Հասարակություն 13:56 27/05/2019 Հայաստան

«Կասպերսկի լաբորատորիա»․ Տարեսկզբից ՀՀ-ում ինտերնետում յուրաքանչյուր 6-րդը ենթարկվում է հարձակումների

2019թ․-ի սկզբից Հայաստանում ինտերնետ օգտագործողներից յուրաքանչյուր 6-րդը ենթարկվել է կիբերհարձակումների, իսկ յուրաքանչյուր 2-րդը՝ այսպես կոչված, տեղական հարձակումների․ այնպիսիք, ինչպիսիք են տեղական հարձակումները՝ կատարված ոչ թե ցանցից, այլ տարբեր USB կրիչներից։ Այսպիսին է «Կասպերսի լաբորատորիայի» հետազոտության արդյունքները հունվարի 1-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածի համար։ Այս մասին հայտնում է Panorama.am-ի լրագրողը, ով մայիսի  23-ից 25-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցում էր «Կասպերսկի լաբորատորիայի» տարեկան համաժողովին։

Ինչպես նշում են «Կասպերսկի լաբորատորիայի» փորձագետները, փողը շարունակում է մնալ կիբերհանցագործների հիմնական դրդապատճառը, հետևաբար հարձակումների հիմնական գործիքն է բանկային տրոյական ծրագրերի գրոհները: Նրանց օգնությամբ հարձակվողները ձեռք են բերում մարդկանց ֆինանսական բնույթի անձնական տվյալները, օրինակ, քարտի մանրամասները, առցանց բանկային հաշվի տեղեկությունները, մուտքի տվյալները և այլն:
Ինչպես պարզել է «Կասպերսկի լաբորատորիան», Հայաստանում այս տարվա սկզբից մոտավորապես յուրաքանչյուր 185-րդ բաժանորդ ենթարկվել է բանկային տրոյացիների հարձակման, որոնց թվում  են նաև կազմակերպությունների աշխատակիցները։

Բանկային տրոյացիներին ու վնասակար ծրագրերը քողարկելու համար «չարագործները» ակտիվ օգտագործում են առաջադեմ ինժեներական տեխնիկան, մասնավորապես, ֆիշինգը՝ կեղծ ինտերնետային էջեր, հաղորդագրություններ, որոնք ուղարկվում են էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով ու մեսենջերով: Այս դեպքում կարևոր է օգտատերերի զգոնությունը ստացված նամակների նկատմամբ, որպեսզի նրանք չներբեռնեն չարամիտ հավելվածներն ու դրանով չտրամադրեն իրենց անձնական տվյալները։ «Կասպերսկու լաբորատորիայի» տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ֆիշինգ հարձակման է ենթարկվել ինտերնետ օգտատերերի 8%-ը։

Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ հարձակումների վեկտորը հիմնական ուղղված է կազմակերպություններին, մասնավորապես, փոքր ու միջին բիզնեսի հատվածին, քանի որ նրանց պաշտպանությունը կիբերհանցագործներից ավելի թույլ է, քան մեծ ընկերություններինը։ Առևտրային ընկերությունների նկատմամբ կիբերհանցագործների հետաքրքրությունը նրանով է պայմանավորված, որ նրանք անմիջապես հասանելիություն են ստանում կազմակերպությունների ֆինանսական միջոցներին։

Կորպորատիվ օգտատերերի վրա հարձակման համար հանցագործներն ընտրում են այսպես կոչված թիրախային ֆիշինգը, երբ էլեկտրոնային նամակներն ուղարկվում են պաշտոնական նամակներին հնարավորինս նման տեսքով՝ ստացողի անուն, ազգանունով, ուղարկողի ստորագրությամբ, պաշտոնով։

«Ֆիշինգն ու այլ կիբերվտանգները մեծ վնաս են հասցնում ինչպես ընկերություններին, այնպես էլ մասնավոր օգտատերերին։ Մարդիկ ու կազմակերպությունները կորցնում փող, արժեքավոր տվյալներ, վտանգվում է նրանց հեղինակությունը, գումարներ են ծախսում համակարգի աշխատանքի վերականգնման համար։ Ֆիշինգի զոհ չդառնալու համար մենք խորհուրդ ենք տալիս օգտատերերին ընտրել հակաֆիշինգային պաշտպանական ֆունկցիաներ և, բնականաբար, չկորցնել զգոնությունն ինտերնետում․ ստուգել նամակն ուղարկողի էլեկտրոնային հասցեն, նամակի բովանդակությունը, նրանում եղած հղումները, չբացել կցված հղումները, եթե դրանք կասկածներ են առաջացնում, չթողնել անձնական տվյալները կասկածելի էջերում»,-այս մասին Panorama-ին ասաց «Կասպերսկի լաբորատորիայի» կոնտենտային վերլուծաբանների բաժնի ղեկավար Կոնստանտին Իգնատևը։

«Կասպերսկի լաբորատորիան» կազմակերպություններին նաև խորհուրդ է տալիս աշխատակիցների համար անցկացնել կիբերգրագիտության ու թվային միջավայրի վերաբերյալ թրեյնինգներ, ունենալ ֆայլերի լրացուցիչ կրկնօրինակներ, պարբերաբար թարմացնել ծրագրային պաշտպանությունները, ընտրել պաշտպանության ճիշտ որոշումներ ու փորձված ֆունկցիաներ։





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}