Վրաստանի ՆԳՆ. Ախալքալաքում քրեական հեղինակություն է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, նախօրեին Ախալքալաքի կենտրոնում Կ.Կ-ն ձերբակալվել է ապօրինի ճանապարհով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով: Կ. Կ-ի տանը խուզարկում է կատարվել մոտ 1 ժամ առաջ: Այս մասին գրում է Jnews կայքը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Սամցխե-Ջավախքի ոստիկանության աշխատակիցները համատեղ Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեպարտամենտի, օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, ապօրինի զենք կրելու համար ձերբակալել են քրեական հեղինակության: Ինչպես նաև ասվում է, որ 1992 թվականին ծնված Կ.Կ-ն նախկինում մի քանի անգամ դատված է: Իրականացված հանցագործությունը ենթադրում է 4-7 տարի ազատազրկում:
Ոստիկանությունն անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերել է Մակարով տեսակի հրազեն և փամփուշտ:
Հետաքննություն է տարվում Վրաստանի Քերական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ ապօրինի ճանապարհով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:
Կիմ Կուղոյանը ձերբակալվել է Ախալքալաքի կենտրոնում, Խաչ Բախչա այգու մոտից։ Այսօր առավոտից բողոքի ակցիա է սկսվել։ Հավաքվածները, այդ թվում Կիմ Կուղոյանի հարազատները հայտարարում են, որ նրա ձերբակալման պատճառները կեղծված են:
«Միասնական ազգային շարժման» Սակրեբուլոյի պատգամավոր Աշոտ Ռաիսյանը և Կիմ Կուղոյանի հայրը հանդիպել են Ախալքալաքի ոստիկանապետ Գիորգի Սորդիայի հետ։ Դրանից հետո Ռաիսյանը հայտարարել է, որ դատարանին կխնդրի անձնական երաշխավորությամբ Կիմ Կուղոյանին ազատ արձակել գրավի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին