Փորձագետ. Յուրաքանչյուր ընտրություն լուրջ խնդիրներ կառաջացնի մեր երկրի համար
«Ակնհայտ է, որ ուժեղանում է Ռուսաստան-Արևմուտք առճակատումը: Եթե նախկինում կոնֆլիկտը սուր չէր, այժմ շատ սուր է»,- «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական փորձագետ Հայկ Խալաթյանը։
Նա նշեց, որ նախկինում Հայաստանին հաջողում էր հստակ դիրքորոշում չհայտնել, որը շատ հաճախ դժգոհության էր արժանանում Մոսկվայում. «Ներկայիս իշխանությունն էլ փորձում է նույն քաղաքականությունը տանել, բայց թե ինչքանով կստացվի... Տեսանք, որ Սիրիայի հարցում Արևմուտքի դժգոհությունը բերեց նրան, որ Հայաստանը ուղարկեց իր զորքերը, չնայած Ռուսաստանում դրական ընդունվեց, բայց խնդիրներ կարող են լինել այստեղ։ Արդյո՞ք հայկական իշխանություններին կհաջողվի շարունակել այն քաղաքականությունը՝ հստակ չբռնել կամ Արևմուտքի, կամ Ռուսաստանի կողմը, որովհետև յուրաքանչյուր ընտրություն լուրջ խնդիրներ կառաջացնի մեր երկրի համար»:
Քննարկմանը ներկա քաղաքական փորձագետ Ռուբեն Մարգարյանն ասաց, որ Ռուսաստանն այսօր շատ ավելի հզոր պետություն է, քան Հայաստանը, բնական է, որ Հայաստանը կարող է այդ հարաբերություններից ավելի շատ օգտվել։
«Մեր բոլոր նախագահներին ի պատիվ պետք է ասել, որ ամեն մեկն իր օրոք այդ ուղղությամբ ինչ-որ բան կատարել է, և հայ-ռուսական հարաբերությունները դուրս են եկել մի նոր զարգացման փուլ։ Այսօր երևի խնդիրն այն, որ պետք է պաշտպանել ինչ-որ կա, եթե կարողանանք պաշտպանել այն ինչ կա, կլինի դրական արդյունք»,- նշեց փորձագետը։
Ռ. Մարգարյանի խոսքով, չնայած կոնսենսուս կա, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար, հասկանում են նույնիսկ մարդիկ, ովքեր այդ հարաբերությունների դեմ խոսում էին ընդդիմության ժամանակ, բայց դրա հետ մեկտեղ պետությունների հարաբերությունների մեջ կարևոր դեր ունի նաև միջանձնային հարաբերությունները։
«Կարևոր է, որ այդ հարաբերությունները լինեն փոխվստահության մթնոլորտի վրա։ Եթե փոխվստահությունը տարբեր հայտարարություններով կասկածի տակ է դրվում, դա չի կարող որևէ ազդեցություն չունենալ։ Եթե ուզում ենք հարաբերություններն ավելի զարգանան, հատկապես տնտեսական ոլորտում, կարիք կա, որ նոր իշխանությանում ուժեղանա այն թևը, որ հարաբերություններն ընկալում են ոչ թե ըստ ձևի, պաշտոնի, համոզված են, որ իսկապես անհրաժեշտ է Հայաստանի համար»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացնել
- Թևան Պողոսյան. Միջազգային հարաբերություններում ոչ թե բարեկամ, ընկեր կամ գենետիկան է աշխատում, այլ շահերը