Քաղաքական 13:13 29/05/2019 Հայաստան

Էլինար Վարդանյան. Սվիտալսկին Հայաստանում լուծում է է իր երկրի տապալված ռեֆորմի վրե՞ժը

Մեր երկրում ընթացող դատաիրավական զարգացումերի վերաբերյալ միջազգային կառույցների սառը և սթափեցնող հայտարարությունների ֆոնին  տարբերվում  էր Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությունները, որտեղ նա մոռացել է անդրադառնալ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելուն: Առաջիկայում իր առաքելությունը մեր երկրում ավարտող և Հայաստանից հեռացող ԵՄ դեսպանը, իհարկե, վերջում ավելացրել է, որ Հայաստանի դատաիրավական համակարգում բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրության, Հայաստանի՝ պարտավորություններին, միջազգային հանձնառությանը համապատասխան:  Կարևոր է հասկանալ Սվիտալսկու դրդապատճառները։

Ուզում եմ բոլորիս, այդ թվում դեսպան Սվիտալսկու  ուշադրությունը հրավիրել  դատաիրվական այն ճգնաժամի վրա , որ առկա է իր հայրենի երկրում՝ Լեհաստանում, և որ Սահմանադրության և միջազգային չափանիշների անտեսումը դատաիրավական համակարգում բերել է Լեհաստան-ԵՄ հարաբերությունների  էական լարման:
2015թ. դեկտեմբերին Լեհաստանում սկսվեց ճգնաժամ ՍԴ-ի (տրիբունալ) շուրջ՝ սկզբում դատավորների ընտրության, իսկ ավելի ուշ ՍԴ մասին օրենքում փոփոխությունների հետ կապված:

Այս օրինագիծը որակվեց որպես դատարանների անկախության վերացման ճանապարհին կատարած քայլ։ Լեհաստանի ՍԴ-ը հակասահմանադրական ճանաչեց ՍԴ-ի մասին օրենքում կատարված փոփոխությունները, սակայն Լեհաստանի կառավարությունը հրաժարվեց ճանաչել ՍԴ-ի այս որոշումը: Վենետիկի հանձնաժողովը գտավ, որ Լեհաստանի ՍԴ-ի աշխատանքն արգելափակված է համապատասխան օրենքում արված փոփոխություններով, և որ ՍԴ-ի մասին օրենքի փոփոխությունները կաթվածահար են անում դատարանի աշխատանքի արդյունավետությունը և խաթարում ԵԽ բոլոր երեք հիմնական սկզբունքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և արդարադատություն:

Լեհական իշխանությունները 2016-2018թթ. ընդունեցին 13 օրենք դատական բարեփոխումների շրջանակներում, որոնք ԵՄ կարծիքով՝ խաթարում են իրավունքի գերակայության սկզբունքներն ու քաղաքական իշխանություններին տալիս են դատական իշխանությունների նկատմամբ վերահսկողություն։  ԵՄ-ն սկզբնական շրջանում որոշակի համբերատարություն էր ցուցաբերում Լեհաստանի իշխանությունների հանդեպ՝ միգուցե նաև հուսալով, որ նրանք շատ հեռու չեն գնա այդ ոլորտում: 

2018թ. օգոստոսին ԵՀ-ն Լեհաստանի իշխանություններին տվեց մեկ ամիս՝ ԵՄ պահանջներին համապատասխան դատական բարեփոխումներ անցկացնելու համար և ակտիվացրեց Լեհաստանի հանդեպ ընթացակարգի երկրորդ փուլը՝ Վարշավային տալով «Գերագույն դատարանի մասին լեհական օրենքի վերաբերյալ փաստարկված եզրակացություն»։ ԵՀ-ի կարծիքով՝ 13 օրենքները, որոնց լեհական իշխանությունները վերջին երկու տարում ընդունել էին դատական բարեփոխումների շրջանակներում, խաթարում են իրավունքի գերակայության սկզբունքներն ու քաղաքական իշխանություններին տալիս են դատական իշխանությունների նկատմամբ վերահսկողություն։ 

2018թ. դադարեցվեց Լեհաստանի անդամակցությունը Դատական իշխանության հարցերով խորհուրդների եվրոպական ցանցին (ENCJ)։  ENCJ-ի ղեկավար խորհուրդը կազմակերպության անդամներին առաջարկել էր կասեցնել Լեհաստանի անդամությունը «հիմնական չափանիշներին չհամապատասխանելու համար, այն է՝ օրենսդիր ու գործադիր իշխանությունից անկախ լինելը»։
Անկախ դատարանի ապամոնտաժմամբ Լեհաստանը փաստացիորեն իրեն հակադրեց այն իրավական համակարգի հիմքերին, որին այդքան երկար փորձում էր ինտեգրվել։ Թեև 2018թ. նոյեմբերին Լեհաստանի իշխանությունները զիջման գնացին Գերագույն դատարանի բարեփոխման հարցում, սակայն դատական ոլորտի բարեփոխումների կապակցությամբ խնդիրները շարունակում են մնալ, ինչը նշանակում է, որ Լեհաստան-ԵՄ հարաբերությունները շարունակում են զարգանալ լարվածություն պայմաններում։

Ամփոփում
Հեռացող դեսպան Սվիտալսկին, ի տարբերություն միջազգային մյուս կառույցների,  «չնկատելով»  դատական համակարգի նկատմամբ ճնշումների անթույլատրելիությունը,  ըստ էության մեսիջ է ուղղում ԵՄ-ին՝ իր երկրի, Լեհաստանի դատաիրավական բարեփոխումների հանդեպ որդեգրած կոշտ վերաբերմունքի համար։ Հեռացող դեսպան Սվիտալսկին 2-3 ամիս հետո չի էլ հիշելու Հայաստանի մասին, և այն մասին, թե ինչ  լարվածություն կառաջանա Հայաստանի և ԵՄ-ի միջև։ Դա ընդամենը կլինի նրա կարիերայի անցյալից մի դրվագ։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:39
Ինչպե՞ս անցավ այս նստաշրջանը․ «Հայաստան» դաշինք
ԱԺ 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանը համընկավ Սյունիքում ստեղծված խայտառակ իրավիճակի հետ։ Այս մասին նշված է «Հայաստան» դաշինքի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Սեպտեմբերի 21-ին «դռոն շոու» է լինելու․ Արմեն Գրիգորյան
 Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ սեպտեմբերի 21-ին «դռոն շոու» է լինելու։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ստեփանակերտի Կոբրա բարձունքում հրդեհ է բռնկվել
Այսօր` ժամը 13։41-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Ուլուբաբյան 76 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
20:17
Պատերազմի ընթացքում 55 դաշնակցական է զոհվել․ Իշխան Սաղաթելյան
2020թ-ի սեպտեմբերի 27-ին, պատերազմը հայտարարելուց երկու ժամ հետո ՀՅԴ ԳՄ հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ մենք պետության և բանակի կողքին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Մոսկվայում բացվել է COVID-19-ի դեմ պայքարած բուժաշխատողներին նվիրված հուշարձանը
Մոսկվայում բացվել է «COVID-19-ի դեմ պայքարում բուժաշխատողների սխրանքի հուշարձանը»: Մոսկվայի քաղաքապետարանից հայտնում են, որ այն...
Աղբյուր` Panorama.am
20:02
Շերոն Սթոունի մահացած 11 ամսական զարմիկը դարձել է օրգանների դոնոր
Դերասանուհի Շերոն Սթոունը People-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր մահացած 11 ամսական զարմիկ Ռիվերը դարձել է երեք մարդու օրգանների...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հրդեհ «Արևիկ» ազգային պարկի տարածքում
Սեպտեմբերի 17-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել 32 փրկարար ծառայող,...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ձմեռային օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողությունը՝ հոկտեմբերի 18-ին
Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ Հին Օլիմպիայում: ՀԱՕԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Թուրքիան ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար փախստականներին է օգտագործում․Կարոլին Էդթստադլեր
Ավստրիայի Եվրոպական Միության (ԵՄ) նախարար Կարոլին Էդթստադլերը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Հրիստոդուլիդեսին։ Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:33
Պարտադրված ենք չեղարկել Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա. «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ինչպես հայտնի է, ՌԴ իշխող կուսակցությունը՝ «Եդինայա...
Աղբյուր` Panorama.am
19:27
Փորձելու ենք չեզոքացնել մեր երկրի առջև կանգնած սպառնալիքները․ Իշխան Սաղաթելյան
«Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով պատգամավորների պարգևավճարներին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
19:20
Զորավարժությունների ընթացքում հետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել. ՊՆ
ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծամասշտաբ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 17-ին անցկացվել են հետախուզական խմբերի...
Աղբյուր` Panorama.am
19:13
Պետդուման ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանում ընտրությունների վարկաբեկումը ֆինանսավորելու մեջ
Պետդումայի պատգամավոր Վասիլի Պիսկարյովը խոսել է Ռուսաստանում ընտրությունները վարկաբեկելու ԱՄՆ-ի հատուկ գործողության մասին: Նրա խոսքերը մեջբերում...
Աղբյուր` Panorama.am
19:05
ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել
ԱՄՆ կոնգրեսի անդամները 2022 թվականի ԱՄՆ ՊՆ բյուջեի վերաբերյալ առաջարկներ պարունակող ութ նախագիծ են ներկայացրել, որոնք նաև Թուրքիայի և Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ինչո՞ւ համար եք հրահրում, էս ձեր քեֆերը, հարսանիքները խի՞ եք անում․ որդեկորույս ծնողը՝ Նաիրի Սարգսյանին
44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողներին, հարազատներին, որոնք հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ պահանջելով կառավարությանը...
Աղբյուր` Panorama.am
18:52
Ֆիննախ. Պաշտոնյաները, այդ թվում պատգամավորները պարգևավճար սկսել են ստանալ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո
Այսօր հերթական անգամ ԱԺ պատգամավորների հաշվին կլորիկ գումար է նստել՝ յուրաքանչյուրին ավելի քան 380 հազար դրամ։ Ասում են՝ Անկախության հռչակման...
Աղբյուր` Panorama.am
18:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահի հետ
Արկտիկան, Աֆղանստանը և եվրոպական անվտանգությունը քննարկվել են ուրբաթ օրը Ֆինլանդիայի և Ռուսաստանի առաջնորդներ Սաուլի Նիինիստոյի և Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հասարակական պալատը հերքել Է Պետերբուրգի ընտրատեղամասերից մեկում լցոնման մասին տեղեկատվությունը
Ռուսաստանի Դաշնության քվեարկության հանրային վերահսկողության հասարակական պալատի համակարգող խորհրդի նախագահ Մաքսիմ Գրիգորևը հերքել է...
Աղբյուր` Panorama.am
18:31
Սուրենավանի մոտ տեղի ունեցած պատահարի դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է
Արարատի մարզի քննչական վարչությունում Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի առթիվ քննված քրեական գործով իրականացված անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
18:24
Հայաստանը հոգեկան առողջության մանկական բաժանմունք ունի
ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է մանկական հոգեբուժական բաժանմունք, որն իր տեսակով առաջինն ու միակն է...
Աղբյուր` Panorama.am
18:18
Դժվար է բանակցություններ սկսել առանց փոխվստահության ամրապնդման․ ԵՄ դեսպան
Սեպտեմբերի 17-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, այնտեղ գունավոր հրավառություն անի. Զոհված զինծառայողի ծնող
«Կառավարությունում նստած այդ անձնավորությունը բոլորիս կյանքը սարքել է անգույն, սև, ինքն ուզում է գունագեղ հրավառություն անել: Դա չի...
Աղբյուր` Panorama.am
18:06
«Հարսնաքար»-ի գործով ավարտվել է ևս մեկ մեղադրյալի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Քանյե Ուեսթը նոր տեսահոլովակում թռել է դեպի իր հանգուցյալ մայրիկը
Ռեփեր Քանյե Ուեսթը թողարկել է «Donda» վերջին ալբոմի «24» երգի տեսահոլովակը: Տեսանյութը ստեղծվել է ձայնասկավառակի վերջին...
Աղբյուր` Panorama.am
17:50
Պուտինը Պետդումայի ընտրություններին քվեարկել է օնլայն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դումայի ընտրություններում քվեարկել է առցանց: Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:43
Այսօր շատ հերոս տղաների մայրեր պատրաստվում են երեխա ունենալ, հենց այդպես է կյանքը շարունակվում, ոչ թե ռաբիս հրավառությամբ. Նազարյան
44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողներ, հարազատներ հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ պահանջելու կառավարությանը չեղարկել...
Աղբյուր` Panorama.am
17:38
ԱՄՆ-ը կես միլիարդ դոլար է հատկացրել «երկարաժամկետ» կորոնավիրուսի ուսումնասիրության համար
ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) 470 միլիոն դոլար դրամաշնորհ է հատկացրել՝ COVID-19-ի երկարաժամկետ հետևանքներն ուսումնասիրելու համար:...
Աղբյուր` Panorama.am
17:31
Լատվիայի Սեյմը ցանկանում է արգելել ինքնակառավարման մարմիններին կապ հաստատել Ռուսաստանի հետ
Լատվիայի Սեյմը մտադիր է արգելել տեղական ինքնակառավարման մարմիններին Ռուսաստանի հետ համաձայնագրեր կնքել առանց այդ երկրի ԱԳՆ-ի համաձայնության։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:24
Մերկելի հետ բաց թողնված հանդիպման մասին Լեհաստանի նախագահն իմացել է լրագրողներից
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ իր չկայացած հանդիպման ամսաթվի մասին իմացել է հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:17
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին
Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Զրուցակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}