Նինոծմինդայում շուկա է կառուցվում
Նինոծմինդայում սկսվել են առաջին ագրարային շուկայի կառուցման աշխատանքները։ Նինոծմինդայի մունիցիպալիտետը դրա համար հատկացրել է 191 000 լարի:
Jnews-ը գրում է, որ Նինոծմինդայում ագրարային (գյուղամթերքի) շուկա չկար, մրգերն ու բանջարեղենը վաճառվում էին փողոցներում: Այդ նպատակով, այս տարի մունիցիպալիտետի ղեկավարությունը որոշել է կառուցել ժամանակակից շուկա:
Հայտարարվել էր մրցույթ, մասնակցել էր երեք ընկերություն։ Մրցույթում հաղթել է անհատ ձեռնարկատեր Ռազմիկ Ղումաշյանը 163 842 լարիով: Ձեռնարկատերմ աշխատանքները պետք է ավարտի հինգ ամսվա ընթացքում: Պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 19-ին:
Շուկան կառուցվում է քաղաքապետարանի շենքի մոտ: Շուկայի կառուցման նախագիծը ներառում է 3 շինություն՝ ագրարային շուկան իր վաճառասեղաններով, մսի տաղավար և սանհանգույց:
Ռազմիկ Ղումաշյանի խոսքով, աշխատանքներն արդեն սկսվել են և կավարտվեն մինչ 2019-ի օգոստոս:
«Հողային աշխատանքները կատարվել են: Շուկայում կստեղծվի մսի տաղավար, որի պատերն այսօր արդեն սկսել են կառուցել, տեղադրում ենք ընդհանուր շինության մետաղյա կոնստրուկցիաները, շուկայից դուրս կլինի սանհանգույցի շինությունը», – ասել է Ռազմիկ Ղումաշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ