Վրաստանի վարչապետ. Սամցխե-Ջավախքի բացառիկ էկոհամակարգը կզարգանա
«Վրաց կառավարությունն ընդլայնում է Սամցխե-Ջավախքի պահպանվող տարածքները,- akhaltskha.net-ի հաղորդմամբ՝ այս հարցը հաստատվել է կառավարության երեկվա նիստում:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսում ասել է, որ Սամցխե-Ջավախքի բացառիկ էկոհամակարգը կզարգանա և կիրականացվեն կարևոր ակտիվություններ:
«Այս հարցի առնչությամբ աշխատում էինք երկար ժամանակ: Կար ժամանակաշրջան, երբ այս բացառիկ արգելոցը ոչնչացման եզրին էր և պահանջում էր պաշտպանություն և իրական քայլեր: Ես խոսում են Սամցխե-Ջավախքի բացառիկ էկոհամակարգի զարգացման մասին: Ով եղել է այս գեղեցիկ վայրում, բոլորը կհամաձայնեն, որ այս շրջանն ունի բացառիկ տուրիստական ներուժ, որը գործածված չէ: Մենք կայացրել ենք որոշում և պահպանվող տարածքների ծավալը կմեծանա այս ուղղությամբ, և մենք այնտեղ նախատեսում ենք կարևոր ակտիվություններ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: