Իրավունք 23:38 27/05/2019 Հայաստան

Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը. ԲԴԽ-ն գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում ավարտվեց դատավորների ընդհանուր ժողովը, որը տևեց վեց ժամից ավելի։  ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը լրագրողներին ներկայացրեց ընդանուր ժողովի կողմից ընդունված հայտարարությունը։

«Դատավորների ընդհանուր ժողովը ևս կարևորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այն համարելով համընդհանուր  իրավական առաջընթացի զարգացման էական նախապայման,  սակայն այն պետք է ունենա հստակ և հիմնավոր պատճառաբանված հայեցակարգ՝ տեսանելի ակնկալվող վերջնական արդյունքով։ Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով և իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքում։

Դատավարների ընդհանուր ժողովը որպես դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմին, արտահայտելով դատավորների կամքը, պարտադիր է համարում ժողովի պատվիրակների մասնակցությանը դատական  իշխանության բարեփոխումներին միտված միջոցառումների շուրջ քննարկումներին՝ համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հնարավոր գործիքակազմի ընտրության և դրանց կապակցությամբ օրենսդրական ակտերի նախագծերի մշակման հարցում։

Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարում է, որ Հայաստանում որևէ դատավոր դեմ չէ, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկատվություն ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ։ Դատավորների ընդհանուր ժողովն ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով, կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ։ Դատավորների ընդհանուր ժողովը կոչ է անում  իրավասու մարմիններին դատաիրավական բարեփոխումներին ուղղված ցանկացած օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներից,  միջազգային պարտավորություններից, վեր կանգնել նեղ շահերից, բավարար երաշխիքներ նախատեսել շահագրգիռ անձանց իրավունքների ապահովման առումով, առաջանորդվել մեր երկրում արդարադատության որակի բարձրացման գաղափարով»,-  նշված է հայտարարության մեջ։ 

Հայտարարությունում նշվում է, որ ցանկացած առողջ ողջամիտ քննադատություն ընդունելի է դատական իշխանության համար, քանի որ հնարավորություն է տալիս շտկելու առկա թերացումները, բայց դատավորների ընդհանուր ժողովը գտնում է, որ կարծիքի ազատ արտահայտումը  չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությանը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաև դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով. «Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից գործողություն, և  կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարություններից, դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից»։

«Դատավորների ընդհանուր ժողովն արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը», -նշված է հայտարարությունում։

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ասաց, որ այս կոնսենսուսային հայտարարությունն ընդունվել է  բավականին երկար քննարկումների, բազմակարծության արդյունքում։ 

Նա հայտնեց, որ ընդհանուր ժողովը հրավիրվեր էր 62 դատավորի պահանջով։ Ժողովին իրավունք ուներ մասնակցել 229 դատավոր, ներկա է եղել  165 դատավոր։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:25
Վարչապետի խոսնակ. Կառավարության անդամների համատարած թեստավորում չի նախատեսվում
«Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում»,- այս մասին հայտնում է վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
12:17
ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է գյուղատնտեսական նև բժշկական ապրանքների արտահանման նկատմամբ
Սահմանափակվել է ԵՏՀ և պարետի որոշումներով սահմանված ապրանքների արտահանումը
Աղբյուր` Panorama.am
12:07
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9035 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով հայտնաբերված դեպքերի ամենօրյա աճը կազմել է 9035, որից 40.1%-ը չունեն հիվանդության կլինիկական դրսևորումներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին. Մակունց
«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սպառնալից հայտարարություն է արել, որտեղ, ըստ էության, նա խոստովանել է, որ 2016...
Աղբյուր` Panorama.am
11:43
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է  հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:  Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:40
Շիրակում կորոնավիրուսով 24 հիվանդ ինքնամեկուսացած է տանը
Հունիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում, 22-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել...
Աղբյուր` Panorama.am
11:39
2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ
2020թ․ մայիսի 30-ի դրությամբ ադրբեջանական բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 31 մլրդ 272․8 մլն մանաթ (շուրջ 53 մլրդ 4 մլն ԱՄՆ դոլար)։...
Աղբյուր` Panorama.am
11:37
Հոգեկան առողջության պահպանման կենտրոնում արձանագրվել են կորոնովիրուսի դեպքեր
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, իսկ 7-ը՝...
Աղբյուր` Panorama.am
11:33
ՔԿ. Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Քաջարանի բնակչին առևանգելու և այլ դեպքերի առթիվ հարուցված, մեկ...
Աղբյուր` Panorama.am
11:28
ԱՄՆ կողմից ֆինանսավորված բիոլաբորատորիաները Հայաստանում․ ի՞նչն է անհանգստացնում Մոսկվային և Պեկինին
Վերջին շրջանում լայն տարածում են գտել Հայաստանում Ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության նպատակների շուրջ մտավախությունները,...
Աղբյուր` Panorama.am
11:21
Արցախում կորոնավիրուսը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ:...
Աղբյուր` Panorama.am
11:16
Իսրայելի ոստիկանությունը սպանել է աուտիկ պաղեստինցի տղամարդուն
Իսրայելական ոստիկանությունը Երուսաղեմում գնդակահարել և սպանել է աուտիկպաղեստինցու՝ սխալմամբ կարծելով, որ նա զինված է։ Այս քայլը մեծ զայրույթ ու...
Աղբյուր` Panorama.am
11:08
Տիգրան Աբրահամյան.Այս փուլում «թեժությունը» դեռևս քարոզչական հարթությունում է
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ուժի կիրառման հարցի օրակարգային լինելու մասին հարցազրույցին երեկ հաջորդեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի...
Աղբյուր` Panorama.am
11:06
Ուկրաինան հայտարարել է թռիչքների վերսկսման մասին
Հունիսի 15-ից Ուկրաինան կվերսկսի միջազգային և ներքին չվերթները: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտարարել է երկրի ենթակառուցվածքների նախարար...
Աղբյուր` Panorama.am
11:04
Իշխանությունն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական հանրաքվեն չեղարկելու նախագիծը
Խորհրդարանը շարունակում է նախորդ շաբաթ սկսված հերթական նիստը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:03
01.06.2020. Մեկ օրում կորոնովիրուսով 13 հիվանդ է մահացել
ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, նախորդ օրվա ընթսացքում կորոնովիրուսով 13 հիվանդ է ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Անի Սամսոնյան. Դուք կին գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է պատասխան՝ ուղղված վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Փլուզում Հաղարծին գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 31-ին, ժամը 16։33-ին  տեղեկություն է ստացվել, որ Հաղարծին գյուղ տանող կամրջի հենապատը...
Աղբյուր` Panorama.am
10:46
30 րոպեում խորհրդարանը երկրորդ անգամ 20 րոպե ընդմիջման գնաց
Խորհրդարանը շարունակում է նախորդ շաբաթ սկսված հերթական նիստը։ Կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին օրենքում...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ով ո՞ւմ է ծառայում
Վերջին շրջանի մի շարք  իրադարձություններ ակնառու են դարձնում մեր հանրապետության  գահավիժման աստիճանը, իրավապահ կառույցների անհամարժեք...
Աղբյուր` Panorama.am
10:34
Կորոնավիրուսը «շրջում» էր Եվրոպայում դեռևս աշնանը
Կորոնավիրուսը կարող էր շրջել Եվրոպայում շատ առաջ, քան ամբողջ աշխարհը կիմանար այդ մասին: Այս կարծիքին է  Փարիզի հիվանդանոցի վերակենդանացման...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հնդկաստանն արտաքսել է Պակիստանի դեսպանատան աշխատակիցներին՝ «լրտեսության» պատճառով
Նյու Դելիում աշխատող պակիստանյան երկու պաշտոնյաներին 24 ժամ է տրվել՝ Հնդկաստանը լքելու համար՝ «լրտեսական գործունեությանը»...
Աղբյուր` Panorama.am
10:13
Նիստի մեկնարկին խորհրդարանը գնաց 20 րոպե ընդմիջման
Խորհրդարանը շարունակում է նախորդ շաբաթ սկսված հերթական նիստը։ Գրանցվել է 109 պատգամավոր։ Նիստի մեկնարկին քվեարկության դրվեցին նախորդ շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
10:08
ՊՍԺ-ն կպայքարի Պոլ Պոգբայի համար
Ֆրանսիայի չեմպիոն Պարի-Սեն-Ժերմենը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային։ 27-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Նյու Յորքի քաղաքապետի աղջկան բողոքի ակցիայի ժամանակ բերման են ենթարկել
Նյու Յորքի քաղաքապետ  Բիլ դե Բլազիոյի դուստրը շաբաթ քաղաքում բողոքի ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Ցույցերը հասել են Սպիտակ տուն. գործի է դրվել Ազգային գվարդիան
Մինեսոտայի նահանգապետը դիմել է Ազգային գվարդիայի օգնությանը՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով սկսված ցույցերը կասեցնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
09:56
Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսի թեստը դրական է։  ուղիղ եթերում նա հայտարարեց, որ հիվանդությունը հաստատվել է նաև իր ընտանքիի...
Աղբյուր` Panorama.am
09:51
Քաղաքացիների 75 տոկոսը դժգոհ են կառավարության աջակցության ծրագրերից
«Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբը հարցումն անցկացվել է 18-ից բարձր 1700 ՀՀ քաղաքացիների շրջանում սոցցանցերի միջոցով:
Աղբյուր` Panorama.am
09:42
Բայդենն անցել է Թրամփից
Գալիք նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենն հարցումների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}