Փորձագետը Հայաստանում այսօրվա կատարվածը շատ է նմանեցնում գորբաչովյան տարիներին
«Այսօր ինչ կատարվում է Հայաստանում, ես մեկ-մեկ շատ եմ նմանեցնում գորբաչովյան տարիներին կատարվածի հետ»,- «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական փորձագետ Ռուբեն Մարգարյանը։
Մինչ այս միտքը հնչեցնելը նա նախ նշեց. «Վտանգավոր միտք ունեմ, հուսով եմ, որ շատ չեն դատափետի ինձ դրա համար»։
Փորձագետը թվարկեց նմանությունները՝ նոր քաղաքական մտածողությունը արտաքին հարաբերություններում, հրապարակայնությունը գորբաչովյան ժամանակ ու այսօրվա «լայվերը», տնտեսական քաղաքականությունը Գորբաչովի ժամանակ, ինչն այստեղ է կատարվում։ Նա կրկնեց, որ եթե խորանան, այստեղ կան նմանություններ։
«Ցավոք սրտի, այդ նմանությունների վերջն այդքան էլ լավ չի»,- ասաց Ռ. Մարգարյանը։
Նա նշեց, որ Ռուսաստանի պատմությունն ուսումնասիրելու կարիքը կա, քանի որ
Հայաստանն ու Ռուսաստանը շատ են կապված իրար հետ։
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետ. Յուրաքանչյուր ընտրություն լուրջ խնդիրներ կառաջացնի մեր երկրի համար
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացնել
- Թևան Պողոսյան. Միջազգային հարաբերություններում ոչ թե բարեկամ, ընկեր կամ գենետիկան է աշխատում, այլ շահերը