Տնտեսություն 19:31 29/05/2019 Հայաստան

Բաց նամակ. Եկամտահարկի համահարթեցումը դիտվելու է իբրև լուրջ հարված ժողովրդական հեղափոխության պահանջներին

Ոչ համահարթ հարկմանը քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին ուղղված բաց նամակ է հրապարակել։ Այն համահարթ եկամտահարկի վերաբերյալ: Բաց նամակին ստորագրություններով միացել են ՀՀ քաղաքացիներ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ։

Նամակում ասված է.

«Հարգելի՛ պատգամավորներ,
Շուտով հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը կմտնի խորհրդարանական նիստերի օրակարգ։ Փոփոխությունների փաթեթի շրջանակներում մեզ համար առավել արդի են հարկերի համահարթեցմանը վերաբերող դրույթները, որոնց վերաբերյալ արդեն բազմիցս արտահայտվել են մտահոգություններ, որոնք հիմնավորվել են միջազգային փորձով և մասնագետների եզրակացություններով, անդրադարձ է արվել օրինագծի ոչ բավարար հիմնավորվածությանն ու փաստարկվածությանը, սոցիալական ազդեցության գնահատման բացակայությանը և ընդհանուր գործընթացի ոչ մասնակցային բնույթին։

Հարկերի համահարթեցմամբ նվազելու են միջին ու հատկապես բարձր աշխատավարձ ստացող փոքրամասնության եկամտահարկի դրույքաչափերը և հավասարեցվելու ցածր աշխատավարձ ստացող մեծամասնության եկամտահարկի դրույքաչափին։ Նվազելու է նաև բիզնեսի շահութահարկ + դիվիդենտի հարկի դրույքաչափը և հավասարեցվելու եկամտահարկի դրույքաչափին։

Համահարթեցումը սպասարկում է հատկապես խոշոր գործարարների և բարձր աշխատավարձ ստացողների, այսինքն` երկրի էլիտար փոքրամասնության շահերը՝ աղքատ, սոցիալապես անապահով մեծամասնություն կազմող քաղաքացիների հաշվին: Այդ փոքրամասնության հարկերի նվազման պատճառով բյուջետային կորուստները հատուցվելու են ակցիզային հարկերի բարձրացմամբ, ինչը իր հերթին կբերի շուկայում մի շարք ապրանքատեսակների թանկացման։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հայաստանը սոցիալական պետություն է, իսկ երկրի տնտեսական քաղաքականության նպատակ է սոցիալական արդարության ապահովումը։ Առաջին հերթին սահմանադրության այս դրույթների երաշխավորումն է ԱԺ պատգամավորների պարտավորությունը։ Ավելին՝ սոցիալական արդարության հաստատումը և ստեղծված անհավասարության վերացումն այն առանցքային նպատակներից էին, որոնց հասնելու համար Հայաստանի քաղաքացիները, այդ թվում՝ աղքատ մեծամասնությունը, մերժեցին նախկին ռեժիմի ներկայացուցիչներին և ձեզ հանձնեցին խորհրդարանում պատգամավոր լինելու մանդատ։ Հարկերի համահարթեցումն իր էությամբ հակասում է վերոնշյալ բոլոր՝ սահմանադրական և քաղաքական նպատակներին։

Իսկ գործընթացը, որով ընթանում է օրենքի նախագծի առաջխաղացումն ու քննարկումը, բացարձակ հակասում է հեղափոխական օրակարգի տրամաբանությունից բխող մասնակցային, ժողովրդավար, իրավունքահենք և հետազոտահեն պետական քաղաքականությունների ձևավորման և ընդունման պահանջներին։

Կողմ քվեարկել տվյալ նախագծին նշանակում է կողմ քվեարկել սոցիալական անարդարությանն ու սոցիալական բևեռացման խորացմանը մի երկրում, որտեղ աղքատությունը սոցիալական, քաղաքական, տնտեսական առաջնային մարտահրավերներից մեկն է, մարդու իրավունքները և արժանապատվությունը ոտնահարող հիմնական գործոնն ու խթանը։

Նման քայլն անթույլատրելի է և դիտվելու է իբրև լուրջ հարված ժողովրդական հեղափոխության պահանջներին։

ՀՀ ԱԺ պատգամավորները տնտեսվարողների շահերով առաջնորդվող բյուրոկրատներ չեն կարող լինել։ Պատգամավորները կոչված են ձևավորել քաղաքական օրակարգ, խորամուխ լինել հարցերի ոչ միայն մասնագիտական, այլ նաև քաղաքական ազդեցության մեջ, առաջնորդվել բոլոր խավերի շահերի արդար հավասարակշռման սկզբունքով, ինչպես նաև սեփական խղճով։ Եթե աշխատավորները դուրս չեն գալիս փողոց, դա դեռ չի նշանակում, որ համերաշխության ճեղքումը մի օր ցունամի չի առաջացնի։
Իբրև այդ հեղափոխության մաս կազմող ՀՀ քաղաքացիներ, ակտիվիստներ և իրավապաշտպաններ՝ մեկ անգամ ևս հորդորում ենք ձեզ չգնալ նման քայլի, «ո՛չ» ասել եկամտահարկի համահարթեցման կոմպոնենտին և անցնել այլընտրանքային տարբերակների բովանդակային քննարկմանը, որը հաշվի կառնի փոփոխության համապարփակ գնահատականները, այդ թվում նաև սոցիալական ազդեցության գնահատականը՝ այսպիսով, հավատարիմ մնալ պատգամավորական մանդատով ձեզ տրված հիմնական առաքելությանը՝ այն է ապահովել երկրում արդարության, համերաշխության, անհատների իրավունքների և արժանապատվության երաշխիքները։

29 Մայիս 2019

«Ոչ Համահարթ Հարկմանը» նախաձեռնություն
Սամսոն Մարտիրոսյան, լրագրող
Անի Թադևոսյան
Նվարդ Մարգարյան, Սոցիոալական աշխատող, իրավապաշտպան, «Սոցիոսկոպ» ՀԿ
Անտոն Իվչենկո, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Արմեն Մխչյան, Նախագծերի կառավարիչ, ՍԴ Պլատֆորմ
Վահրամ Սողոմոնյան, «Քաղաքական դիսկուրս» հանդեսի համախմբագիր
Գայանե Այվազյան
Անահիտ Սիմոնյան, իրավապշտպան, հետազոտող,  "Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն" ՀԿ
Հրակ Փափազեան, սոցիալական մարդաբան
Գեղամ Գևորգյան, Կառավարման հոգեբան
Զառա Հարությունյան

Միացել են՝

Արմինե Իշխանյան, դասախոս, London School of Economics
Զարուհի Հովհաննիսյան, Իրավապաշտպան
Արթուր Սաքունց, կազմակերպության նախագահ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Արտակ Քյուրումյան, Պետական ֆինանսական կառավարման փորձագետ
Աղասի Թադևոսյան, Մշակութային մարդաբան, ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Աննա Շահնազարյան
Լարա Ահարոնեան, Women's Resource Center
Աննա Ժամակոչյան, Սոցիոլոգ-հետազոտող, «Սոցիոսկոպ» ՀԿ
Մարօ Մաթոսեան, Women's Support Center
Աննա Նիկողոսյան, դասախոս, ԵՊՀ
Արփինե Գալֆայան
Արսեն Իգիթյան, Հայաստանի պետհիմնարկների արհմիություն
Ստելլա Չանդիրյան, իրավաբան
Տաթևիկ Աղաբեկյան, Ծրագրերի ղեկավար, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ
Անուշ Սարգսյան, արվեստաբան, Մատենադարան
Գագիկ Հարությունյան, ինժեներ
Քրիստինե Արմենակյան, խմբագիր, Բուն TV
Նարեկ Բունիաթյան, երաժիշտ
Աստղիկ Ղազարյան
Վահագն Թադևոսյան, Կառավարման և մարքեթինգի մասնագետ
Գոռ Ենգոյան, կերպարվեստի բաժնի տնօրեն, ՆՓԱԿ
Արթուր Պետրոսյան
Գրետա Նիկողոսյան, թարգմանիչ
Էլվիրա Մելիքսեթյան, Հոգեբան-խորհրդատու
Արփի Մանուսյան, սոցիոլոգ, «Սոցիոսկոպ» ՀԿ
Մարիամ Խալաթյան, սոցիոլոգ
Աննա Թերզիկյան, արվեստագետ
Մարգարիտա Աղամյան
Արէ Մարտիրոսյան
Էվիյա Հովհաննիսյան, մարդաբան
Անի Վարդանյան, Տնտեսագետ
Մամիկոն Հովսեփյան
Բյուրակն Իշխանյան, Գիտնական
Յովիկ Յովհաննէսեան
Լուսինե Նավասարդյան, Նկարիչ, դիզայներ
Վահրամ Ռևազյան, Տնտեսագիտության ուսանող, ՀՊՏՀ
Նարեկ Մկրտումյան
Արծվիկ Կարապետյան, Տնտեսագետ/ բանկային աշխատակից
Գրիգոր Պողոսյան, Կինոռեժիսոր
Ալլա Քարիմյան
Քրիստինե Հովհաննիսյան, Գիտաշխատող
Ագապի Իվանյան, Տնտեսագետ
Արամ Ամիրբեկյան
Յանա Մանթաշևա, հոգեբան, «Focus» Art NGO
Նարեկ Սուքիասյան, Քաղաքագետ, ուսանող
Սոնա Մանուսյան, հետազոտող/դասախոս, հոգեբան
Արեգ Քոչարյան, Ֆիզիկոս, ինժեներ
Նունե Խուդավերդյան, դիզայներ
Ալիսա Քամալյան, հոգեբան
Շահանե Խաչատրյան, լրագրող
Ալա Խառատյան, գիտաշխատող, դասախոս
Աստրիդ Էկսուզյան
Գրիգոր Դանիելյան, ավագԼաբորանտ, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության ինստիտուտ
Նարեկ Ադամյան
Հայկանուշ Ավետիսյան
Մարինե Բաղրամյան, ծրագրավորող
Վարդինե Գրիգորյան, Հանրային կառավարման մասնագետ
Համլետ Մելքումյան, Մշակութային մարդաբան
Վահագն Մարգարյան, դաշնակահար/ուսուցիչ
Մարիաննա Փահլևանյան, հոգեբան
Սիրականյան Շուշանա, քաղաքագետ/իրավաբան, «Սոցիալ-դեմոկրատական պլատֆորմ» նախաձեռնություն
Սոֆյա Մանուկյան, իրավապաշտպան/հետազոտող
Անուշ Պողոսյան, հոգեբան
Արփի Բալյան, մշակութաբան
Սեւան Պետրոսյան
Հռիփսիմե Մովսեսյան, դասախոս
Հարություն Խուդանյան, պատմաբան
Քնար Խուդոյան, լրագրող
Նվարդ Մանասյան, իրավահավասարության գծով խորհրդատու
Արփի Ոսկանյան, գրող
Լիլիթ Սարգսյան
Անի Ասատրյան, հետազոտող
Եղվարդ Մելիքյան
Սեդա Հակոբյան
Թագուհի Թորոսյան
Գուրգէն Փափազեան
Գուրգեն Հայրապետյան, ծրագրավորող
Լուսինե Սարգսյան, հոգեբան
Լևոն Գալստյան, Աշխարհագետ / Անհատ ձեռնարկատեր
Թեհմինե Ենոքյան, լրագրող, epress.am
Հայկ Գրիգորյան, Կանաչ Հայաստան ՀԿ նախագահ
Նիկա Գրիգորյան , Միջազգայնագետ
Սեդա Ստամբոլցյան, խմբագիր, թարգմանիչ
Արտավազդ Թադևոսյան, դասախոս, ՀԱՊՀ
Լուսինե Նավասարդյան
Աստղիկ Ստամբոլցյան
Զարուհի Համբարձումյան, ազգագրագետ
Արտակ Առաքելյան, «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ
Մարիամ Չախոյան, Իրավաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:42
Երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանում կյանքի տևողությունը աճել է 7.1 տարով. ՄԱԶԾ
Հայաստանի գենդերային անհավասարության համաթվով 162 երկրների թվում 57-րդն է
Աղբյուր` Panorama.am
20:30
Կազանի դպրոցի ուսուցիչները աշակերտների ծնողների հաշվին արձակուրդի են մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ
Թիվ 19 էլիտար կազանյան գիմնաստիկայի դպրոցի  ուսուցիչները՝ աշակերտների  ծնողների հաշվին, արձակուրդի են մեկնել Արաբական Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
20:23
Քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր քննարկվել է վերամշակող արդյունաբերության  կազմակերպմանը վերաբերող...
Աղբյուր` Panorama.am
20:17
Թուրքիայում PKK-ի հարձակման հետևանքով թուրք ուժայիններ են սպանվել
Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով 2 թուրք ուժային է սպանվել, 7-ը` վիրավորվել, գրում...
Աղբյուր` Panorama.am
20:09
Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ընդունել է Պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող խաղային ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուին ձերբակալել են ռասիզմի համար
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուն ձերբակալվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ ռասիզմի դրսևորման համար։ ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ոստիկանները բացահայտեցին օրերս զենքի սպառնալիքով կատարված ավազակային հարձակումները
Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 5 ավազակային հարձակում էր կատարվել: Հարուցվել էին քրեական գործեր:...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լոնդոնի գլխավոր տոնածառը ծաղրի առարկա է դարձել սոցիալական ցանցերում
Տոնական ծառը, որը  տեղադրված է  Բրիտանիայի  Թրաֆալգարյան  հրապարակում, Լոնդոնի բնակիչների կողմից կոչվել է...
Աղբյուր` Panorama.am
19:27
Դեմ դիմաց դուրս գալուց լռում է. Էրդողանը՝ Մակրոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռակա բանավեճը շարունակվում է, գրում է  ermenihaber-ը:...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պատանի սամբիստները 2 մեդալ են նվաճել ԵԱ-ում
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 մեդալ:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:08
Պոլսո հայոց պատրիարքարանը՝ ընտրությունների մասին
Պոլսի հայոց պատրարքարանը հանդես է եկել պատրիարքական ընտրությունների գործընթացի վերաբերյալ մամլո հաղորդագրությամբ, տեղեկացնում է ermenihaber-ը:...
Աղբյուր` Panorama.am
19:06
Ընդլայնվում է ԱԻՆ-զբոսաշրջություն համագործակցությունը
Դեկտեմբերի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանդիպումը Լեռնային զբոսաշրջության ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայտնաբերվել է արյան քաղցկեղի դեմ պայքարի միջոց.Լենտա.ռու
Տեխասի և Ֆլորիդայի համալսարանների գիտնականները հայտնաբերել են անվտանգ և արդյունավետ դեղամիջոցներ, որոնք պայքարում են մեծահասակների ու երեխաների...
Աղբյուր` Panorama.am
18:48
Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին և գրավեց չորրորդ տեղը
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնում ավարտված Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի երրորդ տեղի համար մրցամարտում պարտվել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Լիդիանը դեֆոլտի նախազգուշացում է տվել՝ դեկտեմբերի 20-ի վերջնաժամկետով
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Լիդիան ընկերության սահմանած...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ուժ կա, խելք պետք չէ
Երևի թե արդեն պետք է դադարենք զարմանալ մեր երկրում կատարվող իրադարձություններից, և որպես իրողություն ընդունենք այն երևույթը, որ բոլոր...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մանկապարտեզներում սննդամթերքը մատակարարվել է խախտումներով
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրականացվելու է զորակոչիկների ընտրություն
Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային...
Աղբյուր` Panorama.am
18:09
«Շոկոլադի բանկ». Մանուկներին, ովքեր չեն ստանում նվերներ Ձմեռ Պապից
Նոր տարվա կապակցությամբ  արդեն 5-րդ անգամ Հայ օգնության ֆոնդը   և «Այո»-ն իրականցնում են  «Շոկոլադի...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հ1-ից ազատված լրագրողների հայցը դատարանը բավարարել է
Հանրային հեռուստաընկերության՝ աշխատանքից ազատված երկու լրագրողների՝  Լիանա Կարապետյանի ու Սիրանուշ Մուրադյանի ներկայացրած...
Աղբյուր` Panorama.am
17:53
ՎիվաՍել-ՄՏՍ. Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում
Գեղարքունիքի մարզին բնորոշ խիստ կլիման, Ծովակ գյուղի մանկապարտեզին չնախատեսված ծախսերի կամ ժամանակավոր լուծման է պարտադրում: Երեք մասնաշենքով...
Աղբյուր` Panorama.am
17:45
Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի. Հրաչյա Հակոբյան
«Դուք չունեք որևէ թիվ ներկայացրած, թե ովքեր են ծխում, որ սեռա-տարիոքային խումբն է ավելի շատ ծխում, որտեղ են ավելի շատ ծխում՝ մարզերում,...
Աղբյուր` Panorama.am
17:35
Քաղաքացիները համատիրության վճարումները կկատարեն բանկային հաշվին
«Այսօր մեր համատիրությունները գտնվում ենք խայտառակ վատ վիճակում՝ ինչպես դրամահավաքության, այնպես էլ կառավարման իմաստով։ Մենք ունենք...
Աղբյուր` Panorama.am
17:22
Աշոտ Մելիքյան. Հետհեղափոխական Հայաստանին հարիր չէ
Լրագրողների դժգոհություններն ավելացել են պետական մարմիններից տեղեկություններ ստանալու առումով: «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն...
Աղբյուր` Panorama.am
17:07
Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ
«ԴԵՄ ԵՄ ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանը տարածել է հայտարարություն՝ տեղեկացնելով, որ երեկ`...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ադրբեջանին՝ աղերս չունենաք
Բրատիսլավայում իրավիճակի, հատկապես՝ ԱԳ նախարարների հայտարարությունների արձագանքները ֆեյսբուքում մոնիտորինգելիս, հանդիպեցինք կարծիքի, ավելի ճիշտ՝...
Աղբյուր` Panorama.am
16:53
Ծխելն արգելող օրենքին կարո՞ղ է մարիխուանայի օրինականացումը հաջորդել. Պատգամավոր
Նարգիլեն ուղղակի թոքախտի բուն է.Նաիրա Զոհրաբյան
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է
13:46 06/12/2019

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Ս.Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}