Քաղաքական 15:46 25/05/2019 Հայաստան

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին

Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամերիկյան CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով խնդրին, որ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում:

«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաև ի ցույց դնել հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- նշել է Նաղդալյանը։

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: Ակումբն այդ որոշումն ընդունել է հայազգի մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը:

Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե տրամադրել է բոլոր հնարավոր երաշխիքները, որպեսզի Մխիթարյանը մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակչին: Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը նույն CNN-ի հետ զրույցում անգամ հեգնել էր՝ ասելով. «Ի՞նչ հավելյալ երաշխիքներ են պետք: Ավելին քան երաշխի՞ք: Ավելի քան 100 տոկո՞սը: Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Ուրիշ ի՞նչ պետք է անեինք: Մասնավոր ինքնաթի՞ռ ուղարկեինք: Ուղեկցեինք F16 ռազմական կործանիչներով կամ ռազմանավերո՞վ»:

Երբ Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը Բաքվում՝ ելնելով անվտանգության նկատառումներից, խաղը Բաքվում անցկացնելու որոշումն ավելի փոթորկեց երկրպագուների և բազմաթիվ սպորտային մեկնաբանների ու ֆուտբոլային վերլուծաբանների դժգոհությունը: Ֆուտբոլային վերլուծաբանների կողմից հնչել են անգամ հանդիպումը երկու ակումբների կողմից բոյկոտելու առաջարկներ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:47
Տոնոյանը ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ ցուցումներ է տվել
Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ֆրանսիայում հրդեհը ոչնչացրել է 250 հազար լիտր կոնյակ
Ֆրանսիայում խոշոր հրդեհի հետևանքով ոչնչացվել է 250 հազար լիտր կոնյակ: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Ալկոհոլն...
Աղբյուր` Panorama.am
16:11
«Իմ քայլի» ավագանու անդամը մանդատը վայր է դնում
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի  պաշտոնից հրաժարավելու...
Աղբյուր` Panorama.am
16:02
«168 Ժամ». Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան
«Վերջին շրջանի իրադարձություններն ինձ ստիպում էին ձեռնպահ մնալ մեր զարգացման ընթացիկ հարցերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իսկ հրդեհը վառած տեղն է վառում
Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի փողոցին հարակից տարածքում կրկին հրդեհ է։ Բնակիչներից Panorama.am-ին առաջին անգամ չէ, որ ահազանգում են նշված...
Աղբյուր` Panorama.am
15:49
Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվել է Խոր Վիրապում
Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվել է Համահայկական խաղերի ջահը: Այն վառել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:...
Աղբյուր` Panorama.am
15:35
էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում
Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX ծրագրի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կազմակերպել և իրականացրել է մաստեր կլաս. միջոցառման գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
15:30
Գրավատների և փոխանակման կետերի նախատեսվող պետտուրքը կնվազի
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Հարկային օրենսգրքի նախագծով գրավատների և փոխանակման կետերի համար սահմանված...
Աղբյուր` Panorama.am
15:19
Մարվել է «Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված նոր փոստային բացիկ
«Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն
Նախորդ տարվա համեմատ այս տարվա հունիսի առաջին կեսին հրդեհների քանակն ավելացել է 6 անգամ: ԱԻՆ-ից հայտնում են, որ բուսածածկ և բնակավայրերին...
Աղբյուր` Panorama.am
14:53
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ․ Մենք ձեր կողքին ենք լինելու
«Շատ մեծ հաճույք է ինձ համար լինել Երևանում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 3-րդ Գործողությունների ծրագրի մեկնարկին է, որը հաստատվում է...
Աղբյուր` Panorama.am
14:47
Վարչապետը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին Իսլանդիայի Ազգային տոնի կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
14:38
Քոչարյանի փաստաբանը որոշել է անձամբ հատուցել Փաշինյանի փաստաբանի ծախսերը
Ալումյանը նշեց, որ որոշել է գումարից 10 տոկոս էլ ավելի փոխանցել՝ «խրախուսական ինչ -որ մի բան»։
Աղբյուր` Panorama.am
14:34
Մի քիչ օգնեք ձևավորել նոր Հայաստանի մշակույթը էլի. Արարատ Միրզոյան
«Վարչության ընտրված որոշ անդամների դեպքում սպասելի էր, որոշների դեպքում՝ ոչ, իհարկե որևէ մեկը չէր կարող 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել...
Աղբյուր` Panorama.am
14:30
Մելիքգյուղի բնակիչների բողոքի ակցիան կառավարության դիմաց
Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի բնակիչներն այսօր կառավարության շենքի դիմաց էին. Նրանց պահանջը գյուղի ճանապարհների վերանորոգումն է։...
Աղբյուր` Panorama.am
14:19
«Արևիկ» ազգային պարկում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել
ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե այսօր ՀՀ-ն ունի մրցունակ բրենդ, ապա մշակույթն է. Զոհրաբյան
«Ինձ մոտ պարբերաբար դեժավյուի տպավորություն է լինում, երբ քննարկվում են կինոյի ու մշակույթի հետ կապված հարցերը։ Այս խնդիրները տասը տարի,...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստան-ԵԽ 2019-2022թ. Գործողությունների ծրագիրը պաշտոնապես մեկնարկեց
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ստավրոպոլի երկրամասում վթարից ՀՀ քաղաքացիներ են տուժել
Այսօր, ժամը 08:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է 6 ավտոմեքենա,...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ալումյանը Ջհանգիրյանի ասածների հետ կապված ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
«Շատ հեռու գնացող հայտարարություններ էին, ակնհայտորեն կա մի բան, որ առնվազն երկու դատական ատյանների ապագա անելիքներն այսօր հայտնի են պարոն Ջհանգիրյանին, որը չպետք է այդպես լիներ»։
Աղբյուր` Panorama.am
13:32
Խնդրում եմ այս թեման շատ չեփել, չէսկալացնել. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  ԲՀԿ-ականների այն գնահատականներին, թե միտում են...
Աղբյուր` Panorama.am
13:26
ՊԲ հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են
Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ադրբեջանում շուկայում հնչած կրակոցների հետևանքով զոհեր կան
Ադրբեջանի արևմուտքում գտնվող շուկայում կրակահերթի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում երկու երեխա, 8-ը վիրավորվել են։ Միջադեպի պատճառը եղել է...
Աղբյուր` Panorama.am
13:08
Կինոոլորտը կարգավորող օրենսդրության մշակումն անհրաժեշտություն է. Արա Խզմալյան
Խորհրդարանում «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ կրթության,...
Աղբյուր` Panorama.am
13:01
Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է
«Բացառիկ ուժի. համարյա սխալներ չանող շխմատիստ՝ ահա թե ով է Պետրոսյանը: Նրա շախմատային հոտառությունն ապշեցուցիչ է»։
Աղբյուր` Panorama.am
12:52
Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի. Սվիտալսկի
«Եվրամիությունը մի շարք պատճառներով է որոշել աջակցել այս նախաձեռնությանը»,- այս մասին այսօր խորհրդարանում «Կինոյի ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ալումյան. Դատարանների նկատմամբ ճնշումները նպատակ ունեն ահաբեկել դատավորներին, որոնք պետք է քննեն Քոչարյանի գործը
«Ցանկացած դատավոր այսուհետ, ով գործ կունենա պարոն Քոչարյանի քրգործի հետ, ինքն արդեն հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե իր կողմից կայացվելիք դատական ակտը դուր չգա այսօրվա իշխանություններին»։
Աղբյուր` Panorama.am
12:37
Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն ծրագրային հայտեր հավանության են արժանացել
Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և  սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
12:25
Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքը վիճարկելի է. հայտարարություն
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:15
«Պեպոյի» փնտրտուքով
«Մեզ համար հայտնություն էր՝ Ռուսաստանի «Գոսֆիլմ» հիմնադրամում պահվում է 1935 թվականին նկարահանված «Պեպոյի» 12 մաս։ Ամենասկզբանական տարբերակն է»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
14:57 14/06/2019

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}