչ, շոգից չորս մարդ է մահացել։
Աղբյուր` Panorama.am
18:46
«Համբուրգեր՝ ապագայից»
Համբուրգեր, որին մարդկային ձեռք չի կպնում մինչև մատուցումը։ Սան Ֆրանցիսկոյում «Creator» ռեստորանը գնալով մեծ ճանաչում է ձեռք բերում։...
Աղբյուր` Panorama.am
18:31
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում` հունիսի 16-20-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Ադեկվադ»-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն
«Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման»,- այս մասին նշված է «Ադեկվադ»...
Աղբյուր` Panorama.am
18:18
Վրաստանում ստեղծվել է «ջղային մարդկանց» կուսակցություն
Ջղային վրացիներն արդեն ունեն իրենց քաղաքական կուսակցությունը, որը պատասխանատվություն է ստանձնում ներկայացնել իրենց զգացմունքները հանրային...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ֆրանսիացի քաղաքապետը բողոքարկում է Արցախի հետ բարեկամության հռչակագրերի չեղարկման որոշումը
Ֆրանսիայի  Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է վարչական դատարանի որոշման բողոքարկման մասին, որով դատարանը չեղարկել էր...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նաոմի Քեմպբելը մերկացել է անապատում
Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմպբելը մերկացել է Քենիայի անապատում Vogue հանդեսի հուլիսյան համարի նկարահանումների համար: Մոդելը լուսանկարնեից...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին
Կյանքի 97-րդ տարում մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Իտալացի լեգենդար ռեժիսոր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
14:57 14/06/2019

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}