«Սպիտակ թևկապների» շարժումը հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում ընթանում է մի խումբ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած դատաիրավական բարեփոխումներին։
Իր ելույթում հավաքի մասնակիցներից Ջիվան Ավետիսյանը բացատրեց, որ իրենց սպիտակ թևկապները խորհրդանշում է իրենց շարժումը, իրենք դուրս են եկել պայքարի բաց ձեռքերով ու թավշյա հեղափոխության սկզբունքները պահելով։
«Երբ հասկանանք, որ օրենքն այլևս անզոր է մեզ պաշտպանել, ապա մեր սպիտակ թևակապները կկարմրեն։ Երբ մեր թևկապները կարմրեն, հայի պատիժը բոլորը կզգան»,- ասաց նա։
Ջ. Աբրահամյանը հայտարարեց, որ այսօր սկսում են իրենց «սպիտակ թևկապների» շարժումն ընդդեմ այն դատական համակարգի, երբ անմեղը դատվել, մեղավորը ցնծացել է։
«Այսօրվանից թող բոլոր դատավորներն իմանան, որ իրենք մեծ խնդիներ ունեն»,- ասաց նա։
Ջ. Աբրահամյանը հայտնեց, որ հունիսի 3-ին կլինի իրենց այն հանրահավաքը, որին կլինեն շատերը, իսկ այս հանրահավաքին քաղաքացիները նոր են գալիս, քանի որ մարդիկ ժամին տեղյակ չեն եղել։
Հանրահավաքի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ կարմիր քարտ են ցույց տալիս դատական իշխանությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ