Իրավունք 12:13 27/05/2019 Հայաստան

«Հյուսիս-Հարավ»-ի գործ. «Անապրանք» գործարքներ, չվճարված հարկեր, կեղծ փաստաթղթեր, հափշտակություններ

Շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ, չարաշահումներ կատարելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ կազմավորված քննչական խմբի կողմից բազմադրվագ և մեծածավալ քրեական գործով ակտիվորեն կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ՝ հարցագործությունների բոլոր դրսևորումներն ու դրվագները, հանցագործություն կատարած բոլոր անձանց բացահայտելու և վերջիններիս արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:  

Նախաքննությամբ արդեն իսկ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել են ծրագրում ընդգրկված բազմաթիվ ընկերությունների միջև տեղի ունեցած տարատեսակ ձևական, «անապրանք» գործարքների կնքման, փաստաթղթերի կեղծման, հափշտակությունների, հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու բազմաթիվ դրվագներ:

Մասնավորապես՝ ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» հատվածի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինարարակական աշխատանքների ընթացքում ակնհայտ չհիմնավորված խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ երկու ընկերությունների միջև 2016թ. հունիսին կնքվել է 2 պայմանագիր, որոնց հիման վրա 2016-2018թթ. նրանցից մեկի անվամբ դուրս են գրվել հարկային հաշիվներ շուրջ 1.2մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) ընդհանուր արժեքով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պայմանագրերը կնքվել են հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով, որի համար կազմվել են անապրանք գործարքներ, իրականացվել է կեղծ ձեռնարկատիրություն: Նշված պայմանագրերի շրջանակներում հարկային հաշիվներով որևէ տեսակի խորհրդատվական ծառայություններ չեն մատուցվել, այսինքն, ըստ էության, կայացել են «անապրանք» գործարքներ:

Պարզվել և հիմնավորվել է նաև, որ կեղծ փաստաթղթերով որպես  խորհրդատվություն տրամադրած ընկերության աշխատակիցների կողմից 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում ընկերության բանկային հաշվից կանխիկացվել է շուրջ 600մլն ՀՀ դրամ, որը փոխանցվել է ընկերությունը փաստացի ղեկավարող անձին, իսկ նշված գումարներն  ընկերության դրամարկղում ձևակերպվել են որպես այլ անձի՝ ընկերության հիմնադրին տրված շահաբաժիններ:

Ներգրավված ընկերությունների նվազեցված հարկային պարտավորությունների և պետությանը պատճառած վնասի հաշվարկման նպատակով նշանակվել են մասնագիտական հարկային ստուգումներ, որոնցից 2-ով ստացված ակտերով արձանագրվել են 1մլրդ 10մլն ՀՀ դրամի չվճարված հարկեր, պետությանը պատճառված վնաս (ներառյալ տույժերը, տուգանքները): Մյուս ստուգումները դեռևս գտնվում են ընթացքի մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2019թ. ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով հարուցվել և «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ քրեական գործին է միացվել ևս մեկ քրեական գործ՝ ծրագրում ներգրավված մեկ այլ ՍՊԸ տնօրենի կողմից ընկերության հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով մի շարք ընկերություններից, առանց վերջիններիս կողմից ապրանքների փաստացի մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման, կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու, դրանք օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող փաստաթղթերում ներառելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ:

Բացի վերոնշյալը, դատախազի հանձնարարությամբ քննիչի կայացրած որոշումներով ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում ներգրավված ընկերությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված երեք քրեական գործեր ևս միացվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննվող մայր գործին:

Այս դրվագներով կատարված նախաքննությամբ ձեռք բվերված ապացույցներով պարզվել է, որ առանց ծառայությունների փաստացի մատուցման, տրամադրվել են մոտ 195մլն ՀՀ դրամի կեղծ հաշվապահական փաստաթղթեր, ինչի արդյունքում  խուսափել են պետական բյուջե վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր՝ միաժամանակ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Կատարված այդ հնարավոր «անապրանք» գործարքների հանգամանքները, դրանց արդյունքում պետությանը պատճառված վնասի կոնկրետ չափը պարզելու նպատակով 2 ընկերությունում կատարված նախնական հաշվարկների համաձայն, նրանց մոտ կարող են առաջանալ պետության նկատմամբ հարկերի գծով ընդհանուր մոտ 600մլն ՀՀ դրամի պարտավորություններ (ներառյալ տույժերը և տուգանքները): Այս առումով վերջնական հաշվարկ ստանալու և պետությանը պատճառված վնասի չափը որոշելու համար նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:  



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}