Մեկնարկել է Սասնա Ծռերի միասնության ավտոերթը՝ Արցախ
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է ավտոերթ դեպի Արցախ։ Ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր, որ երթը կոչվելու է Միասնության ավտոերթ։
«Նպատակն է՝ ցույց տալ, որ մեր ազգը միասնական է և Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ, խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու դավաճանական ընթացքը։
Ավտոերթը շարժվելու է Արցախի տարածքում և հանդիպումներ ենք ունենալու Արցախի վարչական շրջանների կենտրոններում, լինելու է Մարտակերտում, Ասկերանում, Հադրութում, Ճարտարում, Մարտունիում, Ստեփանակերտում, Բերձորում։ Ողջ երթուղին կազմում է 1100 կմ»,- հայտնել են կուսակցությունից։