ՇՎՏ մարմնում իրականացված իրավական բարեփումները ներկայացվել են Արևելյան գործընկերությանը
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը մայիսի 22-25-ը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության նախաձեռնության 2-րդ պլատֆորմի շրջանակներում գործող «Տեխնիկական կանոնակարգերի և հարակից ենթակառուցվածքների համակարգերի բարեփոխում» առևտրի հարցերով պանելի 18-րդ նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր Շուկայի վերահսկողությունը կարգավորող օրենսդրական բարեփոխումներին, ԵՄ անդամ երկրների շուկայի վերահսկողության օրենսդրության ներդաշնակեցման հարցերը։ Քննարկում է ծավալվել ԵՄ 765 դիրեկտիվայի վերաբերյալ։ Պանելային նիստի ընթացքում ներկայացվել է Սլովակիայի, Լեհաստանի և Բելգիայի փորձը։
Արմեն Կոտոլյանը ներկայացրել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնում իրականացված իրավական բարեփումները և անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ և բազմակողմ հետագա համագործակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան