Ճիշտ է ընտրված մոտեցումը. Թաթոյան
«Հայաստանի դատական համակարգի իհարկե կան խնդիրներ, որոնք վերաբերում են դատական համակարգի արտաքին անկախությանը և դատարանների ներքին անկախությանը։ Մենք ունենք դատարանների նկատմամբ քաղաքացու վստահության պակասի, իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ»,- այս մասին այսօր «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա կարևորեց հասարակության մեջ ճիշտ ակնկալիքների ձևավորումը՝ ներդրովող ցանկացած նոր ինստիտուտի վերաբերյալ, ինչն էլ իր հերթին կնպաստի այդ ինստիտուտների սահուն գործադրմանը։
«Ճիշտ է ընտրված այն մոտեցումը, որ անցումային արդարադատությունը պետք է տեղայնացնել նախ մեր իրավական համակարգին, երկրորդ՝ ճիշտ է ընտրված նաև մոտեցումը՝ խորհրդարան բերել հիմնական քննարկումները և ապահովել հանրային լայն մասնակցություն՝ այդ թվում նաև քաղհասարակության»,- հավելեց պաշտպանը։