Կանցկացվի «Գարեջի՝ Վրաստան է ու Կովկասը մեր տունն է» ակցիան
Մայիսի 28-ին նախատեսվում է «Գարեջի՝ Վրաստանն ու Կովկասը մեր տունն է» կարգախոսով հոգևորականների և հասարակական խմբերի բողոքի ակցիան:
Jnews-ի հաղորդմամբ, բողոքի ակցիայի մասին հայտարարել են Դավիթ Գարեջիի վանական համալիրի հոգևորականները: Կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ ակցիան տեղի կունենա Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դրոշներով:
«Դա նշան կլինի, որ մենք չենք ուզում թշնամական հարաբերություններ ունենալ որևէ մեկի հետ, առավել ևս մեր տանը, մեր եղբայրների հետ` կովկասցիների հետ: Այս ակցիայով մենք զգուշացնում ենք բոլոր շահագրգիռ ուժերին, որ ոչ ոք չի տրվի սադրանքների հնարավորություն, սա մեր մեծ տունն է, և դա կործանարար հարված է տարածաշրջանում: Մենք հավատում ենք, որ այդ օրը Գարեջիում մեզ հետ միասին կլինեն և ադրբեջանցիները, և Վրաստանի քաղաքացիները և վրացիների համար սուրբ և անգին հողից, իրենց պատմական հայրենիքին ու ամբողջ աշխարհին կասեն, որ եղբայրությունը և բարեկամությունը սահմաններ ու շփոթություններ չունեն, շահագրգռված ուժերի քաղաքականությունը չպետք է խավարեցնի դա», – ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Դավիթ Գարեջայի վանքային համալիրը 6-րդ դարի քարանձավային վրացական վանքերի համալիր է, որը գտնվում է Թբիլիսիից 60 կմ դեպի հարավ-արևելք հեռավորության վրա, վրաց-ադրբեջանական սահմանին։ Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը բաժանում է վանական համալիրը երկու մասի։ Այն բանի պատճառով, որը վանքային համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն դարձել է 1991 թվականից Վրաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վիճաբանության առարկա։
Իրավիճակը սրվել էր նաև նախորդ ամիս։ Մենք ապագայում ակտիվ կաշխատենք, որպեսզի խնդիրը, որը կապված է Վրաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման հետ, ընթանա առավել զգայուն: Հիշեցնենք, որ գործընթացը խափանված էր հանձնաժողովներում առկա փոփոխությունների պատճառով: Ադրբեջանի կողմից հանձնաժողովում իրականացվել են համապատասխան փոփոխություններ: Մենք այդ առնչությամբ առաջիկա օրերին կունենանք քննարկում: Հուսով ենք, որ այս հարցը երկու կողմերի միջև կլուծվի բանակցության ճանապարհով»,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ հայտարարել էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին::