Թել-Ավիվում բողոքի ակցիաներ են կայացել
Հազարավոր իսրայելցիներ բողոքի ակցիա են արել Թել-Ավիվում։ Նրանք դեմ են կառավարության մտադրությանը՝ ընդունելու մի օրենք, որը վարչապետին, կառավարության անդամներին և Կնեսեթի պատգամավորներին իմունիտետ կտա դատական հետապնդումից և կսահմանափակի Գերագույն դատարանի լիազորությունները։ Այս մասին գրում է Եվրանյուզը։
Ինքը՝ Բենյամին Նեթանյահուն, որպես կասկածյալ է անցնում կոռուպցիայի վերաբերյալ երեք գործով։ Նեթանյահուն, որի կուսակցությունը հաղթել է ապրիլյան խորհրդարանական ընտրություններում, կասկածվում է գործարարներից թանկարժեք նվերներ ստանալու և երկրի խոշորագույն հեռուստահաղորդակցության ընկերության շահերի լոբբինգի համար։ Փոխարենը, քննության կարծիքով, Իսրայելի ամենահայտնի կայքերից մեկը պետք է բարեհաճ լուսաբաներ վարչապետի աշխատանքը։ Նեթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները։ Նրա ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունում խոսում են վարչապետի քաղաքական հետապնդման մասին։